RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Կանայք մեքենա գնելիս կարևորում են ապահովությունը  232

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Կանայք մեքենա գնելիս կարևորում են ապահովությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ո՞վ Է ասում, որ կինը մեքենան գնում Է կոշիկի ու պայուսակի նման: Հավանեց, կգնի, չհավանեց, չի գնի: Հարցումների համաձայն՝ մեքենայի արտաքինը որոշիչ գործոն չէ կնոջ համար:
 

Կանայք մեքենա գնելիս կարևորում են ապահովությունը
 

Նախևառաջ նրանք գնահատում են ապահովությունը: Չէ՞ որ այդ մեքենայով պիտի երեխաներին ու ծնողներին տեղափոխել: Դրա համար կանայք սկզբում հարցնում են՝ կա՞ արդյոք ABS համակարգ մեքենայում, անվտանգության բարձիկներ: Վթարի դեպքում մետաղը որքան է ծռվում:
Մյուս գործոնը գինն է: Այստեղ կանայք տարբերվում են տղամարդկանցից: Եթե վերջինների համար մեքենան, հեռախոսը ընդգծում է հաջողակ լինելը, կնոջ համար մեքենան լոկ փոխադրամիջոց է: Կանանց 40%—ը գնում են այն մեքենան, որն էժան է: Կանանց համար նաև կարևոր է, որ մեքենա վարելը հեշտ լինի հնարավորին չափ: Բացի այդ մեքենան պիտի լինի հարմարավետ, կանայք ընտրում են չոր նստարաններ, որոնք ունեն գլխի հենվելու տեղ, այդպես մեջքն ու վիզը քիչ են հոգնում:

Շատ կանայք սիրում են բարձր մեքենաներ, տեսանելիությունը մեծ է և հատկապես սկսնակներն իրենց ապահով են զգում բարձր մեքենայում:

Անկարևոր չեն նաև վառարանն ու օդափոխիչը, ձայնարկիչը: Կանայք ընտրում են «ավտոմատ», ոչ մեխանիկական համակարգեր, ներքին կաշվե, փայտե դետալներն ավելի շատ տղամարդկանց են հուզում: Ուժեղ սեռի ներկայացուցիչները մեծ մեքենաներ են սիրում, կանայք՝ փոքր:
 

Կանայք մեքենա գնելիս կարևորում են ապահովությունը
 

Ինչո՞ւ: Պարզապես իրատեսորեն նկատել են, որ փոքր մեքենան հեշտ է տեղավորել կանգառում, վարել քաղաքում: Փոքր մեքենան շատ ավելի հարմար է, իսկ կինն ամենուր ձգտում է հարմարավետության:
Վերջապես հասանք արտաքինին: Կանանց 5-30%-ը (ըստ տարբեր գնահատականների) մեքենա է գնում տեսքին նայելով: Բայց այդպիսիք 100% չեն կազմում, ինչպես կարծում են տղամարդիկ: Բացի այդ, կանայք ընտրում են ոչ թե լավ գույնը, այլ օրիգինալ ձևը, սահուն գծերը: Հին, ճռճռան սայլը նրանք չեն գնի: Տղամարդիկ մգացնում են ապակիներն ու սարսափելի զիզիբիզիներ կախում մեքենայի մեջ, իսկ կանայք ուզում են, որ իրենց երկաթե ընկերը լավ տպավորություն թողնի: Բիզնես-լեդիները առավել հաճախ ընտրում են սև, արծաթագույն մեքենա, որն ընդգծում է պատկառելիությունը: Մյուսները սովորաբար վառ գույներ են ընտրում, սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Իսկ դժգույն մեքենան (և իր տիրուհին) արժանանում է անուշադրության:

Տղամարդիկ իրավացի են, որ կանայք չեն հասկանում մեքենայի տեխնիկական ցուցանիշներից: Նրանց չի հետաքրքրում շարժիչի ծավալը, առավելագույն արագությունը, ինչը կարևորում են տղամարդիկ: Պատճառն այն է, որ նրանք ագրեսիվ վարորդներ են: Իսկ կինն արագությունն առաջնային չի համարում: Նրա համար գլխավորն ապահովությունն է:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կանայք մեքենա գնելիս կարևորում են ապահովությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 232 | - Վարկանիշ -: 0.0/0