Գլխավոր էջ » Կանայք
Կանանց ինտիմ հարցերին պատասխանում է մասնագետը (18+)  711

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

Խնդիրները, որոնք ոչ մեկի հետ չես կարող քննարկել, հարցերը, որոնք ամաչում ես ուղղել քո բժշկին, մի խոսքով, բոլոր հարցերիդ պատասխանում է  սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:


- Ինձ մտահոգում է մի հարց, որը ես ամաչում եմ քննարկել որևէ մեկի հետ: Ես ամուսնացել եմ մոտ 6 ամիս առաջ և մինչև հիմա կույս եմ, քանի որ ամեն անգամ, երբ ամուսինս մոտենում է կուսաթաղանթիս, ես այնպիսի ցավ եմ զգում, որ նրան հետ եմ մղում: Խնդրում եմ խորհուրդ տաք` ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք հնարավոր է հղիանալ՝ չզրկվելով կուսությունից:

- Դու նկարագրում ես մի սեռական խանգարում, որը հայտնի է որպես վագինիզմ: Դա մի վիճակ է, որի ժամանակ հեշտոցամուտքի մկաններն անկախ քո կամքից կծկվում են` անհնարին դարձնելով առնանդամի ներթափանցումը հեշտոց: Այս սեռական խանգարումը բուժվում է. հարկավոր է դիմել բժիշկ-սեքսոլոգի: Ընդ որում` որքան շուտ դիմես բժշկական օգնության, այնքան հեշտ և արագ քո խնդրին լուծում կտրվի: Իսկ հղիանալ կարելի է նաև կույս լինելով, քանի որ սերմնահեղուկը կարող է հեշտոց թափանցել կուսաթաղանթի վրա գտնվող բնական բացվածքով: Այս դեպքում կզարգանա կույս հղիություն, և կուսաթաղանթը կպատռվի ծննդաբերության ժամանակ, սակայն վագինիզմը դրանով չի բուժվի. այն կապված չէ կուսաթաղանթի հետ:


- Ես քսան տարեկան եմ: Նախքան սեռական կյանքով ապրելը միայն սեքսի մասին միտքն արդեն ինձ գրգռում էր: Հոկտեմբերից ապրում եմ սեռական կյանքով, և հիմա ինձ մոտ չկա նախկին ոգևորությունը: Արդյո՞ք դա նորմալ է:


- Հավանաբար սեքսի վերաբերյալ քո սպասումները չեն իրականացել կամ հնարավոր է, որ այդ սպասումները չեն համապատասխանում իրականությանը: Դու հուսախաբված ես, ինչն այնքան էլ ցանկալի վիճակ չէ, քանի որ կարող է բացասաբար անդրադառնալ քո ինքնագնահատականի, ընդհանուր տրամադրության և հակառակ սեռի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա: Կարծում եմ՝ ճիշտ կլինի առավել պատասխանատու վերաբերվել սեռական կյանքին և այն դոմինանտ չդարձնել քո առօրյայում: Կենտրոնացիր քո հիմնական գործի կամ ուսման վրա. սեռական կյանքը պահանջում է ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական հասունության որոշակի մակարդակ, որպեսզի նրանից ստանաս այն բերկրանքը և հաճույքը, որի մասին լսել ես:

- Ես, կարելի է ասել, սեռական հարաբերություն եմ ունեցել սիրելիիս ետ: Սակայն նա իր առնանդամը մտցրել է մինչև կուսաթաղանթը, և ես դեռևս կույս եմ: Արդյո՞ք դա վտանգավոր չէ, և արդյո՞ք հնարավոր է, որ նույնիսկ նման զգուշավորության պարագայում զրկվեմ կուսությունից: Կուսազրկմանը մի՞շտ է արյունահոսություն հաջորդում:

- Հաճախ, բայց ոչ բոլոր դեպքերում կուսազրկումն ուղեկցվում է արյան շատ քիչ քանակությամբ, երբեմն՝ մի քանի կաթիլ արյամբ: Ինչքան էլ զգույշ լինեք, առնանդամի ներհրումը ի վերջո կարող է վնասել, այսինքն` պատռել կուսաթաղանթը: Այս դեպքում կնշմարվեն արյան հետքեր: Սակայն պատահում է, որ շատ զգույշ և դանդաղ ներհրման դեպքում կուսաթաղանթը ոչ թե պատռվում, այլ լայնանում է իր առաձգականության շնորհիվ` վրայի բնական բացվածքի շրջագծով. այդ դեպքում կուսազրկումը, փաստորեն, չի ուղեկցվում արյամբ: Ուստի հնարավոր է, որ զրկվես կուսաթաղանթի ամբողջականությունից:

Վտանգավոր է այն, որ ունենում ես ոչ լիարժեք սեռական հարաբերություն, անընդհատ լարվում ես կուսության պահպանման համար, կենտրոնացած ես սեքսի հետ կապ չունեցող երկրորդական խնդիրների վրա, իսկ դա ազդում է քո սեքսուալության և սեռական հարաբերության սահուն ընթացքի վրա: Այսպես շարունակելով՝ հետագայում այս կամ այն սեռական խանգարումը ձեռք բերելու ռիսկի ես դիմում:


- Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ երեք ամսական հղի կնոջ հետ, և արդյո՞ք սերմնահեղուկը վտանգավոր է պտղի համար:

- Այո՛, կարելի է. դա չի վնասի ո՛չ նրան, ո՛չ էլ պտղին: Ընդհանրապես հղի կանայք սեռական կյանքով ապրում են մինչև հղիության վերջին ամիսը, երբ խորհուրդ է տրվում դադարեցնել սեռական կյանքը:

***
շարունակությունը և այլ նմանատիպ նյութեր՝ սկզբնաղբուրի կայքում:

 



 

Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017