RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Ինչպես հասկանալ՝ ուզու՞մ է կինը քնել քեզ հետ, թե ոչ  576

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Ինչպես հասկանալ՝ ուզու՞մ է կինը քնել քեզ հետ, թե ոչ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ordinaricus-ը գրում է՝
  
Մենք բոլորս էլ ինտուիտիվ մակարդակով զգում ենք, երբ մեզ ցանկանում են, բայց սովորաբար կասկածամտությունը հիշեցնում է իր մասին այդ պահերին, ու մենք երբեք չենք հավատում մեր կանխազգացողությանը։

 

Ինչպես հասկանալ՝ ուզու՞մ է աղջիկը քնել քեզ հետ, թե ոչ

 

Մեզ թվում է, որ չափազանցնում ենք, ցանկալին որպես իրականություն ենք ընդունում, չենք կարողանում համարժեք գնահատել իրավիճակը։ Սակայն երբեմն պետք է ազատվել կապանքներից, ռիսկի դիմել, ֆլիրտ անել դուր եկած էակի հետ, չպայքարել ցանկությունների ու զգացմունքների դեմ, այլ պարզաապես տրվել գայթակղությանը՝ չմտածելով հետևանքների մասին։  Չէ՞ որ մի կյանք ենք ապրելու ու այն երկրորդ անգամ ապրելու հնարավորություն չենք ունենալու։

Անկեղծ հարցերին հազվադեպ են անկեղծորեն պատասխանում։ Երբեմն պետք է կարդալ տողատակերով, հասկանալ հուշումները հենց առաջին անգամից, հետևել ժեստերի լեզվին, ձեռքերի դիրքին ու առհասարակ նրա դիրքին։ Դիմախաղը ևս կարևոր դեր է խաղում՝ նրան «կարդալու» հարցում։

 

Եվ այսպես, ի՞նչ ազդանշաններ է տալիս կինը, ով ակնհայտորեն համակրում է քեզ։ 

 

Միանգամից իմացիր, որ նա չի բարձրաձայնելու իր ցանկության մասին։ Փոխարենը՝ ոտքը ոտքին է գցելու, կոկետորեն հպվելու է ձեռքիդ կամ էլ կրծքիդ, խաղալու է իր մազերի ու զարդերի հետ կամ էլ կրքոտ հայացքներ է գցելու։ Եկեք ուսումնասիրենք այդ նշանները։

 

1. Նա չի ամաչում անկեղծ հագուստից

Այստեղ սիրային մեկնաբանություններն ավելորդ են։ Հիմնական շեշտը դրված է ոտքերի ու ճոխ դեկոլտեի վրա, ինչպես նաև՝ բաց ուսերի։ Այս ամենը միասին վկայում են, որ նա մարտահրավեր է նետում տղամարդուն, իսկ տղամարդիկ աչքերով են սիրում։ Ցանկացած նորմալ տղամարդ չի կարող անտարբեր անցնել մի կնոջ կողքով, ում զգեստը միամտորեն թեթև իջնում է մի ուսից։
Անկեղծ հագուստներն ինքնադրսևորման հիանալի միջոց են։ Այս հնարքը նշանակում է, որ նա «ուզում» է քեզ, ուզում է կրքոտ ու հենց հիմա, իսկ քեզ մնում է միայն հաջորդ քայլն անել։

 

2. Նա հանգիստ միայնակ է մնում քեզ հետ ու իր տուն է հրավիրում

Կանայք, որպես կանոն, այդքան էլ ամաչկոտ չեն, երբ տղամարդ են ուզում։ Նրանք ի սկզբանե գիտեն, թե ում հետ ինչ են ուզում։ Զոհը որոշվում է միանգամից, ու նպատակին հասնելու ճանապարհը պլանավորվում է, և կինը գիտի բոլոր քայլերը մինչև երրորդ ժամադրություն։ Ընդ որում, ամեն աղջիկ ունի ժամադրությունների իր անհրաժեշտ մինիմումը՝ մինչև սեքսը։ Միայն իրեն դուր եկած ու ցանկալի տղամարդու հետ է, որ կինը միայնակ է մնում ու հարմարավետ է զգում, իսկ տուն հրավիրելը նրա մոտ շատ անկաշկանդ է ստացվում, դե իսկ քեզ, հուսով ենք, պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում նման հրավերը, այնպես որ, եթե բախտ վիճակվի նման իրավիճակում հայտնվել, ապա ի մա՛րտ։

 

Ինչպես հասկանալ՝ ուզու՞մ է աղջիկը քնել քեզ հետ, թե ոչ3. Նա «պատահաբար» հպվում է քեզ երկխոսության ժամանակ

Պատահական հպումները, որոնք ամենևին էլ պատահական չեն, նշանակում են, որ դու դուր ես գալիս կնոջը։ Այդ կերպ նա ասես մուտք է գործում քո անձնական տարածություն ու ցույց է տալիս դա քեզ։ Իսկ եթե այդ շփումները տևում են ավելի քան երեք վայրկյան, ապա կարող ես վստահ լինել, որ նա քեզ ցանկանում է։ Կանայք առհասարակ սովոր են ունենալ ամենը, ինչ իրենց դուր է գալիս, ու նա սիրում է իր մոտ պահել այն, ինչ «իրենն է»։

 

4. Նա շատ գայթակղիչ ձևով լիզում է իր շուրթերը:

Սա ամենակարևոր սեքսուալ ազդանշաններից է։ Այդ կերպ նա ցույց է տալիս, որ դու գրգռում ես իրեն, ու բավ է ամաչել, միանգամից ակտիվ փուլին անցիր։ Դա ենթագիտակցական ռեֆլեքս է, որն առաջանում է, երբ կնոջ տեսադաշտում է հայտնվում ախորժալի ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը։ Եթե դու նկատում ես այդ ազդանշանը, ապա շնորհավորում ենք, քեզնով հետաքրքրվել են։

 

5. Նա քեզ վրա սեքսուալ հայացքներ է նետում:

Սկզբում դա նման է գնահատող հայացքի՝ ուղղված տղամարդու արտաքին տեսքին, որը կարծես ասում է. «Ուզում եմ նայել քո կոշիկներին, հետույքիդ, ձեռքերիդ, ուսերիդ, հետո նաև երեսիդ»։ Առավել հաճախ կանայք գրգռվում են տղամարդու կազմվածքից։ Այս գործընթացը տևում է առավելագույնը 3-4 վայրկյան, ոչ ավելի։ Հետո հայացքում կայծ է բռնկվում, ու խորամանկ ժպիտը ցույց է տալիս, որ դու նրա գնահատման համակարգին բավարարել ես ու կարող ես վստահորեն քեզ դասել հաղթողների շարքին։


Դրան հետևում է քո շուրթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, նա ցանկանում է համտեսել դրանք։ Դա պարզապես չես կարող չնկատել գրգռված կնոջ կրքոտ հայացքը, դա չնկատելն անհնար է, ու եթե բանը հասել է դրան, ապա իմացի՛ր, որ նա մոտ է իր նպատակին։

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես հասկանալ՝ ուզու՞մ է կինը քնել քեզ հետ, թե ոչ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 576 | - Վարկանիշ -: 0.0/0