Սեղմիր e.mail-ով բաժանորդագրվելու համար






ՈՐՈՆՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ


ՀԱՐՄՈՆԻԱ, ՍԵՐ, 18+

Ավելին >>>

 


ՀԱՆԳԻՍՏ & ԺԱՄԱՆՑ

Մուտքագրեք Ձեր e-mail-ը


ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ


ԿԱՐԻԵՐԱ


Մուտքի ձև


Գլխավոր էջ l ԿԱՆԱՅՔ

Տղամարդկանց վանող 10 կանացի հատկանիշները


Գովազդ կայքում, մատչելի և արդյունավետ




Անխնամ տեսք


Կան կանայք, ովքեր իրենց անթերի տեսքի են բերում միայն հատուկ առիթներով, օրինակ` ռեստորան, որևէ միջոցառման կամ հարսանիք գնալու համար:  Իսկ առօրյայում նրանք նույնիսկ նվազագույն ջանք չեն թափում գրավիչ և սեքսուալ տեսք ունենալու համար:  Իրենց կանացիությունն ընդգծելու համար նրանք գրեթե ոչինչ չեն անում: Նման անտարբերությունը սեփական անձի նկատմամբ կարող է վկայել ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դրա արդյունքում կինը չի կարող հմայիչ դիտվել տղամարդկանց աչքերով:

Անմատչելիություն

Կինը, ով սիրում է պատնեշներ ստեղծել իր և տղամարդկանց միջև, երբեմն կորցնում է գրավչությունը: Նույնիսկ կատարյալ գեղեցկուհին կարող է բացասական հակազդեցության հանդիպել տղամարդկանց կողմից, եթե չափազանց պաշտոնական է շփվում, հակված չէ ֆլիրտի և ամեն կերպ ցուցադրում է իր անտարբերությունը զրուցակցի նկատմամբ: Որոշ դեպքերում այդ կերպ կինը հասկանալ է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, բայց եթե նման պահվածքը դառնում է շփման բնորոշ ձև, ապա դա, անկասկած, կխանգարի տղամարդկանց շրջանում հաջողություններ ունենալուն:

Վուլգարություն, գռեհկություն

Նույնիսկ ամենահամբերատար ու ոչ բծախնդիր տղամարդուն կարող է վանել կնոջ վուլգարությունը: Որպես կանոն` դա արտահայտվում է աչք ծակող էժանագին տեսքով, բղավոցներով ուղեկցվող բարձր ձայնով, ձայնի լկտի հնչերանգով, հայհոյախոսությամբ, միաժամանակ մի քանի տղամարդու հետ ֆլիրտի մեջ մտնելու ցանկությամբ, չափազանց բաց խոսակցություններով սեքսի մասին:

Վնասակար սովորություններ

Եթե կինը ցանկանում է գրավիչ լինել արժանավոր տղամարդու համար, ապա պետք է ոսկե կանոն դարձնի ծխելուց հրաժարվելը կամ գոնե չչարաշահելը, ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը, էլ չենք խոսում թմրանյութերի մասին: Դժվար թե որևէ մեկը ցանկանա նման մայր իր երեխաների համար:

Հրապարակային շպարվելը

Սա կանանց ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է` առաջին հայացքից ոչինչ չկա նրա մեջ, որ կինն արագ հանում է շպարի պայուսակն ու հապճեպ կարգի բերում արտաքին տեսքը… Բայց հենց այս քայլով կինը հօդս է ցնդեցնում խորհրդավորության ու կատարելության քողը, բացահայտում, որ իր գեղեցկությունն արարվել է ոչ միայն բնության կողմից:

Նյութապաշտություն

Եթե կինն սկսում է առանց դադարի խոսել փողի մասին և դրսևորել անթաքույց հետաքրքրություն տղամարդու ֆինանսական ապահովվածության նկատմամբ, ապա նա կգրգռի ցանկացած տղամարդու, հատկապես եթե նա հարուստ է: Նախ` դրամի մասին խոսելն անքաղաքավարություն է, երկրորդ` իսկական տղամարդն ինքը կհոգա, որպեսզի կինը ոչ մի բանի կարիք չզգա:

Չափազանց սեքսուալություն

Տղամարդիկ, չնայած որոշակի սահմանափակությանը, որոշ դեպքերում խիստ խորաթափանց են: Օրինակ` երբ կինը ձգտում է գերսեքսուալության և չափից շատ ջանք է թափում այդ ուղղությամբ, ինչը դրսևորվում է ավելորդ հավակնություններով, մարմինը ձիգ գրկող հագուստով, ոչ տեղին իրավիճակում գայթակղիչ պահվածքով, ապա տղամարդիկ ակամա հասկանում են` եթե կինն այդքան տենդագին ձգտում է սեքսուալ երևալ, որեմն նա սեքսուալ չէ:

Անճշտապահություն

Այնպես է ստացվել, որ անճշտապահությունը, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի հաճախ է ներվում: Եվ տղամարդը առանձնապես չի զայրանա, եթե իր սիրելին ուշանա ժամադրությունից: Բայց եթե անճշտապահությունը բնավորության գիծ է դառնում, ապա դժվար թե կինը գտնի այնպիսի տղամարդ, ում չի նյարդայնացնի անվերջ ուշանալը:

Փնթփնթանություն

Եթե կինը հաճախ բողոքում է աշխատանքից, ընկերուհիներից, վատ խանութներից, վաճառողուհիներից, վարսավիրներից ու հազար ու մի բանից, ապա նրա կողքին «կմարի» նույնիսկ ամենալավատես տղամարդը: Ոչ ոք չի ցանկանա գտնվել մի կնոջ կողքին, ով կարող է «նեխել» ամեն չնչին առիթով:

Սահմանափակություն, զարգանալու ցանկության բացակայություն


Բազմաթիվ կանայք ժամանակի հետ սովորում են նրան, որ խանութներից ու գեղեցկության սրահներից բացի` ուրիշ ոչինչ չկա իրենց կյանքում: Նրանց ողջ կյանքն անցնում է առևտրի մի կենտրոնից մյուսը շրջելով, ընդ որում` նրանք բնավ չեն հոգում իրենց անհատականության աճի մասին: Նման կնոջ հետ կարելի է թեթև սիրավեպ ունենալ, բայց կյանքը կապել մեկի հետ ով ոչինչ չգիտի և շոփինգից բացի ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, ամեն տղամարդ չէ, որ կցանկանա:

                                                             

                       



1111




Գնահատի՛ր հրապարակումը:

Բաժանորդագրվել erkusov.com բաժնի նյութերին:Print Friendly Version of this pagePrint Get a PDF version of this webpagePDF
ԿԻՍՎԵԼ


Ցանկանու՞մ եք վճարվել ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՅՔԵՐ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

(ոչ շատ, բայց իրական, ՀՀ դրամով կանխկացման հնարավորությամբ)

Եթե ունես ազատ ժամանակ, որը կարող ես տրամադրել կայքեր նայելուն (օրվա մեջ 10 - 15 րոպե), գրանցվիր և սկսիր վաստակել: Քեզ դրա համար կվճարեն: Աշխատած գումարը կարող ես կանխիկացնել: Պոռնագրաֆիկ կայքերը բացառվում են:
Եթե ներգրավես նաև այլ մարդկանց, կարող ես աշխատել զգալիորեն ավելի շատ:

ԳՐԱՆՑՎԻՐ այս հղմամբ       Գրանցվելուց առաջ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱ այս հրապարակումը, որտեղ մանրամասն նկարագրված է կայքում աշխատանքի բնույթը: Օգտակար կլինի դիտել ԱՅՍ ՀՈԼՈՎԱԿԸ:

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ օգտվիր ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻՑ այստեղ

                    SEO sprint - Всё для максимальной раскрутки! 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ


Ստեղծագործու՞մ եք: Առաջարկում ենք պրոֆեսիոնալ աուդիոգրքի ձայնագրում և թողարկում` երաժշտական ձևավորմամբ: Նաև` գովազդների, ֆիլմերի հնչյունավորում, խոսնակի (Диктор) ծառայություններ:
Մանրամասների համար ԳՐԵՔ մեզ:

Ինչի՞ մասին կուզեիք կարդալ
Всего ответов: 1882

«ԿԱՆԱՅՔ» բաժնի հարգելի՛ այցելու, միգուցե հետաքրքրի նաև սա...

на русском  In English
Կայքի նոր նյութերը... (ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ)





Կայքի հրապարակումները համարվում են erkusov.com-ի մտավոր սեփականությունը կամ վերցված են ազատ օգտագործում թույլ տվող ինտերնետ ռեսուրսներից: Նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հիպեր հղումը կայքին պարտադիր է: Տեսա/ձայնային նյութերը տեղադրված են միայն անհատական դիտման / ունկդրման համար. կոմերցիոն օգտագործումն արգելվում է:

Կայքի քարտեզ l Թղթակցեք մեզ l Գովազդ l ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

erkusov.com-ը Ֆեյսբուքում Երկուսով-ը Թվիթերում Երկուսով-ը Գուգլ+-ում Երկուսով-ը Վկոնտակտե-ում Երկուսովը OK-ում Երկուսով-ը YouTube-ում Երկուսով-ը MySpace-ում Երկուսով-ը Skype-ումNightlife RSS news
Яндекс.Метрика

 

 
Check Google Page Rank
 

Անվճար ստեղծել կայք