Գլխավոր էջ » Կանայք
Կանայք... Տեսարաններ սարքելու մասին  398

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

Դուք արդյո՞ք տեսարաններ եք սարքում ձեր ամուսնուն և բարեկամներին, տիկին: Եթե դուք Միներվայի տեսք ունեք, ես ծայրաստիճան կզարմանամ, եթե դուք այդ միջոցին չեք դիմում: Տեսարան սարքելը կանանց սիրած զենքն է: Դա թույլ է տալիս նրանց միանգամից, զայրույթով լի հուզումնալից պոռթկումով հասնել այն բանին, ինչ հանգիստ վիճակում ապարդյուն կխնդրեին ամիսներ ու տարիներ: Այնուամենայնիվ նրանք պետք է հարմարվեն այն տղամարդուն, որի հետ գործ ունեն:

 

Կանայք... Տեսարաններ սարքելու մասին


Հանդիպում են այնպիսի դյուրագրգիռ տղամարդիկ, որոնք հաճույք են ստանում գժտություններից և իրենց վարմունքով կարող են կնոջը գերազանցել: Նրանց պատասխաններում զգացվում է նույն տաքարյունությունը:    

Նման     վեճերն     առանց     փոխադարձ կոպտությունների չեն լինում: Սկանդալից հետո լարվածությունը թուլանում է, երկուսի հոգին էլ խաղաղվում է, և հաշտեցումը բավականին քնքուշ է լինում: Ես ճանաչում եմ շատ կանանց, որոնք, տեսարաններ սարքելիս, չեն վախենում նաև ծեծից: Նրանք նույնիսկ թաքուն ձգտում են դրան, բայց երբեք դա չեն խոստովանում: «Իսկ եթե դուր է գալիս, որ ինձ դնգստե՞ն»,— ահա այդ անըմբռնելի հանելուկի բանալին: Տղամարդու մեջ ամենից առաջ հոգեկան և ֆիզիկական ուժը գնահատող կանանց մոտ իրենց հասցրած ապտակը միայն ջերմացնում է զգացմունքը:
— Նողկալի՛ է,— կբացականչեք դուք:— Ինձ վրա ձեռք բարձրացրած տղամարդն ինձ համար կդադարեր գոյություն ունենալուց: Դուք անկեղծորեն այդպես եք մտածում, բայց (լիակատար համոզվածության համար գուցե փորձեիք ինքներդ ձեզ: Եթե ձեր զզվանքը հաստատվի, դա նշանակում է, որ ձեզ մոտ հպարտությունն ավելի ուժևղ է, քան զգայունակությունը):

Նորմալ տղամարդը տանել չի կարող ընտանեկան ընդհարումները: Դրանք տղամարդուն ստորացուցիչ դրության մեջ են դնում, քանի որ այդ դեպքում նա, որպես կանոն, կորցնում Է նախաձեռնությունը: Եվ կարո՞ղ է արդյոք հավասարակշռված ամուսինը հաջողությամբ դիմադրել կատաղած պատգամախոսուհուն, որն իր եռոտանի կասկարայից հայհոյանքի հեղեղ Է թափում նրա վրա:
Շատ տղամարդիկ, հենց որ փոթորիկ է բռնկվում, նախընտրում են հեռանալ կամ, բաց անելով լրագիրը, դադարում են ուշադրություն դարձնել, թե ինչ Է կատարվում:

Պետք Է հիշել, որ ապաշնորհ խաղացված տեսարանը շուտ Է ձանձրացնում:
Բուն տեսարանն ինքնըստինքյան մեզ շատ բան Է բացատրում: Այն փոխ է առնված դերասաններից: Տպավորություն գործելու համար այն պետք է վարպետորեն խաղացվի: Դատարկ բաներից՝ միայն կուտակված զայրույթին ելք տալու համար սկսված տեսարանը պետք Է աստիճանաբար ուժ հավաքի՝ սնվելով բոլոր ծանր հիշողություններով, լրացվելով անցած գնացած վիրավորանքներով՝ չորս կողմը լցնելով հեկեկոցներով: Այնուհետև՝ հարմար պահին պետք է բեկում տեղի ունենա, հառաչանքները նվազում են, դրանց փոխարինելու են գալիս մտախոհությունն ու լուռ թախիծը, ահա և երևաց առաջին ժպիտն ու ամեն ինչի պսակը՝ ցանկասիրության պոռթկումը:

— Սակայն տեսարանն այդպես խաղալու համար կինը պետք Է գործի ըստ նախօրոք մտածված պլանի և ամբողջ ժամանակ տիրապետի իրեն...
Դուք իրավացի եք, տիկին: Ոչինչ չես կարող անել՝ թատրո՛ն Է: Տաղանդավոր դերասանուհին միշտ իրեն հաշիվ է տալիս, թե ինչ է ասում և անում: Ամենալավ տեսարանները նրանք են, որոնք սարքվում են կանխամտածված կերպով և նրբամտորեն խաղարկվում:

Այդ արվեստին տիրապետում են ոչ միայն կանայք: Նշանավոր զորավարները՝ Նապոլեոնը, Լիոտեն, հազվագյուտ էին զայրանում՝ միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էին համարում:     Բայց
այդ դեպքում արդեն նրանց զայրույթը կործանում էր բոլո՜ր անջրպետները: Լիոտեն զայրույթի պահին գետին էր նետում մարշալական կեպին և ոտքով տրորում այն: Այդպիսի օրերին նա դեռ առավոտյան իր հանձնակատարին ասում Էր.
— Հապա մի տուր իմ հին կեպին:
Օրինակ վերցրեք նրանից: Ձեր վրդովմունքը պահպանեք կարևոր հանգամանքների համար, եղեք ձեր արտասուքների հովիվը: Տեսարաններն արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ հազվագյուտ են: Այն երկրներում, ուր գրեթե ամեն օր ամպրոպ է շառաչում, դրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

Ինքս ինձ օրինակ չեմ բերի: Բնավորությամբ ես քիչ եմ ջղային, սակայն ես էլ տարին մեկ կամ երկու անգամ համբերությունից դուրս եմ գալիս, եթե չափազանց վրդովեցուցիչ որևէ անարդարություն կամ անհեթեթություն զրկում է ինձ սովորական հանգստից: Այդպիսի օրերին
բոլորն ինձ զիջում են: Անակնկալությունը հաղթանակի գրավականներից մեկն է: Տեսարանները թող քիչ լինեն, տիկին, բայց փայլո՛ւն:

___

Անդրե Մորուայի (1885 – 1967) «Նամակներ անծանոթուհուն» (1953) ստեղծագործության հասցեատերը գեղեցիկ մտացածին կինն է` մի հավաքական կերպար, որը մարմնավորում է գրողի իդեալը: Նամակագրության թեմաները  հասկանալի ու կարևոր են բոլորին` ինչպես դուր գալ, ինչպես պահպանել անհատականությունը, ինչպես հաջողության հասնել կյանքում, ինչպես հասնել երջանկության, ինչպես կառուցել ամուսնական կյանքը: Վերջինս Մորուայի համար մասնավոր հարց չէ. ընտանիքը նրա համար ամբողջ հասարակության մոդելն է, քանզի, նրա կարծիքով, միևնույն օրենքներն են կառավարում թե մարդուն, թե ազգին: Այդ պատճառով էլ գրողի բարոյական տրակտատներն անբաժան են նրա փիլիսոփայական և քաղաքական հրապարակումներից: 

 


15 առասպել սիրային վեճերի մասին

 


Ո՞ր ամուսնական զույգերն են երկար ապրում ընտանեկան վեճերի դերը

 

Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017