RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հաջողության քո ուղին

Եթե ցանկանում ես հաջողություն ունենալ, կիրառիր այս 13 սովորությունները  3233

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հաջողության քո ուղին,   kiss.am


Եթե ցանկանում ես հաջողություն ունենալ, կիրառիր այս 13 սովորությունները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 


Սովորությունը  որոշակի գործողություններ կատարելու կամ մտածելու կերպ է, որն իրականացվում է առանց մեր կողմից գիտակցական վերահսկման: Կարող է լինել և լավ, և վատ սովորություն: Վատերի մասին, հավանաբար, ամեն ինչ գիտեք.  դրանց մասին ձեզ հազար անգամ ասել են…
Այսօր դուք կկարդաք այն օգտակար սովորությունների մասին, որոնք կենսականորեն շատ կարևոր են և անպայման կօգնեն ավելի արդյունավետ գործել:


Սովորե՞լ ես՝ կիրառիր


Գիտելիքը և դրա կիրառումը տարբեր բաներ են: Ինչքա՜ն գրքեր եք կարդացել, դասընթացներ լսել, գլուխ խոնարհել իմաստուն ուսուցիչների առջև… Այդ ամենը, սակայն, քիչ է, եթե լսածը չեք կիրառում ամենօրյա կյանքում: Այն մարդը, ով որևէ գրքից «քամել» է բոլոր օգտակար կողմերը, ավելի արդյունավետ է, քան նա ով բազմաթիվ գրքեր է կարդացել, բայց իր ամենօրյա կյանքում կիրառելու համար չի քաղել ոչինչ: Սովորեք շարժվել հետևյալ սկզբունքով՝ «Ուսումնասիրեցիր՝ սկսիր կիրառել», և արդյունք կլինի:


Lավ է քիչ, բայց ամեն օր


Բոլորս էլ գործի մեջ ցանկանում ենք անել միանգամից և շատ: Բայց այդպես ոչնչի չենք հասնի: Ավելի լավ է կատարել մեկ քայլ, բայց ամեն օր: Ու տարվա կտրվածքով հաղթահարած կլինենք հսկայական «տարածություն»՝ կազմված 365 քայլից: Ավելի լավ է տվյալ գործին օրվա մեջ տրամադրել 5 րոպե, բայց բաց չթողնել անգամ 1 օր: Այդ դեպքում կլինի կարգուկանոն և արդյունք:


Կենտրոնացեք արդյունքի վրա և գործեք


Կարելի է տարիներով սովորել, պլան կազմել և գտնել պլանի անգամ չնչին թերությունները… Բայց քանի դեռ պարզապես նստած եք ձեր թղթերով ու երազանքներով շրջապատված, արդյունք չի լինի: Անհրաժեշտ են միայն նպատակասլաց գործողություններ: Հենց որ սկսեք վերահսկել ձեզ և ձեր գործողությունները, հարցնեք՝ «Իսկ այս քայլը տանու՞մ Է ինձ դեպի արդյունք», ահա այդ ժամանակ ինչ-որ բան կսկսի փոխվել:


Աշխատեք ձեզ վրա:

Մշտապես սովորեք, ընդլայնեք գիտելիքների պաշարը, մեծացրեք փորձառությունը և կատարելագործեք ձեր հմտությունները: Ծախսելով ժամանակը սովորելու վրա՝ դուք խնայում եք այն՝ գործը կատարելիս: Ամենակարևորը՝  մի մոռացեք գլխավոր կանոնի մասին՝ «Սովորեցի՞ր՝ կիրառիր»:


Կենտրոնացեք ոչ թե հիմնախնդրի, այլ դրա լուծման վրա:


Այո, մենք սովոր ենք ծանրութեթև անել խնդիրը բոլոր կողմերից, հասկանալ՝ որքան է այն բարդ, մտահոգվել կամ ընկնել տագնապային տրամադրության մեջ… Իզուր: Պետք է հստակ պարզել՝ որն է խնդրի էությունը, հնարավոր լուծման ինչ տարբերակներ կան և սկսել գործել: Հակառակ դեպքում խնդիրը կշարունակի կախված մնալ մեր գլխավերևում:


Մի' արեք այն, ինչ հեշտ է, այլ այն, ինչ անհրաժեշտ է:


Նույնիսկ սիրած աշխատանքի պարագայում կան գործեր, որոնք այդքան էլ մեր սրտով չեն, բայց բերում են արդյունքի 80 տոկոսը: Սակայն մեր ժամանակը սահմանափակ է: Ուստի՝ նախ արեք ամենակարևորը, իսկ հեշտ անելիքները հետաձգեք:

Չնեղսրտել տհաճ իրավիճակներում


Եթե խոսենք տրանսերֆինգի հասկացություններով, դա կոչվում է մտադրության ուղղորդում: Այսինքն՝ մենք ընտրում ենք՝ ինչպիսի ռեակցիա (հակազդեցություն) տալ կյանքի ցանկացած իրավիճակում գիտակցված կերպով: Ընտրեցինք դրակա՞ն կողմը, գործը կկարգավորվի: Ընտրեցինք բացասակա՞ն ռեակցիան, խնդիրն ավելի կխորացնենք: Իսկ դժվար իրավիճակը, ըստ էության, նոր հնարավորություն է: Օգտագործեք այն:


Ներդրում արեք  ինքներդ ձեր և ոչ թե հաջողության նյութական բաղադրիչների մեջ:


Ինչքա՜ն շատ են մեր շուրջը մարդիկ, ովքեր հասնում են որոշակի հաջողության և «ճչում» այդ մասին աշխարհով մեկ, լողում ճոխության ու նոր մեքենաների մեջ… իսկ նորերը գնելու փող էլ չկա: Դա լճացում է, արդյունքում՝ հոգեկան հանգստության բացակայություն: Եթե առաջ չես շարժվում, սկսում ես գնալ ետ:
Եղեք շարժման մեջ և ավելի հաջողակ (նաև ավելի երիտասարդ) կլինեք:


Գտիր հստակ պատասխան՝ ինչու ես ԴՈՒ՛ այդպես ցանկանում և մի փնտրիր աջակցություն (խրախուսում) ուրիշներից:


Ամենակարևորը հենց դու՛ ես. ինչի՞ համար ես դու անում այդ և ինչի՞ ես ձգտում: Եթե ուրիշների կարծիքի համար, ապա շուտով կհայտնվես ինքդ քեզ հետ անհամաձայնության և ինքնամեղադրանքի մութ անկյունում:  Իսկ եթե հասկանում ես, թե ինչիդ է պետք դա, ինչ կքաղես դրանից, այդ դեպքում՝ առաջ, ամեն ինչ քո օգտին է…


Մշտապես վառ պահեք միտքը՝ «Ինչ եմ ես ուզում և ինչպես դրան հասնել»:


Պլաններ կազմեք՝ հիմնվելով ձեր նպատակների վրա: Օդում խոսելը, անիմաստ կրթվելը և ինքնակեղեքումը բերում են միայն վատնումներ: Ամեն երեկո հարցրեք ինքներդ ձեզ՝ «Ինչ եմ ես ուզում և ինչպես հասնել դրան»: Ու գործեք:


Գործը հասցրեք մինչև վերջ:


Ամենաբարդ ու կարևոր սովորություններից մեկը: Եթե սկսել եք գործը, հասցրեք այն մինչև վերջ, մինչև պլանավորված արդյունքը: Կամ գոնե մինչև այն կետը, երբ փաստարկված պարզում եք, որ սխալ ուղղությամբ եք շարժվում ու պետք է նորից սկսել: Աշխատանքը կիսատ գործերի վրա խլում է լրացուցիչ ժամանակ և ջանքեր: Խնայողական եղեք:


Սիրե'ք ժամանակը:


Ինչո՞վ է տարբերվում հաջողակ մարդը ոչ հաջողակից: Նրանով, թե ինչքան է վաստակում 1 ժամում (կարևոր չէ՝ ինչ արտարժույթով): Ժամանակը միշտ քիչ է, բայց մեկը 1$-ի համար կծախսի 1 ժամ, մյուսը՝ 1 օր, իսկ երրորդը՝ 0.0014 վայրկյան:


Հանգիստ


Աշխատանքը՝ աշխատանք, բայց գերհոգնածությունը կբերի նրան, որ ի վիճակի չեք լինի անել որևէ բան: Ընդհանրապես ոչինչ: Ուստի մի կորցրեք «կյանքի համը», հանգստանալու կարողությունը: Արձակուրդ վերցրեք, կազմակերպեք «ոչինչ չանելու օր» և կտրվեք աշխատանքից: Իսկ հետո՝ նոր ուժերով առաջ:
Բայց նույնիսկ այս օրերին կատարեք մեկ փոքրիկ քայլ դեպի նպատակ:  

                                                                                              

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Եթե ցանկանում ես հաջողություն ունենալ, կիրառիր այս 13 սովորությունները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հաջողության քո ուղին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/9927c995a960-1-.jpg
Կատեգորիա: Հաջողության քո ուղին | Ավելացրեց: Admin (04.10.12) | Հեղինակ: kiss.am W Դիտումներ: 3233 | Տեգեր: Ժամանակի կառավարում, աշխատանք, կարիերա | - Վարկանիշ -: 0.0/0