RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցածր ինքնագնահատականի խնդիրը  3723

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ,   Հայկ Բլբուլյան, Լինա ամսագիր


Ցածր ինքնագնահատականի խնդիրը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ցածր ինքնագնահատականը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով:  Երբեմն մարդն իր ինքնագնահատականը յուրացնում է այնպես, ինչպես ներարկում են ծնողները` այդպես էլ չխորանալով իր անձնական խնդիրների մեջ: Այլ դեպքերում ցածր ինքնագնահատականը կարող է ձևավորվել, օրինակ, այն պատճառով, որ երեխան վատ է սովորում դպրոցում և ետ է մնում մյուսներից, ինչը բնականաբար արդյունք է պարապմունքների համար անբարենպաստ մթնոլորտի տանը, ինչպեսև` ծնողների կողմից անբավարար ուշադրության: Երեխայի ինքնագնահատականի վրա կարող են կործանարար ազդել և հասակակակիցների ծաղրանքը, և չափից դուրս քննադատական վերաբերմունքը մեծերի կողմից:
Անձի հետ կապված խնդիրները, որոշակի իրավիճակներում իրեն "ճիշտ պահելու" անկարողությունը, հավասարապես նաև կյանքի առօրեական, կենցաղային հմտությունների պակասը մարդու մեջ կազմավորում են վատ կարծիք սեփական անձի մասին: 
  
 
Ուշադիր և անկեղծ վերլուծեք ձեր կյանքի բոլոր ասպեկտները` փորձելով գտնել այն կետերը, որոնք խանգարում են ձեզ անձնական կյանքի և բնավորության անցանկալի գծերի առումով: Հատկապես մանրամասնորեն որոշակիացրեք այն իրավիճակները, երբ դուք ամենից շատ եք տառապում ցածր ինքնագնահատականի պատճառով: Աշխատելով ինքներդ ձեզ վրա` զգալիորեն կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը: Աշխատեք միշտ հասնել ձեր առջև դրված նպատակին. դրա համար փորձեք  որոշակիացնել իրատեսական և հաղթահարելի նպատակներ: Հստակ որոշեք ձեր գործողությունների պլանը և ստիպեք ձեզ աննահանջ հետևել դրանց, ինչքան էլ ժամանակ առ ժամանակ սկսածը կիսատ թողնելու գայթակղություն առաջանա:
Հիշեք, թե ինչքան կարևոր են մեր աշխարհընկալման համար կատարված բարի գործերը, ինչքան կարևոր է ինքներս մեր մեջ լավագույն մարդկային  գծերը դաստիարակաելու մղումը, ձգտումը մեծացնելու մեր հետաքրքրությունների ու նախասիրությունների շրջանակը: Զբաղվեք ձեր սիրած գործով. ժամանակի հետ դուք ձեռք կբերեք փորձ ու հմտություն, որը հետո առիթ կդառնա հպարտանալու ինքերդ ձեզնով:
 
 
 Բարձր ինքնագնահատական ունենալու համար ոչ պակաս կարևոր է շրջապատի հետ հարաբերություններ կառուցելու հմտությունը, անմիջական լինելու կարողությունը, լավ ընկերներ ու ծանոթներ ունենալը. իսկ դա անհնար է առանց կոռեկտ շփման հմտություննրի տիրապետելու և ինքնավերահսկման կարողության:
 
Սթափ և օբյեկտիվ վերաբերմունքը սեփական անձի հանդեպ նորմալ ինքնագնահատականի հիմքն է: Ձեր շրջապատում միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ բանում գերազանցում են ձեզ. ասենք` ավելի ուժեղ են, գեղեցիկ, հմայիչ, զարգացած, հաջողակ կամ հանրահայտ: Եվ հավասարապես  էլ` կգտնվեն այնպիսիք, ովքեր զիջում են ձեզ այդ նույն հարցերում: Փորձեք օբյեկտիվ վերաբերվել ձեզ` ձեր բոլոր թերություններով հանդերձ: Սա ամենևին չի նշանակում, որ չպետք է  ձգտել դրանք ուղղել կամ վերացնել, բայց պետք չէ ինքն իրենից պահանջել լինել կատարյալ: Մարդը անսխալական չէ, սակայն փորձեք ձեր սխալներից քաղել օգտակար դասեր, եթե արդեն սխալն արված է:  Փորձեք հումորով վերաբերվել անհաջողություններին ու տհաճ իրավիճակներին, և ձեզ համար ավելի հեշտ կլինի ընդունել այն իրողությունները, որոնք դուք ի զորու չեք փոխել: 
 
Վատ ինքնագնահատականը սեփական անձի մասին միշտ վատը մտածելու սովորությունն է: Որպես կանոն` նման մտածելակերպը յուրաքանչյուր մարդու կդարձնի անուղղելի  հոռետես, ով ինք իրեն ներշնչել է, թե չի կարող իրացնել սեփական ներուժը, ինչն էլ ստիպում է դժվարությունների հանդիպելիս հանձնվել և կրել պարտություն պարտության հետևից: Դա տեղի կունենա ամեն ինչում. շրջապատի հետ շփումներում, ուսման մեջ, աշխատանքում, որևէ նպատակի հասնելու ճանապարհին և այլն:
Երբեք մի մտածեք և խոսեք ձեր մասին վատը: Ինքնահարգանք չունեցող  մարդկանցից հաճախ կարելի է լսել բացասական արտահայտություններ սեփական անձի մասին: Ազատվեք այդ սովորությունից: Մի±թե ձեր մեջ ոչ մի լավ բան չկա: Մտածեք ինչն է ձեզ դուր գալիս հենց ձեր մեջ և ամեն օր 10-15 րոպե բարձրաձայն արտահայտվեք միայն դրական պնդումներ ձեր մասին: Արեք դա միայնակ, շատ մտերիմ մարդու հետ կամ էլ պարզապես ձայնագրեք ձեր մենախոսությունը ձայնագրիչով: Շարունակեք դա այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չեք բերել կարողությունը այլ մարդկանց ներկայութամբ ձեր մասին դրական արտահայտվել:
 
 
Կազմեք մի ցանկ, որտեղ գրված են ձեր բնավորության գրավիչ գծերը, հմտություններն ու ձեռքբերումները և արեք հնարավոր ամեն ինչ դրանք ժամանակի ընթացքում լրացնելու նոր գրառումներով:  Կարդացեք այդ ցուցակը ամեն օր, առավել ևս այն ժամանակ, երբ սկսում եք հարգանքի բացակայություն   զգալ ձեր հանդեպ: Անպայման ցուցակում գրեք ձեր կողմից արված բարի և օգտակար գործերը: Դրա մեջ ներառեք անգամ մանրուքները: Լրացրեք այդ ցուցակը մի քանի օրը մեկ և պարբերաբար աչքի անցկացրեք այն: Դա զգալիորեն կօգնի հաղթահարել սեփական անձի և արարքների մասին բացասաբար մտածելու սովորությունը:
 
Ձեր ցածր ինքնագնահատականը կարող է կապված լինել ինչ-որ մեկի խոսքերի կամ արարքների հետ: Չե±ք կարծում, որ նա ձեզ վիրավորում է, նվաստացնում կամ անարդարացի քննադատում: Այդ դեպքում պետք է նրան ասել այդ մասին և պահանջել փոխել նամն պահվածքը: Ձեր նկատմամբ արված քննադատոթյունը սովորեք ընդունել խաղաղ, դրանից օգտակար դաս քաղելով, բայց վճռականորեն մերժեք չափազանցված ընդհանրացումներն ու բացասական պիտակները: Եթե դուք հնարավորություն չունեք ազդել չափազանց քննադատաբար տրամադրված անձնավորության վրա, ապա պետք է մտածել նրա հետ շփումը կրճատելու կամ ընդհանրապես ընդհատելու մասին:
 Իրականության ոչ սթափ ընկալումը և շրջաատողնմերի կողմից փոխըմբռնման ակնկալիքը ինքն իր հանդեպ հարգանք չունեցող մարդուն երբեմն դարձնում են խաղալիք օտար մարդկանց  ձեռքում: Զգուշացեք ձեր վնասների կամ տուժելու հաշվին ընդառաջ գնալ ինչ-որ մեկի շահերին: 
Դաստիարակեք ձեր մեջ ինքնավստահություն, սովորեք խնդրել, պահանջել, ինչպես նաև մերժել զրուցակցին, եթե որևէ բան չեք կարող կամ չեք ուզում անել:
Ոչ մի դեպքում մի շարունակեք անհավասար ընկերությունը կամ ձեզ համար ստորացուցիչ սիրային կապը:
  
 
Հարգանքը մարդկային ամենամեծ արժեքներից մեկն է: Յուրաքանչյուրն արժանի է  մեծ հարգանքի, բայց ոչ բոլորին է վիճակված ստանալ հարգալից վերաբերմունք:  Ով ցանկանում է, որ իրեն հարգեն, մինչ այդ նա պետք է ապացուցի, որ արժանի է այդ հարգանքին: Հարգանք պահանջելուց առաջ, պետք է նույն հարգանքով վերաբերվել մյուսներին:
 

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ցածր ինքնագնահատականի խնդիրը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/NKAR/543_3174_big-1-.gif
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (18.02.12) | Հեղինակ: Հայկ Բլբուլյան, Լինա ամսագիր W Դիտումներ: 3723 | Տեգեր: ինքնագնահատական, Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0