Գլխավոր էջ » Կանայք
Խորհուրդներ աղջիկներին. մայրությունը՝ երջանկություն և պատասխանատվություն  326

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

Մտերիմ հարաբերությունները հնարավոր են միայն մեծահասակ մարդկանց միջև, որոնց զգացմունքները ժամանակը փորձել է։ Սեռական կյանքի նորմալ հետևանքն է երեխաների ծնունդը և նրանց դաստիարակությունը։ Երեխա ծնելու համար կնոջն անհրաժեշտ է ոչ միայն առողջություն, այլև ֆիզիկական և բարոյական հասունություն։ Այս ամենը հիմք է հանդիսանում ընտանիքի համար։ Իսկապես երջանիկ է այն ընտանիքը, որտեղ կա երեխա, իսկ է՛լ ավելի երջանիկ և ամուր է այն ընտանիքը, որտեղ կան երկու կամ երեք երեխաներ։

 

 

Ցանկալի հղիությունը և մայրությունը մեծ երջանկություն է։ Բայց ամեն ինչ ունի իր ժամանակը։ Իսկ մինչ այդ դու պետք է լավ հիշես, որ մայրությունը ոչ միայն մեծ երջանկություն է, այլև մեծ պատաиխանատվություն։

Երեխայի ծնունդը բոլոր տեսակետներով նշանակալից իրադարձություն է։ Փոքրիկ էակին ուրախ ժպիտներով են դիմավորում մեծահասակները՝ նրա ծնողները, բժիշկները, մանկաբարձուհիները, պարզապես ծանոթները։ Հսկայական, զարմանալի մի աշխարհ է նվիրում երեխային մայրը։ Նա դառնում է երեխայի առաջին և ամենամտերիմ դաստիարակը կյանքում։ Բայց, իհարկե, այս բառը բոլորովին չի բացա֊հայտում այն դերը, որը երեխայի կյանքում խաղում են նրա ծնողները, հատկապես՝ մայրը։ Ժողոովուրդն ասում է, նա չէ մայրը, ով ծնել է երեխային, այլ նա է, ով նրան մեծացրել և դաստիարակել է, դարձրել բարի, ազնիվ, արդար քաղաքացի, հայրենասեր, արել է այնպես, որպեսզի նա կարողանա երջանիկ լինել կյանքում։

Հոգեբանները պնդում են, որ անձի զարգացումը սկսվում է կյանքի առաջին օրերից։ Արդեն վաղ մանկությունից կազմավորվում է մարդու հիմնական հոգեբանական բնութագիրը։ Նորածնի առաջին շփումը մոր, հոր և մտերիմների հետ նրա մոտ ձևավորվում է կապվածություն, սիրո զգացմունքներ, առաջացնում է դրական կամ բացասական հույզեր։

Իրեն շրջապատող աշխարհից երեխան ամենից վաղ սկսում է տարբերել մորը։ Նա ճանաչում է մոր ձայնը։ Նրան առաջինն է ուղղում իր ժպիտը։ Երեխային շատ են պետք մայրական բարի, նուրբ ձեռքերը, նրա հոգատարությունը և սերը։ Այդ ամենը մայրը պետք է տա երեխային, բայց լիարժեք ձևով տալիս է միայն այն դեպքում, երբ երեխան գալիս է աշխարհ, ուր նրան սպասում և սիրում են, որտեղ նա շատ ցանկալի է։

 

Մի քանի խորհուրդներ հետագայի համար

Փորձը ցույց է տալիս, որ սեռական հարցերի վերաբերյալ գիտելիքների բացակայությունը երբեմն հանգեցնում է լուրջ խնդիրների։
Վաղ սեռական կյանքը ընդհանրապես խիստ վտանգավոր է երիտասարդ աղջկա առողջության համար, ավելին, այն կարող է հանգեցնել անցանկալի հղիության։ Պետք է նաև ասել, nր հակաբեղմնավորման միջոցների օգտագործումը վաղ հասակում կարող է վնաս հասցնել առողջությանը, բացի այդ, հակաբեղմնավորման միջոցները կարող են արգելք հանդիսանալ առողջ հարաբերությունների ձևավորման համար:

Սակայն բարձր տարիքի աղջիկները և կանայք պետք է իմանան, թե ինչպես կարելի է կանխել անցանկալի հղիությունը։ Նրանցից ոմանք թեթևամտորեն են մոտենում հղիության կանխման հարցին։ Իսկ չէ՞ որ նույնիսկ բուժական հիմնարկում կատարված աբորտը բացասաբար է ազդում առողջության վրա։

Հղիությունը շատ բարդ պրոցես է, որի րնթացքում շոշափելի փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում։ Աբորտը, որը կոպիտ ձևով ընդհատում է այդ պրոցեսը, կարող է պատճառ դառնալ որևէ հիվանդության զարգացման։ Կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները հաճախ դառնում են երբեմնի աբորտների հետևանք։ Շատ կանանց մոտ այդ հիվանդություններն ունենում են շարունակական ընթացք, հաճախ սաստկանում են՝ և որոշ դեպքերում այնքան են քայքայում կնոջ առողջությունը, որ նա նույնիսկ կորցնում է աշխատունակությունը։ Բորբոքային բնույթի կանանց հիվանդությունները կարող են հետագայում դառնալ ինքնաբերաբար վիժումների, վաղաժամ ծննդաբերության և ծննդաբերության ընթացքում ծանր բարդությունների պատճառ։

Աբորտին հաջորդող հաճախադեպ բարդությունը, հատկապես առաջին հղիության դեպքում, չբերությունն է։ Այն առաջանում է աբորտից հետո արգանդի լորձաթաղանթի փոփոխությունների պատճառով կամ արգանդում և արգանդի փողերի մեջ շարունակական բորբոքային պրոցեսի հետևանքով։

Այս ամենից հետևում է, որ ավելի նպատակահարմար է հղիությունը կանխել, քան ընդհատել։ Հղիությունը կանխելու համար ավելի լավ է դիմել բժշկին։

Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017