RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը  4552

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ասում են` մինչև ինքդ քեզ չսիրես ու չհարգես, ոչ ոք քեզ չի սիրի ու չի հարգի: Սա հատկապես վերաբերում է այն աղջիկներին, ովքեր կուրորեն սիրում են տղաներին ու ասում` «Ես ո՞վ եմ, որ նա ինձ վրա նայի»: Այ հենց այդտեղից էլ սկսվում է հայկական մեծ դժբախտությունը, երբ առանց բանականության, մինչև ականջների ծայրը սիրահարաված, իրեն «եսիմ ով» համարած աղջիկը ամուսնանում է իր կողմից Աստվածացրած իր ընկերոջ հետ, հետո ամբողջ կյանքում հենց դրանից տուժում: Եզրակցություն` ոչ մեկին պետք չէ սիրել քեզնից շատ:
 

Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը

Հիմա հարց, պարզ, բայց հռետորական, ինչպե՞ս սիրել ինքդ քեզ:

Ահա 10 մեթոդ, որի միջոցով կարելի է սկսել սիրել ու գնահատել սեփական անձը:

1. Առավոտյան արթնանալիս մոտեցեք հայելուն, նայեք ձեզ ու բարձր ասեք` «բայց ինչ սիրուն եմ ես»: Հիշեք, որ դուք ամեն դեպքում` նոր արթնացած կամ խնամված, տան հագուստով կամ երեկոյան զգեստով միշտ էլ գեղեցիկ եք:
 

2. Տնից դուրս գալիս եղեք խնամված ու նորից հայելու մեջ հաստատեք, որ դուք շատ սիրուն եք: Սիրե'ք այն հագուստը, որն այդ օրը հագել եք, կոշիկները, պայուսակը, հաստատակամ համոզված եղեք, որ դրանք ձեզ շատ են սազում:
 

3. Օրվա ընթացքում անպայման ժամանակ տրամադրեք ձեզ` մանիկյուր, պեդիկյուր, մազերի հարդարում` գեղեցիկ, բայց ոչ ճչացող:
 

4. Պարտադրե'ք, որ ձեր գեղեցկությունը գնահատեն մտերիմները, մի' հարցրեք, «Սիրուն եմ չէ՞», այլ պարզապես ասեք, «բայց ես ինչ սիրուն եմ»:
 

5. Նույնիսկ եթե ամուսնացած եք կամ ունեք ընկեր, հենց սկզբից հասկացրեք, որ դուք անպայման պետք է ունենաք սեփական ժամանակ, որը դուք ծախսելու եք միայն ձեզ վրա:
 

6. Նույնիսկ խանութ իջնելիս եղեք խնամված, իհարկե ոչ ձեր վերջին զանգի շորով ու կրունկներով կոշիկներով, այլ պարզապես տնից դուրս մի' եկեք այնպես, որ ձեր հարևանները ձեզնից հանկարծակի չվախենան:
 

7. Շեշտադրե'ք ձեր գեղեցկությունը ձեզ սազական աքսեսուարներով և էլեմենտներով, օրինակ շարֆ կամ գոտի, միգուցե պարզապես փոքրիկ բանտ:
 

8. Մի' խնայեք գումար սեփական գեղեցկության համար, այցելեք մերսման կամ սպա պրոցեդուրաների, կամ` պարզապես մազեր հարդարելու:
 

9.  Հիշե'ք, որ ձեզնից լավը, սիրունը, պուպուշը, կուկլեն, բարին ու ամենան ձեզ համար չկա, դա Դուք եք:
 

10. Այս ամենը մի' շփոթեք եսասիրության հետ, պարզապես սիրեք ձեզ բոլորից շատ, գնահատե'ք ձեզ բոլորից շատ, միայն այդ դեպքում կարող եք պահանջել ուրիշներից, որ ձեզ սիրեն, հարգեն ու գնահատեն:

 

Ալվինա Բաբայան


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (01.04.13) Դիտումներ: 4552 | Տեգեր: գրառումներ բլոգոլորտից, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0