RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Կոկետության անհրաժեշտ չափի մասին. Անդրե Մորուա  225

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Կոկետության անհրաժեշտ չափի մասին. Անդրե Մորուա

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կոկետությունը եղել է և մնում է ապշեցուցիչ հզոր ու վտանգավոր մի զենք: Մարիվոյի կողմից այնքա՜ն ուշադիր ուսումնասիրված հմուտ խորամանկությունների այդ հավաքածուի նպատակն է սկզբից հրապուրել, այնուհետև վանել, ձևացնել, թե իբր ինչ-որ բան ես նվիրում, և անմիջապես խլել: Այդ խաղի արդյունքներն ապշեցուցիչ են: Եվ նույնիսկ նախապես իմանալով այդ բոլոր ծուղակների մասին՝ միևնույնն է, ընկնում ես դրանց մեջ:

 

Կոկետության անհրաժեշտ չափի մասին. Անդրե Մորուա

 

Եթե լավ մտածենք, դա միանգամայն բնական է: Աոանց առաջին երկչոտ հույս ծնող թեթև կոկետության մարդկանց մեծամասնության մոտ սեր չի արթնանում: «Սիրել նշանակում է հուզմունք ապրել մի ինչ-որ բանի հնարավորության մտքից, հնարավորություն, որն այնուհետև վերաճում է պահանջի, համառ ցանկության, սևեռուն գաղափարի»: 

Քանի դեռ մեզ բոլորովին անհնար է թվում դուր գալ այսինչ տղամարդուն (կամ այսինչ կնոջը), մենք չենք էլ մտածում այդ տղամարդու (կամ կնոջ) մասին: Չէ որ դուք չեք տառապում, որ դուք Անգլիայի թագուհին չեք: Ամեն մի տղամարդ գտնում է, որ Գրետա Գարբոն և Միշել Մորգանը բացառիկ գեղեցկություն ունեն և հիանում է նրանցով, բայց նրա մտքով չի էլ անցնում տանջվել նրանց սիրուց: Իրենց անթիվ երկրպագուների համար նրանք ընդամենը էկրանի վրա ապրող կերպարներ են: Եվ ոչ մի հնարավորություն չեն խոստանում:

Բայց բավական է, որ մենք մեզ վերագրենք որևէ մեկի հայացքը, ժպիտը, խոսքը, ժեստը, և մեր կամքից անկախ մեր երևակայությունն արդեն պատկերում է դրանց ետևում թաքնված հնարավորությունները: Այդ կինը մեզ հուսալու առի՞թ է տվել՝ թեկուզ փոքր: Այդ րոպեից մենք արդեն կասկածների իշխանության տակ ենք: Եվ հարցնում ենք մեզ. «Իրո՞ք նա հետաքրքրվում է ինձանով: Դե, իսկ ինչպե՞ս նա կսիրի ինձ: Անհավանական է: Եվ այնուամենայնիվ նրա վարվելաձևը...»: Ինչևէ, ինչպես ասում էր Ստենդալը, մենք «բյուրեղանում ենք» նրա մասին մտածելով, այլ կերպ ասած, երազանքներում գունազարդում ենք նրան բոլոր գույներով՝ ինչպես Զալցբուրգի հանքերոլմ աղի բյուրեղներն ստիպում են երփներանգել այնտեղ գտնվող բոլոր առարկաներին:

Ցանկությունը կամաց-կամաց վերածվում է տեսիլքի, սևեռուն գաղափարի: Այդ տեսիլքը երկարացնել և «տղամարդուն խելքահան անել» ցանկացող կոկետուհու համար բավական է դիմել մարդկային ցեղի պես հին տակտիկային՝ փախչել, նախապես հասկանալ տալով, որ ամենևին դեմ չէ հետապնդմանը, մերժել՝ թողնելով, սակայն, հույսի մի նշույլ՝ «Հնարավոր է, որ վաղը Տերը լինեմ»: Եվ այդ ժամանակ արդեն վատաբախտ տղամարդիկ կհետևեն նրան թեկուզ մինչև աշխարհի ծայրը:

Այդ խորամանկություններն արժանի են դատապարտման, եթե կոկետուհին կիրառում է դրանք սիրուց բազմաթիվ տոչորվողների հավասարակշռությունից հանելու համար: Նման վարքագիծն անպայման կստիպի նրան լինել անհավատարիմ և խաբել, եթե միայն նա շատ ճարպիկ չէ և չի հաջողացնի, ոչ ոքի չզիջելով, չդիպչել տղամարդկանց ինքնասիրությանը: Սակայն իսկական կոկետուհին անգամ ենթակա է վերջ ի վերջո իրեն պաշտողների համբերությունն սպառելու վտանգին: Նա Մոլիերի Սելիմենի նման, մի ձեռքով երկու ձմերուկ բռնելու փորձ կանի և ձեռնունայն կմնա:

Ընդհակառակը, կոկետությունը բոլորովին անմեղ և նույնիսկ անհրաժեշտ է, եթե դրա նպատակը սիրած տղամարդու մտերմական կապը պահպանելն է: Այդ դեպքում կինը կոկետություն անելու ոչ մի ցանկություն չունի հոգու խորքում: «Սիրո մեծագույն հրաշքն այն է, որ նա ապաքինում է կոկետությունից»: Իսկությամբ սիրահարված կինը սովորաբար տրվում է առանց քաշվելու և առանց ձևականության, հաճախ վսեմ մեծահոգությամբ: Բայg պատահում է, որ կինն ստիպված է մի քիչ տանջել նրան, ում սիրում է, քանի որ նա այն տղամարդկանցից է, որոնք չեն կարող ապրել առանց տառապելու և որոնց պահում է կասկածը:

Այդ դեպքում նույնիսկ առաքինի, բայց սիրահարված կնոջն ամոթ բան չէ կոկետուհի ձևանալ, որպեսզի չկորցնի տղամարդու սերը, այնպես, ինչպես հիվանդի շահերից ելնելով, գթության քույրը երբեմն ստիպված է անողոք լինել: Ներարկումը ցավոտ է, բայց բուժիչ: Խանդը տանջող է, բայց ամրապնդում է զգացմունքդ: 


 

10 Խորամանկ հնարքներ տղամարդուն «քեզնով անելու» համար

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կոկետության անհրաժեշտ չափի մասին. Անդրե Մորուա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 225 | - Վարկանիշ -: 0.0/0