RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Մի՞թե իսկապես պարկեշտ աղջիկները քչացել են  423

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Մի՞թե իսկապես պարկեշտ աղջիկները քչացել են

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ինչու՞ են կանայք աղմկում, երբ ամուսնու մոտ սիրային բնույթի հաղորդագրություն են հայտնաբերում։ Ինչու՞ են լքում ընտանիքը, մեկ ակնթարթում բաժանվում՝ հայտնաբերելով ամուսնու դավաճանությունը։ Մի՞թե կանայք իրենք այդքան մաքուր ու անմեղ են։
 
 
Այսօր տղամարդկանց մեծամանությունը պնդում է, որ պարկեշտ աղջիկներ չկան։ Ո՞րն է խնդիրը։ Օրերս երթուղային եմ նստում, իսկ ինձ հետ՝ մի աղջիկ, ով համբուրվելով իր զուգընկերոջ հետ, նստում է իմ դիմաց, իսկ տղան, վճարելով նրա համար, վարորդին ասում. «կիջնի Բաղրամյանի վրա»։ Այդ օրը ես հենց այդտեղ էլ ուղևորվում էի, սակայն չէինք հասցրել դեռևս մեկ կանգառ գնալ, երբ աղջիկը խնդրեց վարորդին կանգնել և դուրս գալով՝ համբուրվեց իրեն դիմավորող մեկ այլ տղայի հետ։ Գրկախառնված՝ նրանք գնացին։ Մինչև օրս գլխիս մեջ չի տեղավորվում՝ ինչպե՞ս։ Միաժամանակ երկուսի հետ՝ երեք րոպեի տարբեությամբ։ Միգուցե հենց այդ պատճառով էլ տղաները պնդում են, թե կարգին աղջիկ չի մնացել։
 
Լավ, եթե աղջիկն իր իրական դեմքը ցույց է տալիս առաջին հանդիպմանը, իսկ ինչպե՞ս լինել, եթե նա թաքցնում է իր էությունը, միամիտ ու լսող է ձևանում, թույլ չի տալիս իրեն համբուրել ու գրկել մինչև հարաբերություններն օրինականացնելը։ Խեղճ տղա, նրան ցանկանալով ու հպարտանալով նրանով, ամուսնանում է ու՝ փաստի առաջ կանգնում. «Գիտես, սիրելի՛ս, մանկության տարիներին կորցրել եմ անմեղությունս դժբախտ պատահարի պատճառով։ Սակայն վախենում էի քեզ ասել»: Ի՞նչ անել, դու՞րս շպրտել, թե՞ ներել ու մոռանալ։ 
 
Շատերը, հավատալով կամ ձևացնելով, թե հավատացին, շարունակում են ապրել։ Ի՞նչ եք կարծում, նա լավ կին կդառնա՞։ Կարծում եմ, մի անգամ խաբելով՝ կշարունակի խաբել: Դժվար է ասել` ինչու, սակայն, կան մարդիկ, ում արյան մեջ է դավաճանությունը, և նրանք անուղղելի են:
 
Հաճախ աղջիկներն ամուսնանում են առանց սիրելու և ամուսինների հետ նրանց ոչինչ չի կապում: Նրան հավատացրել են, որ ժամանակի հետ նրա համար սովորական կլինի, նա կսիրի ամուսնուն, սակայն, անցնում են օրեր, ամիսներ, սակայն՝ անօգուտ։ Նման դեպքերում նրանք սեր են փնտրում ուրիշների մոտ և մշտական սիրեկան ունենում: Կինը, խուսափելով հետևանքներից, չի ամուսնալուծվում, բայց շարունակում է պահել իր կողմնակի հարաբերությունները:
 
Կան նաև տարիքային տարբերությամբ ամուսնությունների շատ դեպքեր, երբ երիտասարդ՝ 17-18 տարեկան աղջկան ամուսնացրել են 35 տարեկան տղամարդու հետ: Եվ քանի դեռ նա երիտասարդ ու անմեղ է՝ ոչինչ չի գիտակցում, սակայն 15-25 տարի հետո, երբ սկսվում է ակտիվ սեռական կյանքի շրջանըմ, կինը ցանկանում է բազմազանություն, սակայն տղամարդու ուժերն այլևս չեն հերիքում: Այդ ժամանակ կնոջն անհրաժեշտ է երիտասարդ տղամարդ, ով նրան լիովին կբավարարի: Եվ կինն այլևս չի կարող սեռական հարաբերություն ունենալ ամուսնու հետ, նրան անընդհատ ձգում է սիրեկանը:  Նրան գրավում  է սիրեկանի երիտասարդությունը, ուժն ու կրքոտությունը:
 
Կամ ահա ևս մեկ իրավիճակ: Երկուսը պատանեկան տարիներին խելահեղ սիրով սիրել են միմյանց, բայց բաժանվել են: Ժամանակ անց ճակատագիրը կրկին հանդիպեցնում  է նրանց: Տղան ձգվում է աղջկա կողմը, վերջինս՝ տղայի: Եվ ի՞նչ եք կարծում, նրանք հիշու՞մ են, որ այդ պահին երկուսին էլ տանը սպասում են երեխաներն ու ընտանիքը: Ո՛չ, երկուսն էլ հանուն սիրո տրվում են կրքին: Եվ աղջիկը, տուն վերադառնալով, շարունակում է հիշել նրան ու մեխանիկորեն կախվածության մեջ ընկնում նրանից, իսկ նրանց հանդիպումները շարունակվում են: Կարելի՞ է մեղադրել աղջկան:
 
Կարելի՞ է արդյոք քննադատել կնոջը, ով չի կարողանում բավարարվել ամուսնու գրկում: Նրանք անկողնում անհամապատասխան են: Այդ ժամանակ նա փորձում է բավարարվել ուրիշի մոտ, և այս դեպքում էլ նույն վիճակն է՝ աղջիկն ընտանիքից դուրս նոր զուգընկեր է գտնում, իսկ ամուսնու հետ շարունակում է ապրել հանուն պատվի: Բայց ի՞նչ պատվի մասին կարող է խոսք լինել: 
 
Հաջորդ հերոսուհին էլ գիտե պատվի և արժանիքի մասին: Ուժեղ բնավորության տեր կինն ունի մեղմ բնավորությամբ ամուսին: Նա գործարարուհի է, իսկ այդպիսի կանայք կարող են սիրեկան գտնել և նրանց հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտնել նաև աշխատանքի վայրում:  Իսկ ինչո՞ւ տարակուսել՝ ամուսինը թուլամորթ է, իսկ կինը՝ ուժեղ, գեղեցիկ ու իշխանատենչ: Իսկ ինչո՞ւ չօգտվել կարգավիճակից:
 
Շատ կանայք, լինելով գործարարների կին – տնտային տնտեսուհիներ, սիրեկան են ունենում: Զարամանալի չէ, քանի որ ամուսինն իրականում միշտ գործուղման մեջ է, իսկ կինը՝ միայնակ: Իսկ կինը լավ գիտակցում է, որ ամուսինն իրեն դավաճանում է, և ինքն էլ կարիք ունի ուշադրության ու քնքշանքի, ուստի փարատվում է կողմնակի հարաբերություններով:
 
Իսկ ինչո՞ւ բացառել, որ կինն էլ, տղամարդու նման, ժամանակի ընթացքում հոգնում է միօրինակությունից և նորություն է ցանկանում: Իսկ ինչպե՞ս հասնել դրան, ինչպե՞ս զգալ այդ նորը: Բնականաբար՝ ուրիշի հետ: Ք՞իչ ընտանքներ կան ի՞նչ է, որտեղ և ամուսինը, և կինը կողմնակի հարաբերություններ ունեն։
 
Պետք է ասել, որ շատ կանայք բաժանվում են ոչ թե ուրիշով տարվելու, այլ հիմնականում ամուսնու դավաճանության պատճառով։ Այստեղ տեղին կլինի հիշել հետևյալ ասացվածքը. «ուրիշի աչքի փուշը տեսնելով՝ մեր աչքի գերանը  չենք տեսնում»: Այդ կանայք, երբեմնի ամուսնու դավաճանության պատճառով բաժանված լինելով, 5-10 տարի անց դառնում են ամուսնացած տղամարդկանց սիրուհի։ Չէ՞ որ, ասում են նրանք, «ես չեմ լվանում նրա ներքնաշորն ու գուլպաները, նա չի փնթփնթում ինձ վրա, գիշերը չի խռռացնում, այլ ընդամենն ինձ զվարճացնում է։ Հետո՞ ինչ, որ կին ունի, թող նա էլ լվանա, նա էլ տանջվի, ինչպես ես՝ ժամանակին»: Ստացվում է, որ սիրուհի լինելը շատ ավելի ձեռտնու է։
 
Դրանում կարելի է համոզվել, եթե դիտարկենք հարցման արդյունքները, որն անցկացրել է «Գոյ» հոգեբանական կենտրոնի հոգեբան խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ 50%-ը նախընտրում է սիրուհի լինել, քան ոչ սիրելի կին, 35% -ը պնդում է, որ չի բաժանվի, քանի որ չի ցանկանում ընտանիքը քայքայել և միայն 15% -ն է պնդում, որ ոչ միայն հավատարիմ կին կլինի, այլև կպայքարի ամուսնու սիրո համար ու կվերադարձնի նրան ընտանիք։
 
Թե ինչու՞ է այդպես լինում, Սուսաննան հետևյալ կերպ է մեկնաբանում. ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի շատ ձգտում են կատարելության, նրանք պետք է կատարյալ տուն ունենան, լավ աշխատանք, խելացի երեխաներ, մի խոսքով՝ ամեն ինչ ծրագրված է։ Ահա և սկսվում են խնդիրները, իսկ նրան ովքեր չեն ցանկանում ավելորդ խնդիրներ ունենալ, ավելի նրբանկատ են գտնվում և դիմում են նման միջոցների. հարաբերություն են ստեղծում ընտանիքից  դուրս, սիրեկան են ունենում, ում հետ կարող են հրաշալի ժամանակ անցկացնել, իրականացնել իրենց սեռական ֆանտազիաները։ Ընդ որում նա չի մեղադրի իրենց ոչ մի բանում, լրացուցիչ հարցեր չի տա, իրեն չվերաբերող գործերին չի խառնվի։ Նրա հետ կինը կարող է ոչ միայն լավ ժամանակ անցկանել ու մոռանալ ամեն ինչի մասին, այլ նաև պարզապես թուլանալ։ Ու նման կյանքը սովորություն է դառնում, իսկ սիրեկանը՝ պարտադիր պահանջ։ Ցավոք, նման ընտանիքներ շատ հաճախ են հանդիպում»։
 
Այնուամենայնիվ, մենք՝ կանայք, այնքան էլ անմեղ չենք։ Մեզնից յուրաքանչյուրի մեջ այդ թուլությունը կա, պարզապես ոչ բոլորն են համարձակվում այն դրսևորել։ Եթե տղամարդու՝ մարմնավաճառի հետ մեկ անգամյա կապը դավաճանություն չի համարվում, ապա մեր «չարաճճիությունները» չեն ներվում։ Եթե ամուսինների համարձակությունը բավականացնում  է թողնել ըտանիքն ու գնալ սիրուհու մոտ, ապա կանայք բավարար կամքի ուժ չեն ունենում, այդ պատճառով էլ հաճախ սիրեկանները հրաժարվում են նրանցից։ Խղճա՞լ նրանց, թե՞ մեղադրել, հասկանա՞լ, թե՞ քննադատել, ներե՞լ թե՞ ատել՝ յուրաքանչուրի գործն է։
 
Տեքստը՝ Լաուրա Բալայանի
 

 

HD որակով կարդալ այստեղ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մի՞թե իսկապես պարկեշտ աղջիկները քչացել են  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 423 | Տեգեր: կանայք | - Վարկանիշ -: 0.0/0