RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Կարիերան և ընտանիքը կնոջ կյանքում  3466

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Կարիերան և ընտանիքը կնոջ կյանքում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Հնուց եկող կարծրատիպը կնոջ դերի մասին մինչև այսօր էլ մնում է մեր ենթագիտակցության մեջ: Անկասկած, իր բնությամբ կինը նախևառաջ մայր է, օջախի պահապան: Տղամարդիկ հայթայթողներ են ու զինվորներ: Կնոջ գործառույթն է` կայունացնել, պահել-պահպանել եղածն, ինչպես կա: Տղամարդկային ներուժն ուղղված է դեպի փոփոխություններն ու հեղաշրջումը: Բնության հետ դժվար է վիճել:
 
 
Իսկապես, նշանավոր գիտական հայտնագործությունները, արվեստի գլուխգործոցները ստեղծել են տղամարդիկ: Երկրի ամենահարուստ բնակիչները կրկին տղամարդիկ են… Այնուամենայնիվ, այսօր կանայք հակադրվում են բնությանը և կոտրում կարծրատիպերը: Նրանք ավելի հաճախ են հրաժարվում միայն տանը նստելուց ու երեխաներ մեծացնելուց, չեն բավարարվում ընդամենը տղամարդուն ուղղորդող «պարանոցի» դերով, այլև ցանկանում են ստանձնել «գլուխ» լինելու պատասխանատվությունը: 
 
Կնոջ բնությունը
 
Ժողովրդական իմաստությունը կնոջ բնության մասին ասում է` «Աստված չստեղծեց կնոջը տղամարդու ոտքից, որպեսզի դրանով նվաստացրած չլինի: Չստեղծեց գլխից, որպեսզի նա  չգերազանցի տղամարդուն: Արարիչը կնոջը ստեղծեց կողոսկրից, (որը սերտ միացած է մյուս կողոսրկրին) որպեսզի նա  հավասարության մեջ գտնվի տղամարդու հետ»: 
 
Բացի այդ, կողոսկրը գտնվում է ձեռքի տակ: Դրանով Տերը հուշեց, որ տղամարդը պետք է պաշտպանի ու փայփայի կնոջը: Եվ վերջապես, այն գտնվում է սրտի շրջանում, իսկ դա վկայում է այն, որ կինը պետք է սիրված լինի տղամարդու կողմից»: 
 
Անխոս, ժողովրդական իմաստությունը գեղեցիկ է բովանդակությամբ: Բայց արդյոք միշտ է այն համապատասխանում իրականությանը… Ցավոք, ոչ: Եվ դրա պատճառները բազմաթիվ են:
 
Ինչու՞ են կանայք ստանձնում հայթայթողի դերը
 
Նախ` ոչ բոլոր կանայք են ցանկանում կին մնալ, ուստի փորձում են իրենց տղամարդու դերում: Նրանք կան բոլոր ոլորտներում` բիզնեսում, գիտության մեջ, քաղաքականության մեջ, ղեկին…  Լավագույն դեպքում դրա պատճառն այն է, որ որոշակի ներքին պոտենցիալ առաջ է մղվում և պահանջում իրացում: Կինը մտածում է, որ ինքն էլ արժանի է դառնալու անհատականություն, օգտակար լինել ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ, ապրել իր հետաքրքրությունների և հայացքների համաձայն: 
 
Բայց, ինչպես ասում են, մի գդալ աղը կաթսայում կարող է քիչ լինել, իսկ ափսեի մեջ շատ է: Ուստի պետք է առաջնորդվել «ոսկեմիջինի» օրենքով: Առաջին հերթին կինը պետք է մտածի ընտանիքի, ապա` կարիերայի ու անձնական աճի մասին:  
 
Կնոջ «առնականացման» մյուս պատճառը հաճախ կողակցի բացակայությունն է կամ էլ կողքին գտնվող այնպիսի տղամարդը, ում «անունը կա, ամանում չկա»: Տրամաբանական է, որ երբ կողակիցը չի իրականացնում պաշտպանի, հայթայթողի գործառույթները, կինն ինքն է ստանձնում այդ պարտականությունները, քանի որ ստիպված է դա անել: 
Ինչ է տեղի ունենում այս դեպքում: Կինն աշխատում է, որպեսզի կերակրի ընտանիքը, բավարար ժամանակ չի տրամադրում երեխաներին, հոգնում է:  Եվ գլխավորը` նման իրականությունն իր սրտով չէ, այլ պարտադրված է իրեն: Դժվար թե նա երազում էր այս մասին: Արդյունքում կինը դադարում է ապրել իր ընտանիքով, անձնական կյանքով. նա տարված է աշխատանքով, կարիերայով: Բոլորին ասում է, որ ժամանակը չի հերիքում, շնչելու ժամանակ չկա, ժամանակ չկա «կին լինելու» համար:
Իսկ երբ տուն  է վերադառնում, հանում է բիզնես-լեդիի դիմակն ու ցածր լալիս: Այո, նա ունի սիրո, հոգածության, աջակցության կարիք, բայց այդ ամենին պարզապես էլ չի հավատում:
Ընտանիք, թե կարիերա. ինչպես կատարել ճիշտ ընտրություն
 
Կանայք, ինչպես տղամարդիկ, տարբեր են: Ոմանք երազում են հաջող ամուսնանալ, երեխաներ ունենալ և երջանիկ են զգում մոր, քնքուշ կնոջ ու օջախի պահապանի դերում: Մյուսներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց աշխատանքի, առաջընթացի կարիերայում, առանց հասարակական գործունեության… Բայց և առաջինները, և երկրորդներն ունեն իրավունք` լինելու երջանիկ:
 
Կարիերան և ընտանիքը կնոջ կյանքում
 
Կանանց խորհուրդ է տրվում բացարձակ անկեղծ պատասխանել մի շատ կարևոր հարցի` «Դուք ձեզ երջանիկ զգու՞մ եք»: Եթե պատասխանը դրական է, ուրեմն` ձեր կատարած ընտրությունը ճիշտ է` լինի ընտանիք, թե կարիերա: Իսկ միգուցե կարողանում եք հաջող համատեղել և այն, և այն` հաճույք ստանալով կյանքի հագեցած ու ակտիվ ռիթմից:
 
Սխալ ընտրության հետևանքները
 
Եթե կարիերան կարևորագույն տեղ է գրավում ձեր կյանքում, ամենայն հավանականությամբ դուք բազմաթիվ ընտանեկան խնդիրների կբախվեք: Ի հայտ է գալիս փոխըմբռնման բացակայություն ամուսնու, երեխաների կողմից, մեղադրանքներ, կոնֆլիկտներ… Իսկ երբ գիտակցեք ձեր թերացումը, դժվար կլինի ուղղել սխալների արդեն ամբողջ շարքը, որոնց սերմը հենց դուք եք դրել:
 
Եթե  «տանե կին» եք,  կրկին պետք է խորը մտածեք: Տղամարդկանց հետաքրքրում են կանայք, ովքեր զբաղվում են էլի ինչ-որ բանով` բացի տունն ու երեխաները: Ձեզ համար ինչ-որ հոբբի, զբաղմունք գտեք: Չէ որ ոչ այդքան բարդ, հոգեհարազատ աշխատանքը կարելի է համատեղել կնոջ պարտականությունների հետ:  Ձեզ, անշուշտ, հաճելի կլինի  ամուսնուն ու երեխաներին պատմել ձեր դրական արդյունքների և  ձեռքբերումների մասին: 
 
Շատ ավելի բարդ վիճակ է բաժին ընկնում այն կանանց, ովքեր երջանիկ կլինեին` նստելով տանն ու երեխաներով զբաղվելով, բայց ամուսինն իրեն չի արդարացնում: Եվ նրանք ստիպված են և աշխատել ընտանիքի ապրուստը հայթայթելու համար, և հասցնել տան գործերը:  Իսկ դա, իհարկե, շատ դժվար է:
Ամենակարևորը ինքդ քեզնից «գլուխ հանելն է», հասկանալը` որն է ձեզ համար ավելի կարևոր` կարիերան, թե ընտանիքը: 
Հենց դա անելու համար առաջարկում ենք անցնել այս թեսթը, որն այդպես էլ կոչվում է`
 

 
ԹԵՍՏ. 
Ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր. ընտանիքը, թե կարերան
 
1. Ո՞վ է տնօրինում ընտանեկան բյուջեն.
ա/  Իհարկե, ամուսինս:
բ/   Բոլոր ֆինանսական հարցերը լուծում եմ հիմնականում ես:
գ/   Ես և ամուսինս միասին:
 
2. Հաճա՞խ եք տանը կերակուր պատրաստում.
ա/  Այո, ես շատ եմ սիրում խոհանոցը և աշխատում եմ միշտ նոր բաղադրատոմսեր գտնել:
բ/   Ոչ, ժամանակս դրա համար չի հերիքում:
գ/   Ոչ հաճախ, բայց պատրաստում եմ:
 
3. Ինչի՞ հետ է կապված «հաջողակ լինել» հասկացությունը ըստ ձեզ.
ա/  Տան, ընտանիքի, երեխաների  հետ:
բ/   Կարիերայի և նյութական ապահովության հետ:
գ/   Աշխատավայրի և տան գործերը համատեղելու հետ:
 
4. Երեխայի հետ միասին զբաղվու՞մ եք տնային առաջադրանքով.
ա/  Մենք միշտ միասին ենք պարապում, ես ամեն ինչ մանրակրկիտ ստուգում եմ:
բ/   Հազվադեպ,  անում եմ դա, որպեսզի տեղյակ լինեմ նրա առաջադիմությունից դպրոցում:
գ/   Փորձում եմ վերահսկել նրա ուսման գործընթաց:
 
5. Հաճա՞խ եք ժամանակ անցկացնում ամուսնու հետ.
ա/  Երբ նա ազատ է լինում, միշտ:
բ/   Ըստ հնարավորության. կախված է աշխատանքային գրաֆիկից:
գ/   Այո, մենք աշխատում ենք հաճախ լինել միասին:
 
6. Դուք կատարու՞մ եք ձեր տնային պարտականությունները.
ա/  Այո, ես հենց դրանով էլ զբաղվում եմ:
բ/   Հազվադեպ, հիմնականում դա անում է տնային աշխատողը (դուստրս):
գ/   Մենք ամուսնուս հետ կիսել ենք այդ գործերն իրար մեջ:
 
7. Սիրում եք հեռուստատեսային սերիալներ.
ա/  Այո', փորձում եմ իմ սիրած սերիալների ոչ մի մաս բաց չթողնել:
բ/   Բոլոր այդ սերիալներն ինձ համար չեն:
գ/   Մեկ-մեկ նայում եմ, եթե ինձ հետաքրքրում է:
 
8. Կարո՞ղ էիք միայնակ (առանց ամուսնու) դաստիարակել երեխային.
ա/  Ինձ համար շատ ծանր կլիներ:
բ/   Կարծում եմ, որ գլուխ կհանեի:
գ/   Բարեկամներիս ու ընկերներիս օգնությամբ:
 
9. Ինչի՞ մասին եք հիմնականում պատմում ընկերուհիներին սուրճի սեղանի շուրջ.
ա/  Ընտանիքիս, տան կահավորման, նոր իրերի, նոր բաղադրատոմսերի մասին:
բ/   Աշխատանքիս, գործընկերների հետ խնդիրների, իմ ձեռքբերումների մասին:
գ/   Ընտանիքիս, հոբբիիս, ընդհանուր առմամբ կյանքի մասին:
 
10. Հաճա՞խ եք տատիկին, դայակին խնդրում նստել երեխայի հետ.
ա/  Ըստ էության` ոչ: Ես միշտ երեխայի հետ եմ:
բ/   Գրեթե միշտ, ես այլ ելք չունեմ:
գ/   Ոչ հաճախ, բայց լինում է:
 
11. Դուք բավարար ժամանակ տրամադրու՞մ եք քնին.
ա/  Փորձում եմ լիարժեք քնել:
բ/   Անհրաժեշտությունից ելնելով` քնում եմ գոնե 4-5 ժամ:
գ/   Ինձ համար միշտ ժամանակ կա հանգստի համար:
 
12. Ինչպե՞ս եք վերաբերվում կանացի և տղամարդկային պարտականությունների մասին կարծրատիպերին.
ա/  Դա հարմար տարանջատում է:
բ/   Ամեն ընտանիք ինքն է որոշում դրվածքը:
գ/   Կախված է զբաղվածության աստիճանից, իրավիճակից:
 
13. Պատրա՞ստ եք ընկերոջ, ծանոթի «ոտքի տակը փորել” հանուն կարիերային.
ա/  Աշխատանքն ընդամենը եկամտի աղբյուր է:
բ/   Պատրաստ եմ պայքարել պաշտոնի, առաջընթացի համար, բայց ոչ ընկերության գնով:
գ/   Կախված է իրավիճակից:
 
14. Ի՞նչ նպատակով եք հիմնականում օգտագործում ինտերնետը.
ա/  Ժամանցի և ինքնակրթության համար:
բ/   Որպես աշխատանքային «գործիքներից» մեկը:
գ/   Շատ տարբեր. այսօր այն մեր կյանքի անբաժանելի  մասն է:
 
15. Ինչպե՞ս եք վերաբերվում գերադաս աշխատողի` ձեզ արված դիտողություններին.
ա/  Ես չեմ աշխատում:
բ/   Բացասաբարաբար, բայց զուսպ:
գ/   Նորմալ, եթե դրանք արդարացի են:
 
16. Կհամաձայնեի՞ք երկարատև գործուղման, եթե արդյունքում պաշտոնի բարձրացում պետք է լիներ.
ա/  Ոչ, ես ոչ մի պարագայում երկարատև չէի հեռանա ընտանիքից:
բ/   Այո, առանց որևէ կասկածի:
գ/   Միգուցե, բայց անպայման ընտանիքիս հետ խորհրդակցելով:
 
ԹԵՍՏԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
 
Եթե ձեր պատասխանների մեջ գերակշռողը «ա» տարբերակն է, ապա, անկասկած, ձեզ համար գլխավորն ընտանիքն է: Եթե անգամ հետաքրքրում է կարիերան` որպես այդպիսին, ապա խոսքն ամուսնու աշխատանքի մասին է: Ամեն ինչ նորմալ է. դուք լավ կին եք, մայր ու տնտեսուհի: Բայց արժի, որ ավելի շատ ժամանակ տրամադրեք հենց ձեզ, գտնեք հետաքրքիր զբաղմունք: Սխալ է ապրել միայն երեխաների և ամուսնու կյանքով: Մարդու համար անհրաժեշտ է անընդհատ աճելն ու զարգանալը:
Մտածե'ք, միգուցե վաղուց պետք էր ձեռքի հետ մի աշխատանքով զբաղվել, կամ էլ խորանալ ստեղծագործական ոլորտում: Բայց սխալ կլինի կտրուկ փոխել ձեզ համար սովորական դարձած առօրյան:
 
Եթե ձեր պատասխաններում գերակշռում է «բ» տարբերակը, վստահաբար, ձեզ համար առաջնայինը կարիերան է: Հնարավոր է` դուք ապրում եք աշխատանքով, որովհետև դրանից հաճույք եք ստանում: Բայց մի մոռացեք ընտանիքի մասին, դա լիակատար երջանկություն է: Ձգտեք ճիշտ բաշխել ձեր ժամանակը: Անհնար է աշխատել բոլոր փողերը, բայց` շատ հեշտ  ներվային տագնապ ստանալը մշտական անքնության ու աշխատանքային սթրեսի արդյունքում: Էլ չենք խոսում այն մասին, որ կդադարեք լեզու գտնել ձեզ հարազատ մարդկանց հետ:
 
Հնարավոր է` դուք աշխատանքային բարձունքների եք ձգտում, քանի որ ստիպված եք և իրավունք չունեք հիշել «հոգնել» բառը: Այդ դեպքում վերանայեք ձեր կենսական նպատակները: Չէ  որ կարևոր է երջանիկ կին լինելը: Հավատացեք կանացի երջանկությանը, ամեն ինչ դեռ հնարավոր է փոխել: Շատ հնարավոր է, որ ձեր կյանքում հայտնվի մի արժանի տղամարդ, ով թույլ չի տա ձեզ «լծկան եզի» պես առավոտից երեկո աշխատել:
 
Եթե ձեր պատասխանների մեծ մասը համընկել է «գ» տարբերակին, շնորհավորում ենք: Դուք փորձում եք պահպանել «ոսկեմիջինը»: Կարիերան երբեք ընտանիքից ավելի կարևոր չի լինի ձեզ համար, բայց աշխատանքի մեջ էլ դուք բավականաչափ հաջողակ եք: Դուք, իհարկե, աննախադեպ հայտնագործություններ չեք անի, միլիոններ չեք աշխատի, բայց կպահպանեք ընտանիքի բարեկեցությունը, ձեր նյարդերն ու անհատականությունը:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կարիերան և ընտանիքը կնոջ կյանքում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (17.11.11) Դիտումներ: 3466 | Տեգեր: Կինը և կարիերան, ընտանիք և աշխատանք, գործարար կին | - Վարկանիշ -: 0.0/0