Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Արսեն (28տ.) «Ինչպե՞ս գտնեմ կյանքի իմ մոդելը»:  2986

Գլխավոր էջ » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ,   

 
Արսեն (28տ.) «Ինչպե՞ս գտնեմ կյանքի իմ մոդելը»:
 
«Ես մեծացել եմ մի ընտանիքում, ուր ոչ ոք ունակ չէր հասկանալու, լսելու, սիրելու… ոչ իրենք իրենց, ոչ շրջապատողներին: Ծնողներս ընտրել էին կենսական իրենց դիրքորոշումը իմ վերաբերյալ` «Անբաշար մի հիմար, ում մասին պետք է  հոգ տանել»:
Գտնել ու իրացնել կյանքի սեփական մոդելը, ինքնությունս այդպես էլ չհաջողվեց…»:
 
 Պատասխան
 
Հոգեբանական գիտելիքներից դուք կարծես «ներմուծել» եք պարզ այն թեզը,  թե ամեն ինչում մեղավոր են ծնողները: Այնպես չեն, սիրել, այն չեն սովորեցրել… Պատասխանեք, Արսեն, դուք կցանկանայի՞ք մեծացած լինել մանկատանը: Որքան էլ անկատար եղած լինեն ձեր ծնողները, նրանք իրենց գործն արել են:
Եթե ինչ-որ բան չեն տվել, ուրեմն` հենց իրենք չեն ունեցել: Մենք պատասխան չենք տալիս այն ժառանգության համար, որն ստացել ենք, բայց պատասխանատու ենք նրա համար, թե ինչպես ենք տնօրինել այն: Դուք խոսում եք «ինքնության» մասին, բայց միևնույն ժամանակ պատրաստ եք ամեն ինչի` միայն թե չառերեսվեք ինքներդ ձեզ հետ` իրական, չհորինված:
Ձեր խոսքը ծախսվում է միայն սեփական թերությունները «տպավորիչ» ներկայացնելու վրա, որը ենթադրում է փախուստ իրականության հետ որևէ առերեսումից, դուք թույլ չեք տալիս փորձության ենթարկել ձեր «հպարտորեն ցածրացված» ինքնագնահատականը:
«Հարմարվել», փորձել ձեզ ինչ-որ բանում համարում եք ռիսկ: Դուք սարսափում եք լինել սովորական տղամարդ` սովորական սեքսուալությամբ, հույսերով ու վախերով: Գլխավոր հարցը ձեզ համար հիմա ոչ թե կյանքի «մոդել» գտնելն է, այլ այն, որ կարողանաք դրական ինչ-որ բան անել ինքներդ ձեզ և մյուսների համար` լինելով հենց այնպես «թերի ու անկատար», ինչպիսին կաք:
 

Խորագիրը՝  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017