RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Կանանց անկյուն. Բեղմնավորման և ծննդաբերության հաշվարկման օրացույց. ի՞նչ է այն իրենից ներկայացնում  4511

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   Yerkir.am


Կանանց անկյուն. Բեղմնավորման և ծննդաբերության հաշվարկման օրացույց. ի՞նչ է այն իրենից ներկայացնում

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Երևի թե չկա այնպիսի կին, որն, իմանալով իր հղիանալու փաստի մասին, չցանկանար հաշվարկել հղիության, ծննդաբերության ժամկետները, բեղմնավորման ենթադրյալ օրը: Իրականում կնոջ օրգանիզմը ենթարկվում է որոշակի ամսական ռիթմի (որի մասին հետագայում մենք մանրամասն կզրուցենք), որում մասնակցում են ձվարանները և արգանդը, ինչի արտաքին դրսևորումն է դաշտանային պարբերաշրջանը: Միջինում այն տևում է 28 օր (պատահական չէ, որ Լուսինը միշտ նմանակվել է իգական աղբյուրին):

Հղիության մանկաբարձական ժամկետը հաշվարկվում է՝ վերջին դաշտանի առաջին օրվանից սկսած: Հայտնի է, որ այդ օրվանից մինչև ծննդաբերությունը անցնում է 280 օր՝ 40 շաբաթ՝ 10 մանկաբարձական ամիս:

Այսպիսով, ծննդաբերության ժամկետը պարզելու համար վերջին դաշտանի առաջին օրվան գումարվում է 280 օր, իսկ ավելի հստակ կլինի, եթե վերջին դաշտանի առաջին օրվան գումարվի 7 օր և հանվի 3 ամիս: Օրինակ, վերջին դաշտանը եղել է 2013 թ. հոկտեմբերի 1-ին, ապա ծննդաբերության ենթադրյալ ժամկետը պետք է հաշվել այսպես. 1+7=8 և 10 /հոկտեմբեր/ -3=7/հուլիս/, այսինքն՝ 2014 թ. հուլիսի 8-ին (08.07.14 թ.):


Հղիության ժամկետի որոշման այսպիսի մեթոդը հաճախ զարմացնում է, հատկապես այն կանանց, որոնք գիտեն բեղմնավորման օրը: Վերջինիս համար ամենանպաստավոր օրն է ձվազատման /ձվաբջջի ազատումը ձվարանից/ ժամանակահատվածը: 28-օրանոց դաշտանային ցիկլի դեպքում ձվազատումը սովորաբար տեղի է ունենում 14-րդ օրը: Եթե հաշվի առնենք, որ սերմնաբջջի կյանքի տևողությունը հասնում է 3-5 օրվա (երբեմն՝ 7), ապա հղիանալ կարելի է դաշտանային ցիկլի 9-14-րդ օրերին:

Ձվաբջջի կյանքի տևողությունը միջինում 1 օր է, ուրեմն ձվազատումից մեկ օր հետո բեղմնավորման հնարավորությունը նվազում է, սկսվում է անվտանգ սեքսի շրջանը: Եթե դաշտանային պարբերաշրջանը ավելի կարճ է (21 -24 օր), ապա ձվազատումը տեղի է ունենում ավելի վաղ՝ 10-12-րդ օրերին, և հակառակը, եթե ցիկլը երկար է (32-35 օր), ապա ձվազատումը կատարվում է 16-18-րդ օրերին:

Բեղմնավորման ժամկետը ավելի ճշգրիտ որոշելու համար պետք է դիմել ուղիղ աղու ջերմաստիճանի որոշմանը (բազալ ջերմաչափում): Վերջինս չափվում է առավոտյան նույն ժամերին, անկողնուց վեր չկացած՝ 10 րոպեով ուղիղ աղու մեջ 5 սմ խորությամբ ջերմաչափի ներմուծմամբ:


Ամենօրյա չափման արդյունքում կազմվում է բազալ ջերմաչափման օրացույց, որում նկատվում են հետևյալ ցուցանիշները.

 

ա) մինչև ձվազատումը ջերմաստիճանը 37,0°С ցածր է (սովորաբար 36,5-36,7°С),

բ) ձվազատումից հետո՝ 37,0°С բարձր է (37,0-37,2°С)

գ) ջերմաստիճանի բարձրացման նախօրեն ձվազատման ամենանպաստավոր օրն է:

 

Եթե չափումները կատարել 3 ամիս շարունակ, ապա ձվազատման օրը կարելի է իմանալ նախօրոք: Այսպիսով, եթե հայտնի է ձվազատման օրը կամ բեղմնավորման ամսաթիվը, ապա հղիության և ծննդաբերության ժամկետները կարելի է որոշել ճշգրիտ:


Միջին 28-օրանոց դաշտանային ցիկլի դեպքում ծննդաբերության ժամկետի որոշումը դաշտանի և բեղմնավորման օրերով համընկնում են, կազմում է 266 օր՝ 38 շաբաթ՝ 9,5 մանկաբարձական ամիս: Եթե դաշտանային ցիկլը 28 օրից կարճ է կամ երկար, ապա ժամկետները դաշտանի և բեղմնավորման օրերով կտարբերվեն:

Եթե ցիկլը 28 օրից կարճ է, ապա հղիության իրական տևողությունը ավելի երկար է, քան ենթադրվում էր վերջին դաշտանով: Եթե ցիկլը 28 օրից երկար է, ապա ծննդաբերությունը կլինի ավելի ուշ, քան ենթադրվում է դաշտանով:


Ներկայում ծննդաբերության ժամկետի որոշման համար հիմնվում են գերձայնային /սոնոգրաֆիկ/ տվյալների վրա: Առաջին եռամսյակում (մինչև 12 շաբաթական ժամկետը) ԳՁՀ որոշում է ծննդաբերության ժամկետը 1-3 օրվա ճշգրտությամբ, երկրորդ եռամսյակում (13-28 շաբ.-ից) սխալի հավանականությունը մինչև 7 օր է, իսկ 28 շաբաթականից հետո դժվար է ճշգրիտ որոշել հղիության ժամկետը:

Ծննդաբերության ժամկետի որոշման մեջ ԳՁՀ- սխալների աճը կապված է այն փաստի հետ, որ հիմք են ընդունվում պտղի չափսերը: Արդեն հայտնի է, որ փոքրիկների հիմնական հասակ-քաշային ցուցանիշների տարբերությունները ի հայտ են գալիս վերջին եռամսյակում (նորածնի քաշը ծնվելիս տատանվում է 2500 մինչև 4500 գր.), իսկ մինչ այդ ժամկետը պտղի չափսերը համապատասխանում են հղիության ժամկետին և համարյա նույնն են գրեթե բոլոր հղիների մոտ:


Նախկինում հղիության և ծննդաբերության ժամկետների որոշման համար հիմք էր ընդունվում մորի փորում երեխայի առաջին շարժման օրը (ավելի ճիշտ է խոսել այն ժամկետի մասին, երբ մայրը առաջին անգամ զգում է այդ շարժումը, քանի որ երեխան իրականում շարժվում է հղիության 8 շաբաթականում): Համարվում է, որ առաջին հղիության ժամանակ մայրը պտղի շարժումը զգում է 20 շաբաթականում, իսկ երկրորդի դեպքում՝ հղիության 18 շաբաթում:

Իրականում և առաջնահղիները, և կրկնահղիները պտղի խաղը կարող են զգալ 15-16-րդ շաբաթում՝ չնայած որոշ մայրեր չեն զգում պտղի շարժումները նույնիսկ մինչև 21-22 շաբաթականը: Դա կախված է մի քանի գործոնից. փոքրիկի ակտիվությունից, նրա դիրքից արգանդում, արգանդի պատերի զգայունությունից: Որ մեթոդով էլ որ որոշվի ծննդաբերության ժամկետը, պետք չէ սպասել այդ իսկ օրվան:

Բնությունը «տրամադրում է» ևս երեք շաբաթ՝ վերջին դաշտանի առաջին օրվանից հաշված, այսինքն՝ ծննդաբերությունը կարող է լինել 38-ից մինչև 41շաբաթական ժամկետում: Ամեն դեպքում փոքրիկը ինքն է «որոշում», թե ԵՐԲ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԳԱ:

 

Լիլիթ Կուջոյան

Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու


 










loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Կանանց անկյուն. Բեղմնավորման և ծննդաբերության հաշվարկման օրացույց. ի՞նչ է այն իրենից ներկայացնում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (04.02.17) | Հեղինակ: Yerkir.am W Դիտումներ: 4511 | Տեգեր: Այն, Ի՞նչ, իրենից, Օրացույց., Բեղմնավորման, անկյուն., ներկայացնում, հաշվարկման, Կանանց, Ծննդաբերության | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ