RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Ինչու՞ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին  721

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Ինչու՞ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ամերիկացի սեքսոլոգներ Ստեֆան Բեչելը և Լորենս Ռոյ Սթենսը տղամարդկանց սեքսուալությանը վերաբերող իրենց գրքում ներկայացրել են կատարված հետազոտությունների արդյունքները, որոնք իրականացվել են հարյուրավոր կանանց և տղամարդկանց շրջանում:
 
Ինչու՞ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին (18+)
 
«Կանայք ավելի քիչ են հակված սեքսուալություն դրսևորելու, եթե բացակայում են զգացմունքները: Նրանք ավելի շատ կարիք ունեն ռոմանտիկ «նախերգանքի»  սեքսից առաջ, քան տղամարդիկ:- նշում է սեքսոլոգ Շիլի Զասմանը,- Կանայք պահանջ ունեն հպումների, նուրբ փաղաքշանքի,  զրույցների, սիրո հավաստիացումների…»:
 
Հարցված տղամարդկանցից մեկը ուշագրավ միտք է հայտնել` «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ բազմաթիվ կանայք չեն հասկանում մի բան` տղամարդիկ սիրով զբաղվելն օգտագործում են մտերմության հասնելու համար, իսկ մտերմությունը կանայք դիտում են որպես նախապայման սիրով զբաղվելու համար»:
 
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան մեծ քանակությամբ տղամարդիկ, որոնց կարծիքով սերը և սեքսը բացարձակապես տարբեր բաներ են, և որևէ կապ դրանց միջև գոյություն չունի: Դա են վկայում հարցված տղամարդկանց բազմաթիվ պատասխաններ, ինչպես, օրինակ, այս երիտասարդինը. «Շատ հնարավոր է, որ արական սեքսուալությանն առնչվող ամենաանհասկանալի փաստն այն տարբերակումն է, որով տղամարդն առանձնացնում է սեքսը զգացմունքից»:
 
Մեկ այլ տղամարդու խոստովանություն. «Ըստ երևույթին կանայք չեն հասկանում, որ սեքսը տղամարդու համար մարմնական գործողություն է, որը պետք է ունենա պարբերական բնույթ: Ռոմանտիկան (սերը) և սեքսը նույն բանը չեն: Հրաշալի է, եթե դրանք միաժամանակ են դրսևորվում, բայց, իմ պատկերացմամբ, այդ երկուսն անկախ են իրարից: Սերը շնորհ է, պարգև, իսկ սեքսուալ լիցքաթափումը` անհրաժեշտություն»:
 
«Իմ կարծիքով կանայք չեն կարողանում ընդունել, որ տղամարդկանց մեծ մասին առաջնորդում է հաճույքի ձգտումը:- նշում է մեկ այլ արական սեռի ներկայացուցիչ,- Մենք քաղցած գայլեր ենք, ովքեր բավարարություն են փնտրում իրենց գազանային ախորժակի համար… Բայց դա չի նշանակում, թե մենք անզգացմունք վայրենիներ ենք: Միայն այն, որ մենք տարբերություն ենք դնում ֆիզիկական ակտի և սրտահույզ ապրումների միջև, հիմք չի տալիս մեզ այդպիսիք համարելու»:
 
«Կանանց չի խանգարի հետևյալ  «ստուգման մեթոդը»: Դուք կարող եք եզրակացնել, որ նա Ձեզ հետ զգացմունքային կապով է մերձեցել, եթե գրկել է, համբուրել, նուրբ խոսքեր շշնջացել անգամ ֆիզիկական ակտից բավական ժամանակ անց: Իսկ եթե արագ վեր է կացել` ասելով «Դու հրաշալի էիր, քաղցրիկս», ու սկսել հագնվել, նշանակում է դա ընդամենը հերթական սեքս էր»:
 
Կանանց համար նախնական փաղաքշանքները հաճախ ավելի կարևոր են, քան բուն մերձեցումը: Ինչու…
Տարածված հումորային  հարցուպատասխանը դա բացատրում է  այսպես.
-     Ինչու են այդքան շատ կանայք կեղծում հեշտանքը:
-     Որովհետև բազմաթիվ տղամարդիկ պարտավորությունից ելնելով են երկարացնում  նախնական գվանքները:
 
Ինչու՞ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին (18+)
 
Սա, իհարկե, տխուր կատակ է, բայց բավականին հստակ է սահմանում գլխավոր խնդիրը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 3/4-ը սեքսի վրա ծախսում է ընդամենը մի քանի րոպե` սկզբից մինչև վերջ: Սակայն բազմաթիվ կանանց անհրաժեշտ է 15 րոպեից ոչ պակաս ժամանակ հեշտանքի հասնելու համար: Իսկ այդ հանգամանքը հիասթափության, զայրույթի և սեռական անհամատեղելիության է հանգեցնում:
 
Ֆիզիոլոգիական այդ առանձնահատկությունը, որի մասին մոռանում է տղամարդկանց մեծամասնությունը, զգալիորեն ազդում է սեռական ներդաշնակ հարաբերությունների վրա: Ի տարբերություն տղամարդու, ով հեռուստացույց դիտելու գործողությունից վայրկյաններ անց կարող է «անջատվել» և անմիիջապես տրամադրվել սեքսի, կնոջ համար կարևոր են իրավիճակը, մթնոլորտը, տրամադրությունը…
 
Սեքսոլոգները խորհուրդ են տալիս զուգընկերներին փնտրել սիրախաղի այնպիսի տարբերակ, որը բավարարում է երկուսին հավասարապես:
Ըստ մասնագետների` արդյունավետ է, օրինակ, տեխնիկական այն միջոցը, երբ կինը ձեռքով ուղղորդում է տղամարդուն, թե մարմնի որ մասում և ինչպես հպվի իրեն: Երբ կինը պարզապես բարձրաձայնում է` ինչ անել, տղամարդն ընդունում է դա որպես դիտողություն կամ մտածում է, թե զուգընկերուհին համեմատում է իրեն նախկին ինչ-որ սիրեկանի հետ:
 
 Բացի այդ`  պետք է գիտակցել, որ փոխադարձ բավարարող սեռական շփման հասնելը անհնար է մեկ օրվա կամ գիշերվա ընթացքում: Պետք չէ նեղսրտել նրա համար, որ հարաբերությունների սկզբում զուգընկերուհին (զուգընկերը) որևէ բան այնպես չի անում, ինչպես կցանկանայիք: Մեկ անգամը քիչ է իրար լիարժեք «զգալու» համար: Կարևորը եսասիրությունից, խանգարող բարդույթներից ձերբազատվելն ու լիովին լիցքաթափվելու կարողությունն է:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 721 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, երկուսով, սեքս-փաստեր | - Վարկանիշ -: 0.0/0