RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Ինչի՞ց են կանայք վախենում ամենից շատ  3590

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Ինչի՞ց են կանայք վախենում ամենից շատ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Կանայք խոցելի ու զգացմունքային էակներ են: Նրանք բազմաբնույթ վախեր ունեն: Այստեղ կներկայացնենք ամենաբնորոշները:

Միայնակ մնալու վախ

Բազմաթիվ կանայք վախենում են միայնությունից:  Նրանք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սիրելի տղամարդու:  Այս վախը գալիս է հնուց. նախկինում համարվում էր, որ միայնակ կինը ոչ ոք է: Ու բնական է, որ կանայք վախենում են «միայնակ»-ի պիտակից: Բայց վախով գործին չես օգնի: Պետք է գործել ու փնտրել երազանքի տղամարդուն: Եվ անպայման պետք է սիրել սեփական անձն ու իրավունքը՝ լինելու մենակ կամ ինչ-որ մեկի հետ:

Գիրանալու վախ

Կանայք վախենում են գիրանալ, քանի որ զանգվածային լրատվական միջոցները մարդկանց գիտակցության մեջ կանացի գեղեցկության որոշակի էտալոններ են մտցրել: Բայց գեղեցկությունն ավելի ընգրկուն հասկացություն է: Իրական գեղեցկությունը ճառագում է մարդու ներսից: Եվ կարևոր չէ, թե ինչքան ես դու կշռում, այլ այն, թե ինչպես ես վերաբերվում ինքդ քեզ:


Վախ ծննդաբերության հետ կապված

Գրեթե բոլո կանայք վախ են տածում ծննդաբերության նկատմամբ: Բայց այս վախը ավելի շատ արհեստականորեն չափազանցված է: Բոլոր կանայք անցնում են դրա միջով: Ու պետք է պարզապես պատրաստվել դրան, ուսումնասիրել անհրաժեշտ գրականություն: Իսկ եթե համապատասխան բժշկական-հոգեբանական դասընթացների այցելեք, կլինի ավելի լավ: Ու ծննդաբերությունը ձեզ համար «անակնկալներ» չի ունենա: Չէ՞ որ վախը ծննդաբերության նկատմամբ ավելի շատ գալիս է անգիտությունից, երբ չունես բավարար տեղեկություններ, իսկ եթե լինես տեղեկացված, ամեն ինչ կլինի ավելի հեշտ:


Վախ երեխաների համար

Վախը սեփական երեխաների համար ևս ամենաբնորոշներից է:  Բայց դրա դեմ պետք է պայքարել: Որովհետև երբեմն վախն ու անհանգստությունը վերածվում են մանիայի, դառնում կպչուն միտք: Պետք է պարզապես զգոն լինելով՝ հոգալ երեխաների մասին ու սիրել նրանց: Փորձել ճիշտ դաստիարակել հետագա խնդիրներից խուսափելու համար:

Ծերության վախ

Վախը ծերության հանդեպ կապված է նաև մահվան, հիվանդությունների ու մենության տհաճ զգացողությունների հետ: Ոչ ոք չի ցանկանում մահանալ և ապրել ցավ: Բայց ծերությունը դեռ տխրության պատճառ չէ: Բազմաթիվ տատիկներ ունենում են հիանալի առողջություն. նրանք առույգ են և ոգով ուժեղ: Ամեն ինչ կախված է ձեզնից: Ձեր առողջության ու ինքնազգացողության մասին սկսեք մտածել երիտասարդ հասակից, վարեք առողջ ապրելակերպ և դուք հիանալի կզգաք հասուն տարիքում:

Բացի այդ՝ կանանց վախեցնում է այն, որ տարիքի հետ փոխվում է արտաքին գեղեցկությունը, առաջանում են կնճիռներ, մարմինը կորցնում է կանացի գրավչությունը: Բայց դա բնական ընթացք է, և պետք է հասկանալ, որ մարդկանցից յուրաքանչյուրը ավելին է, քան իր մարմինը:

Վախ մահից

Վախը մահվան հանդեպ ամենազորեղն է, և այն կա գրեթե բոլոր կանանց մոտ: Բայց ոմանց մոտ այն սկսում է վերաճել հետապնդող գաղափարի: Այդ դեպքում պետք է ինչ-որ բան անել: Լավագույն տարբերակը մասնագետի օգնությունն է: Իհարկե, կարելի է փորձել ինքնուրույն հաղթահարել վախը մահվան հանդեպ, բայց կարող է ավելի շատ ջանք ու ժամանակ պահանջվել:
Երջանիկ ինքնազգացություն բոլորիդ, գնահատեք այսօրը:



 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչի՞ց են կանայք վախենում ամենից շատ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (30.10.12) Դիտումներ: 3590 | Տեգեր: վախեր, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0