RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Թեմա. Մայրանալ՝ առանց ամուսնանալու  178

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Թեմա. Մայրանալ՝ առանց ամուսնանալու

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ներկայացնում ենք հատված հայ ֆորումցիների քննարկումից նշված թեմայով: Կարծում ենք՝ հիմնական մտքերի այս հավաք ծաղկաքաղը օգտակար կլինի նաև այլ ընթերցողների համար: Գրառումները չեն խմբագրվել և ներկայացված են բնագիր վիճակով: 


Նարե91 
Վերջերս հասարակության շրջանում լայն տարածում է գտել էս երևույթը. «Ի՞նչ պարտադիր է, որ կինն ամուսնանա, նոր երեխա ունենա:

Գուցե անձնական կյանքը դասավորել չի ստացվում, բայց արժե՞ արդյոք, որ բնությունից տրված էդ շնորհից զրկվի»: 

Թեև հանրությունը բավականին բացասաբար է տրամադրված երևույթին, այնուամենայնիվ, շատ հայ կանայք են այսօր առանց ամուսնանալու ունենում երեխա՝ հաշվի չառնելով շրջապատողների և հարազատների կարծիքները: 
Առանց ամուսնանալու երեխա ունեցող կնոջը մենք՝ հայերս, ինչ պիտակներ ասես՝ չենք կպցնում, դատապարտում, բարոյազուրկ անվանում: Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ է մեր հասարակության նման մոտեցումը: Կիսվե՛ք ձեր տեսակետներով:

***

Alphaone 

Ես լիքը դեպքեր գիտեմ ու լրիվ նորմալ երևույթ եմ համարում, եթե կինը իրեն չի գերագնահատում ու ռեալ պատկերացնում է, թե երեխայի ծնվելով ինչ պատասխանատվություն է ստանձնում:

***

Նարե91 

Հա՛, վստահ եմ. մերոնք լավ «եվրոպականցվել» են: Համենայնդեպս, վերջերս ինչ-որ շատ եմ լսում, որ 28-35 տարեկան կանայք, հույսները կտրած, որ երբևէ կամուսնան, ճարահատյալ դիմում են էդ քայլին: Ու ճիշտն ասած, ես մենակ ուրախ եմ դրա համար

***

StrangeLittleGirl 
Լավ, հա, ճարահատյալը որն էր: Ամուսնանալու ցանկություն ունեցողը միշտ էլ կամուսնանա:

Իրոք, կա տենց բան: Վերջերս շատացել են տենց կանայք, բայց ոչ թե գնում պատահական մեկի հետ սեքս են անում, այլ արհեստական բեղմնավորմամբ են ունենում: Անգամ կանանց գիտեմ, որ երկար տարիներ պլանավորում են: Ասենք, քսանյոթում որոշում են երեսունյոթում երեխա ունենալ: Դրա համար լիքը փող են կուտակում, որ երեխա ունենալուց հետո էլ մի երկու-երեք տարի չաշխատեն, կարողանան երեխային պահել:

Իսկ երևույթը շատ նորմալ եմ համարում:

***

Նարե91 
Չէի ասի, как раз էն մարդիկ ովքեր ուժգին ցանկություն ունեն ամուսնանալու, բանից պարզվում ա ոչ մի երկրպագու (կամ քյառթավարի ասած՝ «ուզող») չեն ունենում, իսկ ովքեր չեն ունենում ցանկություն, լիքը երկրպագուներ են ունենում… գնալով համոզվում եմ դրանում:

***

StrangeLittleGirl 
Չկա տենց բան: Ով կպած ուզում ա ամուսնանա, ի վերջո ճարում ա իրա նման տունը մնացած մեկին: Ես դեռ չեմ տեսել նենց կնոջ, որ ուզենա ամուսնանա, բայց տենց էլ չամուսնանա: Ու ի վերջո, ստեղ մե՜ծ հարցական ա ով ա ում ուզողը: Բայց արդեն շեղվում ենք թեմայից:

***

Sagittarius 
Նեա... բոլոր աղջիկներն էլ ուզող ունեն. ուժգին ցանկություն (ինտենսիվ, ոչ թե էքստենսիվ) ունեցողները ստանդարտներն են չափից բարձր դնում:

Թեմայի մասին՝ ինձ շատ հարազատ մարդկացից ա. շատ կիրթ կին ա ու շնորհքով, սովորող տղա ա մեծացրել: Հարցադրումն ա սխալ: Բնականաբար մենակով երեխա մեծացնելը զուտ մեթամատիկորեն կրկնակի դժվար ա: Ու էս պարագայում միակ տրամաբանական հարցադրումը՝ արդյո՞ք պատրաստ ես դրան ու գիտակցում ես, թե ինչ պատասխանատվություն ես վերցնում: Բայց էդ նույն հարցը պիտի դրվի նաև ցանկացած զույգի առաջ:

***

Ariadna 
Ամեն դեպքում ողջունում եմ նման կանանց։ Ես ինքս միգուցե զոհ գնայի հասարակության կարծիքին, չնայած, փաստորեն, շատ բաներում ես էլ զոհ չեմ գնացել, բայց ով որ էդ ռիսկին գնում ա, մեծ հարգանքով եմ նայում։ Մարդու իրավունքն ա, եթե ինքը ապահովված ա, պատրաստ ա երեխա մեծացնել, ուրեմն՝ ինչու ՞ ոչ։ Ապահովվածն էլ շատ հարաբերական բան ա, կարող ա՞ որ ամուսին ունեն բոլորը՝ մի այլ կարգի ապահովված են էս երկրում։ Կամ էլ ամուսնանում ու բաժանվում են, էլի երեխային միայնակ մեծացնում, ինչ տարբերություն։ Էս դեպքում ավելի հանգիստ ա մայրը, նյարդերը ավելի հանգիստ են, առանց կռիվ ու դավի, բաժանություն ու վեճեր, հանգիստ պահում, մեծացնում ա իրա էրեխուն, ինչ ա էղել։

***

Ռուֆուս 
Ոչ միշտ, ես Հայաստանում առնվազն երկու կնոջ գիտեմ, որ ոչ թե արհեստական բեղմնավորմամբ են ունեցել, այլ իրենց մոտ ընկերական շրջապատի անդամներից. Էդ մարդիկ «զույգ կազմելու», ամուսնանալու կամ իրար հետ ապրելու մտադրություն չունեին, երկու հայրերն էլ արդեն ամուսնացել են ուրիշ կանանց հետ ու իրենց երեխեքն ունեն ու բոլորն էլ երջանիկ են:

Ի դեպ՝ ստատիստիկան ասում է, որ առանց ամուսնության ծննդաբերությունները առավել տարածված են հյուսիսային ու արևելյան եվրոպական երկրներում, շատ երկրներում նման ծնունդները ընդհանուր ծնունդների 60-65 տոկոսն են կազմում:

***

Vaio 
Շուշան Պետրոսյանը մի քանի տարի առաջ ասել էր, թե երեխա ունենալու համար ինչ պարտադիր ա, որ կինը ամուսնանա...

***

Ուլուանա 
Չէ՛, էլի, ես աղջիկներ գիտեմ, որ շատ են ուզում ամուսնանալ, բայց չեն կարողանում։ Ոչ միշտ են տունը մնացածները հանդիպում իրենց նման տունը մնացածների։ Նենց որ տենց համոզված մի՛ պնդեք։

***

Vaio 
Լիքը լավ աղջիկներ կան՝ չեն կարողանում ամուսնանալ, չի դասավորվում կյանքը, хоть убей, չի ստացվում, բախտները չի բերում, դե հիմա էդ ա, ի՞նչ անեն...

Իհարկե, շատ դեպքերում աղջիկների խելքից ա լինում:

***

Ուլուանա 
Առանց ամուսնանալու երեխա ունենալը երևի կարելի է նորմալ համարել, եթե կինը լրջորեն գիտակցում է դրա ողջ պատասխանատվությունը՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական։ Ֆինանսականը նույնիսկ ամենակարևորը չէ, իմ կարծիքով, որովհետև, ոնց որ Արիադնան ասաց, ամուսնացածների դեպքում էլ երաշխիք չկա, որ ծնողները կարողանալու են ֆինանսապես ապահովել իրենց երեխաներին։ Էստեղ խնդիրը միայն երեխային մենակ պահել–մեծացնելը չէ։ Կա նաև երեխայի՝ ի սկզբանե հայր չունենալու հանգամանքը։ Տվյալ դեպքում կինը կարծես իր երեխայի համար որոշում է, որ նա ծնված օրվանից անհայր է լինելու։ Կա տարածված կարծիք, որ էդպիսի քայլը կնոջ կողմից ինչ–որ առումով եսասիրության դրսևորում է, որովհետև նա տվյալ դեպքում մտածում է նախևառաջ իր մասին, ոչ թե երեխայի, որովհետև ինքն ուզում է երեխա ունենալ, իսկ երեխային, բնականաբար, ոչ ոք չի կարող հարցնել՝ արդյո՞ք նա ուզում է անհայր լինել։ Բայց էդպես էլ որ նայենք, բոլոր մարդիկ էլ հիմնականում երեխա են ունենում նախևառաջ իրենց համար կամ՝ որովհետև էդպես ընդունված է։ Մի խոսքով՝ բարդ հարց է։

Էստեղ մի բան է հաստատ. երեխա ունենալն ամեն դեպքում լուրջ պատասխանատվություն է՝ անկախ ծնողների քանակից։ Ուղղակի մի ծնող ունենալու դեպքում պատասխանատվությունը համապատասխանաբար մեծանում է, քանի որ բացի նրանից, որ հոգսերն են երկուսի փոխարեն մի հոգու վրա ընկնում, նաև որոշումներ կայացնելու պատասխանատվությունն է մեկի վրա ընկնում։

***

John 
Իմ կարծիքով դա էգոիզմի «նուրբ», բայց երեխայի համար բավականին դաժան դրսևորում է: Չեմ ողջունում նման քայլի գնացող կանանց: Համենայնդեպս մինչև էն պահը, երբ ինքը նորմալ պատասխան չունի իր ապագա երեխայի «իսկ ինչո՞ւ բոլորը ունեն հայրիկ ու մայրիկ, իսկ ես միայն մայրիկ ունեմ» հարցին:

***

Alphaone 
Ջոն, հիմա լիքը կայացած, խելացի, ուժեղ կանայք կան, որ իրենց համապատասխան ամուսին չեն կարողանում գտնել, մարդ են, բախտները չի բերում, չեն հանդիպում: Տարբերակներ են.

1. մինչև վերջ երեխա չունենալ, ոչինչ, որ հրաշալի գենետիկ տվյալներ ունեն, չեն փոխանցի:
2. ամուսնանալ էնպիսի մարդու հետ, որ «քիչ թե շատ» հարմար է, ամուսնանալ ուղղակի ամուսնանալու ու երեխա ունենալու համար, ինչպես լիքը մարդիկ իմ շրջապատում արել են, որոնց զգալի տոկոսն էլ հետո ամուսնալուծվել է:
3. ուղղակի երեխա ունենալ լավ գենոֆոնդ ունեցող դոնորից, էստեղ տարբերակ հնչեց նաև շրջապատի վստահելի մարդուց:

Եթե կնոջ տարիքը հասնում է նրան, որ «բիոլոգիական ժամացույցը» սկսում է աշխատել ու ինքը դեռ չի գտել նորմալ մարդու, ում հետ կցանկանա կյանքը կապել, ապա ավելի խելամիտ եմ համարում երրորդ տարբերակը, իսկ երեխան փաստ չի, որ անհայր կմնա, նորմալ մարդու կարելի է երեխայի ծնունդից հետո էլ հանդիպել: Ու հա՛, հենց Հայաստանում, ու ասածս բնավ ֆանտաստիկայի ժանրից չէ:

***

Այբ 
Ինչքան էլ ասենք, որ շատ խելացի, կայացած կանայք կան, ովքեր պատրաստ են երեխա ունենալ առանց ամուսնանալու, բայց չմոռանանք, թե մենք որտեղ ենք ապրում՝ Հայաստանում, որտեղ ազգային մտածելակերպը առաջնային է: Եթե ուրիշ երկրներում կինը կարող է երեխա ունենալ առանց ամուսնանալու ու չնայած այն հանգամանքին, որ այդ երեխան, մեկ է՝ զգալու է հոր կարիք, այնուամենայնիվ, գոնե չի զգա, որ ինքը «չթույլատրելի» պտուղ է: Իսկ Հայաստանու՞մ: Եթե մեկը ասի, թե ինչ կլինի, որ լավ ա արել այդ կինը, բա երեխա չունենա՞, ապա 10 հոգին էլ հաստատ կասի, թե անբարոյական է: Երեխան էլ ստիպված է լինելու այդ ամենը լսել ու դրանով արդեն ինքը դժբախտ կլինի:

Էնպես որ՝ լավ կլինի երեխա ունենալ ամուսնանալով:


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Երեխա ունենալու լավագույն տարիքը
 
 
 
Ճի՞շտ է, որ երկար պաշտպանվելուց հետո զույգերը դժվարությամբ են երեխա ունենում

 
«Ամուսինս որքա՞ն ժամանակ առաջ չպետք է ալկոհոլ օգտագործի, եթե պլանավորում ենք հղիություն»

 
50 պարզ և իմաստուն խորհուրդ դուստրերին


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թեմա. Մայրանալ՝ առանց ամուսնանալու  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 178 | - Վարկանիշ -: 0.0/0