Գլխավոր էջ » Կանայք
Կանանց և տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները տարբեր են բնույթով (18+)  853

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

Իրականություն դարձնե՞լ, թե՞ չդարձնել սեփական սեռական ֆանտազիաները, մի փոքր սուր հարց է, որը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել զույգերի հարաբերություններում։ Հիմնական խնդիրը նրանում է, որ տղամարդկանց և կանանց էրոտիկ երազանքներն իրարից տարբեր են և ոչ միայն իրենց բնույթով, այլ նաև իրենց հետևանքներով։
 

Կանանց և տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները տարբեր են բնույթով (18+)
 

Այդպես, կինը, 15 տարի ապրելով իր սիրելի ամուսնու հետ մի տանիքի տակ, կարող է երևակայել, որ ինքը արքայադուստր է, ով գերի է ընկել հարևան երկրի թագավորին կամ նման մի բան։ Սեքսուալ ֆանտազիան կնոջ համար ավելի շուտ իրական կյանքում անհնար մի բան է, այլ ոչ թե մի բան, որ նա սպասում է։

Գաղտնիք չէ, որ կանայք հաճախ ֆանտազիաներ են ունենում՝ կապված բռնաբարության հետ, սակայն դա չի նշանակում, որ նրանք ցանկանում են իրականություն դարձնել այդ գողտրիկ միտքը։ Կանայք բռնաբարության միտքը համարում են սեքսուալ զուտ այն պատճառով, որ այն օգնում է իրենց հաղթահարել որոշակի բարդույթներ։

Բացի սա, կնոջ երևակայությունները բռնաբարության մասին ընդհանուր ոչինչ չունեն իրական՝ ցավով, դաժանությամբ և նվաստացմամբ օժտված բռնաբարության հետ։ Բացի դրանից, կանայք, ի տարբերություն տղամարդկանց, գերադասում են թաքցնել զուգընկերոջից իրենց բռնազբոսիկ մտքերը։ Անգամ եթե նրանց սեռական երազանքները դուրս չեն գալիս ընդունված սահմաններից, կանայք գերադասում են լռել, որպեսզի, Աստված չանի, վիրավորեն սիրեցյալի զգացմունքներն ու ակնարկ չանեն, որ նա անկողնում ինչ- որ տեղ չի բավարարում իրենց։

Այդպիսով, կանացի ֆանտազիաները, ընդհանուր առմամբ, անվնաս են. դրանք օգնում են կանանց վայելել սեքսն ամբողջությամբ և դրա հետ մեկտեղ չունենալ մեղքի զգացում՝ որքան էլ սանձարձակ լինեն իրենց գաղտնի երազանքները։ Եվ հետո, ֆանտազիաները դրանք միայն ֆանտազիաներ են։ Սակայն, եթե կինն այնուամենայնիվ որոշում է կիսվել զուգընկերոջ հետ իր գաղտնի ֆանտազիաների հետ կապված էրոտիկ ցանկություններով, կարող է տեղի ունենալ անսպասելին, քանի որ տղամարդիկ մի փոքր այլ կերպ են վերաբերվում նմանատիպ ֆանտազիաներին։

Եթե դուք փորձեք հարցնել ուժեղ սեռի ներկայացուցչին իր թաքնված ցանկությունների մասին, նա, ամենայն հավանականությամբ, կպատմի ձեզ, թե ինչ կցանկանար գործնական իրականություն դարձնել։

Տղամարդկանց մոտ այս հարցում ամեն ինչ ավելի պարզ է։ Նրանց ֆանտազիաները ոչ թե էկզոտիկ իրավիճակների մասին են, այլ ավելի շուտ կրքոտ ցանկություններ են փորձել դեռ չփորձված որևէ սեռական տեխնիկա։ Խոսելով իր ֆանտազիաներից՝ տղամարդն ամեն ինչ հանգեցնում է օրալ կամ անալ սեքսին, սադո–մազոյին կամ սեքսին երկու կանանց հետ միաժամանակ։

Կանանց և տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները տարբեր են բնույթով (18+)

Մեծամասնություն կազմող դեպքերում նման ֆանտազիաների իրագործումը կյանքում, եթե զուգընկերուհին դեմ է, սխալ է, քանի որ, ի տարբերություն երազանքներում ապրող մարդկանց, իրական կյանքի մարդիկ ներգրավվում են զգացմունքների մեջ։ Երրորդ անձի ներգրավումը սեռական կյանքին, անգամ եթե դա զուտ սեքսուալ ֆանտազիայի իրագործման փորձ է կամ սեքս երեքով, կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների. խանդ, կասկածամտություն, վերջիվերջո՝ ամոթի զգացում, որոնք կարող են փչացնել սեքսի ողջ հաճույքը հետագայում։

Կոնֆլիկտները, կապված սեքսուալ ֆանտազիաների հետ, վերջին հաշվով խնդիրներ են ընդհանուր հարաբերություններում։ Բայց պետք է հիշել, որ ձեզ սիրող զուգընկերը երբեք չի ստիպի ձեզ մասնակցել այնպիսի էրոտիկ ֆանտազիաների իրագործմանը, որոնք ձեզ համար տհաճ են կամ զզվելի։

 

Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017