RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

«Օդնոկլասսնիկիով» ծանոթացած աղջկա հետ սեռական հարաբերության հանգամանքը հրապարակելու սպառնալիքով շորթել է ոսկյա զարդեր  2188

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   168.am


«Օդնոկլասսնիկիով» ծանոթացած աղջկա հետ սեռական հարաբերության հանգամանքը հրապարակելու սպառնալիքով շորթել է ոսկյա զարդեր

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 21-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել շորթման մեջ և դատապարտվել 400 հազար դրամ տուգանքի։

Դատարանի վճռով՝ տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 ամսով, ամբաստանյալին պարտավորեցվել է յուրաքանչյուր ամիս վճարել 40.000 դրամ՝ որպես տուգանք:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ մեղադրանքի՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքների, «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով, գործով տուժողի նախաձեռնությամբ ծանոթացել և մտերիմ հարաբերություններ է հաստատել նրա հետ: Ապա վերադարձել է ՌԴ-ից, մի քանի օր անց տուժողի հրավերով հյուրընկալվել է նրան, նրանք փոխադարձ համաձայնությամբ ունեցել են սեռական հարաբերություն: Հաճախակի հանդիպել են, փոխադարձ համաձայնությամբ ունեցել սեռական հարաբերություն: Չկարողանալով սեփական միջոցների հաշվին վճարել պարտք գումարը՝ որոշել է այդ գումարը շորթել տուժողից: Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ շարունակաբար, տուժողի մասին արատավորող տեղեկություններ՝ իր հետ ունեցած սեռական հարաբերության հանգամանքը հրապարակելու սպառնալիքով, նրանից պահանջել և ստացել՝ շորթել է զգալի չափերով՝ 190.000 դրամ ընդհանուր արժողությամբ 5 կտոր ոսկյա զարդեր, որոնք վաճառելով՝ վճարել է ունեցած պարտքը:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել այն, որ կատարածի համար զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատված չէ, բնութագրվել է դրական, հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք կամ պահանջ չունի, քանի որ նա հատուցել է իրեն պատճառված վնասը: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրել։


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ «Օդնոկլասսնիկիով» ծանոթացած աղջկա հետ սեռական հարաբերության հանգամանքը հրապարակելու սպառնալիքով շորթել է ոսկյա զարդեր  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (06.12.16) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 2188 | Տեգեր: սպառնալիքով, հետ, ծանոթացած, հանգամանքը, հարաբերության, աղջկա, շորթել, հրապարակելու, «Օդնոկլասսնիկիով», սեռական | - Վարկանիշ -: 0.0/0