RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Կարողանու՞մ ես սիրելիիդ հայտնել սեքսուալ ցանկություններիդ մասին  407

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Կարողանու՞մ ես սիրելիիդ հայտնել սեքսուալ ցանկություններիդ մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մենք կարծես արդեն քննարկել ենք բոլոր թույլատրելի ու անթույլատրելի թեմաները. թվում է, թե արգելքներ այլևս չկան: Մինչդեռ, շատ աղջիկներ տարիներ շարունակ անհարմար են զգում զուգընկերների հետ բաց քննարկել իրենց սեքսուալ երազանքները:
 

Մեր հերոսուհիները, ի վերջո, իրենց ֆանտազիաների մասին պատմելու համարձակություն են հավաքել: Պարզվում է` դա այնքան էլ բարդ չէ:
•  Աննա` երազում է փորձել անալ սեքս
•  Իննա` երազում է սիրով զբաղվել շքեղ պարահանդեսային զգեստով, ինչպես իսկական արքայադուստր
•  Իրինա` երազում է ունենալ «սեքս երեքով». նա, իր ամուսինն ու ևս մեկ աղջիկ
Աննա, 32 տ.

Դեռևս մեկ-երկու տարի առաջ նման բան լսելիս ես կտրուկ կպատասխանեի. «Իհարկե ո՛չ. դա անբնական է, ոչ հիգիենիկ և, ամենայն հավանականությամբ, շատ ցավոտ»: Իսկ հետո, կարծես թե հասունացա. սկսեցի վերապրել այնպիսի զգացումներ, որոնց մասին չէի էլ կասկածում, ազատվեցի բարդույթներից և նայեցի կյանքին այլ կերպ:

Մեծ դեր խաղաց նաև ամուսնուս հետ հանդիպումը: Նրան ես լիովին վստահում եմ. մեր միջև կատարյալ փոխըմբռնում է տիրում:

Ամեն ինչ սկսվեց մանրուքներից: Ինձ ձեռքերով շոյելիս նա պատահաբար դիպչում էր հետույքիս հատվածին և ես զգում էի, որ դա ինձ հաճելի է. կամ օրալ փաղաքշանքների ժամանակ իջնում էր ավելի ներքև և դա ինձ էլ ավելի հաճելի էր: Մի անգամ` հետևից դիրքի ժամանակ, նա պատահաբար դուրս եկավ և հետո փորձեց ներս մտնել սխալ տեղից: Հետո ուղղեց սխալը, բայց ես զգացի, որ ուզում եմ շարունակություն:

Այդ մասին պետք էր ամուսնուս ինչ-ոչ կերպ բացատրել, սակայն պատկերացում անգամ չունեի, թե ինչպե՞ս: Նախևառաջ, մեր հարաբերությունների սկզբում ես ինքս էի հայտարարել, որ դա սխալ է և, առհասարակ, նման բան կնոջից պահանջում են միայն եսասեր տղամարդիկ` զուտ իրենց հաճույքի համար: Ամուսինս չէր առարկում. կարծես այդ ամենը նրան չէր հուզում: Նա թերևս այնքան անտարբեր էր, որ իմ ակնարկներից ոչ մեկն այդպես էլ չհասկացավ: Ես հարմար դիրքեր էի ընդունում, սկսում էի տնքալ, երբ նա դիպչում էր այդ մասերին, մի անգամ նույնիսկ պատմություն հնարեցի ոմն գործընկերուհու մասին, որն օրգազմ է ապրում անալ սեքսի ժամանակ: Ամուսինս այդպես էլ ոչինչ չկռահեց. իմ ակնարկներից և ոչ մեկը չհուշեց նրան ճիշտ քայլերի մասին: Հասկացա, որ պետք է մտքերս ուղղակիորեն արտահայտեմ:

Հենց այդ գիշեր կարմրելով ու ամոթից աչքերս թաքցնելով, ես շփոթված ասացի. «Գիտե՞ս, ես շատ կուզեի, որ դու մտնեիր այնտեղ»: «Որտեղ» ,- զարմացած հարցրեց նա: «Դե այնտեղ էլի, չե՞ս հասկանում»: «Չեմ հասկանում» ,- հնչեց պատասխանը (իսկ ժամանակին ինձ թվում էր, որ ամուսնացել եմ շատ խելացի տղամարդու հետ...): «Ես անալ սեքսն ի նկատի ունեմ: Ուզում եմ դա փորձենք, հասկացա՞ր» ,- մի շնչում արտասանեցի ես: Հետո մոտ կես ժամ համոզում էի, որ ինձ համար ցավոտ չի լինի և ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կանցնի, եթե զգույշ լինենք: Նա աղջկա պես կոտրատվում էր, սակայն ի վերջո համոզվեց: Փորձեցինք, և ամեն ինչ հիանալի անցավ: Իհարկե, օրգազմ չապրեցի, բայց դա ժամանակի խնդիր էր: Ինձ շատ հաճելի էր, բայց ես մի փոքր ամաչում էի ամուսնուցս և ինձ «վատ» աղջիկ էի զգում:

«Ես այդպես էլ գիտեի, որ քեզ դուր կգա» ,- հանկարծ ասաց ամուսինս. նա այնքան գոհ էր ինքն իրենից: «Ի՞նչ ի նկատի ունես» ,- ապշած հարցրի ես: «Մոտ մեկ տարի նախապատրաստում էի քեզ դրան ,- շարունակեց նա ,- որպեսզի դու հասունանաս ու ինքդ դա ցանկանաս»:

Ինձ կատարյալ հիմարիկ էի զգում: Փաստորեն, դա հենց ի սկզբանե ոչ թե իմ, այլ նրա ֆանտազիան էր և այդ ամենն արվում էր ինձ նախապատրաստելու համար: Դեռ երկար ծեծում էի նրան բարձով, իսկ հետո վերջապես հանդարտվեցի ու հարցրի, թե ե՞րբ կարելի է կրկնել մեր համատեղ ֆանտազիան:

Եզրակացություն: Շատ հնարավոր է, որ նա երազում է նույն բանի մասին, պարզապես վախենում է վիրավորել քեզ իր խոստովանությամբ: 

Իննա, 25 տ.

Ես երկար տարիներ երազում էի այդպիսի սեքսի մասին. իմ արքայազնը բարձրացնում է շքեղ զգեստի անթիվ անհամար փեշերը, նրա մատները շոյում են իմ կուրծքը` սողոսկելով ձիգ կորսետից ներս ... Անգամ հարսանեկան զգեստն ընտրում էի հենց այդ սկզբունքով. երկար, շքեղ, արքայադստերն արժանի: Սակայն, առաջին ամուսնական գիշերն իմ ֆանտազիան այդպես էլ իրականություն չդարձավ, քանի որ ամուսինս այնքան գինովցած էր, որ անմիջապես քնեց:

Ես ողջ գիշեր վիրավորանքից հեկեկացի լոգարանում, իսկ առավոտյան պահեցի զգեստը պահարանի վերևի դարակում: Համատեղ կյանքն այդպես էլ չստացվեց և շուտով մեր ամուսնությունը ևս պատմության գիրկն անցավ, իսկ զգեստս այդպես էլ մնաց պահարանում փակված:

Արմանի հետ հանդիպում ենք արդեն մեկ տարի. սեքսը հիասքանչ է, երկուսս էլ էքսպերիմենտների ու նոր տպավորությունների սիրահար ենք: Սակայն ես արքայադստեր զգեստով ֆանտազիային մասին ոչ մի կերպ չէի համարձակվում նրան պատմել. չափից դուրս անձնական պահ է, և երբեք չես կարող կանխատեսել զուգընկերոջդ վերաբերմունքը: Շատ ծանր կտանեի, եթե նա ինձ չհասկանար ու ծաղրեր: Այնուամենայնիվ, մի օր չդիմացա ու պատմեցի նրան իմ ցանկության մասին:

Նա իհարկե չասաց, որ ամբողջ կյանքի ընթացքում այդ մասին էր երազել, սակայն ըմբռնումով մոտեցավ իմ քմահաճույքին և անգամ սկսեց մտածել, թե որտեղից կարելի է նման զգեստ գտնել: Երկար փնտրտուքից հետո հասկացանք, որ միակ տարբերակը պատվիրելն է: Արմանը զանգահարեց իր ծանոթ դերձակին և պարզվեց, որ նման պատմական զգեստի պատվերը կզբաղեցներ մոտ 3-4 ամիս: Իմ սիրելին պատրաստ էր դրան. միայն թե ես գոհ մնայի:

Ընտրելով հարմար պահ` ես առաջարկեցի նրան այդքան սպասելու փոխարեն օգտագործել իմ նախկին հարսանեկան զգեստը: Այդ ժամանակ սիրելիս արդեն չդիմացավ, սկսեց գոռալ ու վրդովվել: Ասաց, որ չի հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի պահել անհաջող ամուսնությունից հետ մնացած հարսանեկան զգեստը: Ես բացատրեցի, որ դա իմ երազած զգեստն է, իսկ նա ասաց, որ այն բացասական էներգետիկա ունի ու ավելացրեց, որ եթե ես այդքան երազում եմ այքայադստեր զգեստով սեքս անելու մասին, ապա մենք կամուսնանանք ու ես վերջապես այդպիսի զգեստ կունենամ: Իսկ հին զգեստից հանձնարարեց շուտափույթ ազատվել. նվիրել մեկին, վաճառել, դեն գցել` նրան միևնույն էր: Ես այդ առաջարկից սկզբում զարմացա, հետո` հուզվեցի, և ի վերջո` համաձայնեցի դառնալ նրա կինը: Իմ ֆանտազիան դեռ չի իրականացել, սակայն այն բարձրաձայնելու համարձակությանս շնորհիվ ես շուտով ամուսնանում եմ և մենք անհամբեր սպասում ենք հարսանեկան գիշերին, երբ վերջապես արքայադստեր զգեստով սիրով զբաղվելու իմ երազանքն իրականություն կդառնա: Կարծում եմ, հանուն նման հեռանկարի արժե մի փոքր համբերատարություն դրսևորել, այնպես չէ՞:

Եզրակացություն: Անգամ եթե զուգընկերոջդ համար քո ֆանտազիան անսպասելի է, դու կարող ես նրան ևս հետաքրքրել ու ներգրավել դրա իրականացման մեջ:

Իրինա ,28 տ.

Ամեն ինչ վաղուց պլանավորել էի, և հաստատ գիտեի, թե ինչ եմ ուզում: Դա պետք է լիներ երիտասարդ, գեղեցիկ կազմվածքով շիկահեր, ցանկալի է անծանոթ, որպեսզի կրկին հանդիպելու հավանականությունը բացառվեր. օրինակ` այլ երկրում հանգստի ժամանակ: Կարճ ասած, ես ամեն ինչ մտածել էի ու հարմար պահի էի սպասում` ամուսնուս այդ մասին ասելու համար: Վերջապես մեկնեցինք արձակուրդ: Լողափին պառկած` համարձակություն հավաքեցի ու պատմեցի ամուսնուս շիկահերի ֆանտազիայի մասին`ավելացնելով. «Էլ ինչու՞ ենք ժամանակ կորցնում, արի հենց այստեղ փորձենք, տե՛ս, ինչ գեղեցիկ աղջիկ է»:

«Ո՛չ» ,- կտրուկ պատասխանեց ամուսինս: Ես սպասում էի ցանկացած պատասխան` վրդովմունք, զարմանք, ուրախություն, ոգևորվածություն...Սակայն նման անտարբեր մերժումն անհասկանալի էր: «Իսկ ինչու՞ ոչ» ,- չհանձնվեցի ես: «Գիտե՞ս ,- սկսեց ամուսինս ,- ես քեզ շատ եմ սիրում, և չափից դուրս շատ ժամանակ, նյարդեր, զգացմունքներ ու միջոցներ եմ ծախսել մեր հարաբերությունները ստեղծելու վրա, որպեսզի անհեթեթ էքսպերիմենտների պատճառով ամեն ինչ կորցնեմ: Իսկ ես համոզված եմ, որ մենք այդ ամենից հետո խնդիրներ կունենանք, քանի որ դու սարսափելի խանդոտ ես: Ուստի հանի՛ր գլխիցդ այդ հիմար մտքերը»:

Եզրակացություն: Ո՛չ մի սեքս երեքով, եթե զույգից որևէ մեկը խանդոտ է: Իսկ ոչ խանդոտների մենք չենք ճանաչում: Այս մասին գրում է cosmo.am-ը:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կարողանու՞մ ես սիրելիիդ հայտնել սեքսուալ ցանկություններիդ մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 407 | - Վարկանիշ -: 0.0/0