RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Կնոջ թույլ տված սխալները  3487

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Կնոջ թույլ տված սխալները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Ինչ սխալներ են թույլ տալիս կանայք, որոնք վանում են տղամարդկանց: Ահա այդ սխալները... 
 
Մրցակցությունը տղամարդու հետ 
 
Յուրաքանչյուր տղամարդ կարծում է, որ արժանի է ամենագեղեցիկ, խելացի, տնտեսող ու սեքսուալ կնոջը: Դա, իհարկե այդպես է, սակայն, կա մի բայց. Աղջիկն, իհարկե, պետք է լինի ամենալավը բոլոր աղջիկների մեջ, սակայն չպետք է շահի տղամարդու հետ մրցակցության մեջ: Դրա համար, կանայք, գլուխ մի գովեք մասնագիտական ձեռքբերումներով ու էլի որոշ բաներով, որոնցից ձեր տղամարդը հեռու է: Հակառակ դեպքում ձեր կերպարը ստվեր կգցի նրա վրա ու ի վերջո, վիրավորված ինքնասիրությունը կստիպի նրան թողնել ձեզ ու հեռանալ: 
 
Որոշում ընդունելը 
 
Դուք արդեն ամեն ինչ որոշել եք, թե ինչը և որտեղ պետք է կատարվի կամ ինչպես: Այո', ամեն ինչ գերազանց է, սակայն փորձեք նույնն անել մտքում, առանց այդ պրոցեսի մեջ ընկերոջը կամ ամուսնուն ներքաշելու: Այդ դուք եք վճռել, որ ամեն ինչ որոշված է ու հետդարձի ճանապարհ չկա: Հիշեք, որ տղամարդն ինքը պետք է որոշումներ ընդունի, դուք պարզապես կարող եք զգուշորեն նրան այդ մտքին ուղղորդել, ոչ մի դեպքում նրան չճնշելով: 
 
Անցյալի հիշողություններ 
 
Երբեք էլ չարժե ներկա ընկերոջը համեմատել նախկինի հետ, ավելին, առավել ևս, եթե նախկինը համեմատությունից չի շահում: Ավելի լավ է «համրանաք», եթե նա փորձի հարցուփորձ անել նախկինի վերաբերյալ, քանի որ ոչ մեկն էլ ճիշտը չի սիրում լսել: Իսկ այ օրինակ գովեստը` բոլորը: Մի փորձեք փորփրել նաև նրա անցյալը և նախկինի հանդեպ զգացմունքները, քանի որ կարող է աշխատել զգացմունքների «վերադարձի» մեխանիզմը: Իսկ դա ձեզ ամենևին էլ հարկավոր չէ: 
 
Հարց սիրո մասին 
 
Կանայք սիրում են ականջներով: Բնականաբար, նա անընդհատ ուզում է սիրելիից սիրո հավաստիացումներ լսել: Այսպես ուրեմն. Տղամարդիկ կատաղում են անընդհատ` «Դու ինձ սիում ես» հարցից եթե դուք փորձեք ստուգել նրա համբերությունը, ապա տղամարդը կարող է կարծել, թե դուք վատ հիշողություն ունեք: Ի վերջո, նման հարցադրումը կարող է բումերանգի պես անդրադառնալ ու նա ինքն իրեն իսկապես էլ հարց կտա` արդյոք սիրում է ձեզ: 
 
Ցուցադրական խաղ 
 
Պետք չէ հասարակության առջև ցուցադրել ձեր հարաբերությունները, ասենք` չթողնել նրան ծանոթի հետ առանձին զրուցել, սոցիալական կայքերում ձեր լուսանկարները տեղադրել առանց նրա համաձայնության: Տղամարդը թանգարանային ցուցանմուշ չէ, ավելին, նա ռազմավար չէ: 
 
Պլանավորում 
 
Կարծում եք նրան հաճելի՞ է, որ իր փոխարեն կյանքն ինչ որ մեկը պլանավորել է: Նրան որոշումներ կայացնելու հնարավորություն տվեք: Բնական է, որ ցանկանում եք մասնակցել այդ գործընթացին, սակայն, հավատացեք, նա ինքը անհրաժեշտության դեպքում ձեզ կհրավիրի, եթե գտնի հարմար: 
 
Հրամանատարություն 
 
Մտածե'ք. կարելի՞ է ձեզ վերադաստիարակել: Ոչ: Տարօրինակ է: Իսկ այդ դեպքում ինչպես եք մտածում վերադաստիարակել նրան: Վերջ տվեք հրամայելուն ու կարգադրություններ անելուն: 
 
Վերահսկում 
 
Դադարեցրե'ք նրան անընդհատ SMS-ներ գրել կամ էլ ստուգել, թե որտեղ է նա այս պահին ու ինչու լսափողը չի վերցնում: Չի կարելի անընդհատ հարցնել` կարոտել է ձեզ, թե` ոչ: Նա կարող է և կարոտել, սակայն զբաղված լինելով պատասխանելն անհնար է: Իսկ ձեր նվնվոցը ուղղակի կզայրացնի ու նրա միայն կմնա հեռախոսն անջատել: 
 
Եսասիրության ցուցադրություն 
 
Քանի անգամ եք խանութում հարցրել` սազում է այս կամ այն հագուստը, զարդը… 
Ձեր ուշադրության կենտրոնում ոչ թե տղամարդն է, այլ հագուստը: Այդ դեպքում, ինչ եք ուզում ձեր հարաբերություններից: Գուցե արժե ասել` «այս կոստյումը քեզ շատ կսազի»: 
 
Ամենահաճախ արտաբերվող «մենքը»
 
Հաճախ են կանայք իրեն ու տղամարդուն նույնացնում, համարում մեկ անբաժան ամբողջություն: Սակայն, տղամարդը պետք է անկախ լինի: Եվ անընդհատ` «մենք մտածում ենք, մենք կարծում ենքը» կարող է համբերությունից հանել նրան:
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կնոջ թույլ տված սխալները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (23.01.12) Դիտումներ: 3487 | Տեգեր: Կնոջ թույլ տված ճակատագրական սխալնե, Կին-տղամարդ հարաբերություններ, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0