RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Տղաները մրցակցում են, աղջիկները՝ համագործակցում  4181

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Տղաները մրցակցում են, աղջիկները՝ համագործակցում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Չորս տարեկան աղջկան տվեք լարովի մկնիկ: Նա խաղալիք-մկնիկի հետ կմտերմանա, նրան անուն կդնի, կսիրի ու կխաղա երկար ժամանակ: Նույն խաղալիքը տվեք նույն տարիքի տղային: Նա արագ կքանդի, որպեսզի տեսնի, թե ինչպես է այն աշխատում, ինչ կա  մկնիկի ներսում:
Հետազոտությունները հաստատում են, որ աղջիկների ուղեղը ծրագրված է այնպես, որ արագ արձանագրում է մարդկանց դեմքերը, իսկ տղաների համար առաջինը տեսանելի են իրերը և դրանց ձևերը: Հետևությունը մեկն է. աղջիկներին հետաքրքրում են դեմքերը, մարդիկ ու մարդկային փոխհարաբերությունները, տղաներին՝ իրերը, դրանց կառուցվածքը:

Երկու սեռերի ուղեղն ուսումնասիրող գիտնականները նկատել են հետևյալ պարզ իրողությունը. Օրորոցում նորածին աղջիկը երկուսուկես-երեք անգամ ավելի երկար է նայում դեմքերին, քան նորածին տղան: Չորս ամսական աղջիկը կարողանում է տարբերակել իր ընտանիքի անդամներին օտարներից, իսկ նույն տարիքի տղան դա չի կարողանում հեշտությամբ անել: Փոխարենը տղաները շատ արագ գտնում են կորած խաղալիքը: Փաստորեն, այս ակնհայտ տարբերությունը առկա է մինչև սոցիալական միջավայրի ի հայտ գալը և ներգործությունը:

Նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում իրականացված թեստային դիտարկումները և գիտափորձերը ցույց են տվել հետևյալ պատկերը. հեռադիտակային հատուկ սարքը հնարավորություն էր տալիս դիտողին մի աչքով տեսնել իրերը, մյուսով՝ դեմքերը: Աղջիկները լավ մտապահել էին դեմքերն ու դեմքերի արտահայտությունը, տղաները՝ իրերն ու դրանց ձևերը:
Դպրոցում աղջիկները նստում են շրջանով, և նրանցից յուրաքանչյուրը ժեստերի և միմիկայի միջոցով արտահայտում ու հայելիացնում է ամբողջ խմբի տրամադրությունը: Աղջիկների խմբում լիդեր կամ չկա, կամ թույլ է արտահայտված:

Ուշադրությամբ հետևեք, թե խորանարդիկներով ինչպես է տնակ հավաքում աղջիկը: Դա կլինի ցածրահարկ, բայց լայն տնակ, որտեղ կարևորը ենթադրաբար ապրող մարդիկ են: Տղաների կառուցած տնակն իր չափերով կլինի մեծ ու բարձր: Ընդ որում, եթե իր կողքին մեկ ուրիշ տղա ևս տնակ է կառուցում, ապա նա ձգտում է, որ իր պատրաստածը գերազանցի չափսերով: Տղաները վազում են, թռչկոտում, կռվում, երևակայում, թե տանկ են ու ինքնաթիռ, սակայն նույն պահին աղջիկները սիրով զրուցում են իրար հետ: Նրանք որոշում են, թե տղաներից որ մեկն է իրենց դուր գալիս կամ էլ առանձնացնում են ամենաանխելք ու թույլ տղային:
Եվ որքան էլ երեխաների ծնողները, ելնելով լավագույն նկատառումներից, իրենց տղաներին ու աղջիկներին դաստիարակեն գրեթե միատեսակ, միևնույն է, նրանց հակումներն ու վարքագիծը կանխորոշված են ուղեղի կառուցվածքով: Եվ կասկածից վեր է, որ աղջիկներն ուզում են ստեղծել հարաբերություններ ու համագործակցել, իսկ տղաները ձգտում են իշխանության և կարգավիճակի: Տղաները մրցակցում են, աղջիկները համագործակցում: Աղջիկները լիդերության հարցում լուրջ հակումներ չունեն, մինչդեռ տղաների խմբում ձևավորվում է հիերարխիա, ուր պարտադիր կա առաջնորդ: Մյուս տղաները ձգտում են բարձրացնել իրենց կարգավիճակը խմբում: Իշխանությունն ու կարգավիճակը մեծ արժեք ունի տղաների խմբում:
Աղջիկները դպրոցում հաճույքով կարգավորում են իրենց հարաբերությունները ուսուցիչների ու ընկերուհիների հետ, մինչդեռ տղաները նույն պահին ձգտում են իբրև թե նեղը գցող հարցեր տալ ուսուցիչներին և ցուցադրել իմացական գերազանցություն մյուս տղաների հանդեպ: Նրանք նաև փորձում են անհատապես լուծել իրենց բոլոր խնդիրները:

Տղաները մրցակցում են, աղջիկները՝ համագործակցում



Աղջիկներն ու կանայք, հավաքվելով փոքր խմբերով, խոսում են այն մասին, թե ով ում է սիրում, ով ում վրա է բարկանում ու դաշինք կնքում: Նրանք խոսում են տղաների, իրենց քաշի, զգեստների, ընկերուհիների արարքների մասին, իսկ կանայք՝ դիետայի, ամուսնության, անձնական հարաբերությունների, սիրեկանների, նոր ծանոթությունների և այլնի մասին: Մի խոսքով՝ նրանք հետաքրքրվում են այն ամենով, ինչը կարելի է անվանել «մարդկային գործոն»: Տղաներին սրանք չեն գրավում: Նրանք սիրով քննարկում են առարկաներն ու մեխանիզմները կամ էլ՝ ով ինչ կարողացավ անել, ով ինչից գլուխ չհանեց, ինչպես է աշխատում այս կամ այն սարքավորումը: Տղամարդկանց գրավում է իրենց աշխատանքը, նորությունները՝ որտեղ են եղել, ինչ են արել և ինչպես, նոր տեխնոլոգիաները, մեքենաները և մեխանիկական սարքերը: Այսինքն՝ այն ամենը, ինչից իրենց տարածական ուղեղը լավ է գլուխ հանում: Այս ամենի մեջ ոչինչ պատահական չէ: Սրանք այն ծրագրերն են, որոնք դրված են երկու սեռերի ուղեղներում և որոնք անասելի տարբեր են:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տղաները մրցակցում են, աղջիկները՝ համագործակցում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (21.12.12) Դիտումներ: 4181 | Տեգեր: սեռերի հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ