RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Ի՞նչն է պատճառը, որ միայնակ եք...  468

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Ի՞նչն է պատճառը, որ միայնակ եք...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Միայնակությունը անմիջականորեն կապված է մարդու զգացմունքային վիճակի հետ: Ազատությունից, անկախությունից հաճույք ստանալով՝ երջանկություն ես զգում, բայց ահա երբ հակառակ սեռի կարիքն ես զգում, նյարդայնանում ես, բարկանում մանրուքներից: Ամենավատն այն է, որ չես կարող գտնել այն պատճառը, որի արդյունքում քո կողքին սիրելի մեկը չկա: Նախևառաջ դրա պատասխանը պետք է փնտրես քո մեջ: Փորձենք գտնել այդ պատճառը և մեկընդմիշտ հաղթահարել այս խնդիրը:
 

Ինչու՞ եք միայնակ
 

Խնդիրը մեր հոգու մեջ է

Եթե թերի է ինքնավստահությունը, մարդը չի կարող իրեն ճիշտ ներկայացնել և անկեղծանալ: Մտածում եք՝ կատակելիս ծիծաղելի՞ կթվաք, ժպտալիս որևէ մեկը կնկատի, որ ձեր ատամներն այնքա՞ն էլ սպիտակ չեն, իսկ երբ ձեռքով ցտեսություն մաղթեք կամ օդային համբույր ուղարկեք, անփու՞յթ կլինեք… Խուսափում եք ավելորդ ժեստերից, բառերից և ժպտալուց, որի օգնությամբ կարող եք հեշտությամբ գերել հակառակ սեռին: Փոխարենը լռակյաց եք և ձանձրալի: Իրականում սրամիտ եք, ձեր պատմած ցանկացած անեկդոտ ծիծաղ կառաջացնի բոլորի մոտ: Դուք սքանչելի ժպիտ ունեք, իսկ օդային համբույրի համար երկրպագուները կարող են իրար կոկորդ պատռել: Այս ամենը մոռանալու դեպքում կարող եք կորցնել իդեալական սեր գտնելու հնարավորությունը: Համարձա՛կ եղեք և վերջապես վստահե՛ք սեփական ուժին ու հմայքին:

Տարվածություն նիհարելով և շոփինգով

Որոշ թեմաներ հարկավոր է քննարկել բացառապես կանանց հետ: Իհարկե, կարելի է տղամարդուն խորհուրդներ տալ ոճի և առողջության թեմաներով, բայց փորձե՛ք նրան զերծ պահել նմանօրինակ խոսակցություններից: Եթե որոշել եք նիհարել, նիհարեք չմանրամասնելով, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը: Եթե համոզված եք, որ կարմիր գույնը նորաձև է, ապա այդ երանգի զգեստ գնեք և հաճոյացեք նրան: Եթե որոշել եք մազերը հարդարել, ապա գեղեցկացեք, այնուհետև տղամարդուն ընթրիքի հրավիրեք, միայն թե պետք չէ մանրամասնել, թե որքան եք վճարել այդ ծառայությունների համար: Թող վճարումների ցուցակը նրա համար անհասանելի լինի:

Ավելորդ թուլություն

Ամաչում եք և ցածրաձա՞յն ծիծաղում: Ի միջի այլոց տղամարդիկ սիրում են համարձակ և հանդուգն աղջիկների: Ինչ էլ որ ասեն, այսօր մի փոքր փոխվել է կարծիքը աղջիկների ազնվական և արիստոկրատ թուլության մասին: Ինչ խոսք, դաստիարակված տղամարդը միշտ էլ իր տեղը գտնում է, այնպես որ տղամարդու մոտ սանրվելը կամ շրթներկ քսելը անընդունելի է: Մինչդեռ շատ բան է փոխվել: Հնում աղջիկները չէին կարող պարի հրավիրել, առավել ևս ժամադրություն նշանակել: Այսօր դա արդեն սովորական է: Հարկավոր է ուշադրությունը սեփական անձի վրա սևեռել, այլապես ամբոխին խառնվելով, նա չի էլ նկատի ձեզ:

Շփման նեղ դաշտ

Այնքան եք ձուլվել այդ հարմարավետ բազմոցին, որ չեք էլ պատկերացնու՞մ, որ կարելի է տնից դուրս գալ: Ձեր գործն է: Բայց ամբողջությամբ հեռուստաէկրանին տրվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ստիպե՛ք ինքներդ ձեզ ընկերուհիների կամ էլ ընկերների հետ որևէ տեղ գնալ: Դուք պետք է դառնաք նրանցից մեկը, այլապես որտեղի՞ց կգտնեք արքայազնին: Մի՞թե հեռուստաէկրանից: Ի դեպ, ընկերուհիների հետ հանդիպման ժամանակ մի՛ վախեցեք ծանոթանալ և ժպտալ: Ապացուցված է, որ եթե սրճարանում կինը ժպտում է որևէ տղամարդու և մի քանի րոպե հայացքը նրանից չի կտրում (թողնելով, որ նա հասկանա), ապա նրանք անպայման ծանոթանում են:

Կյանքի փիլիսոփայություն

Դեռևս չեք հասցրել միմյանց անունները հիշել, բայց արդեն պատմում եք, որ պատկերացնում եք հարսանեկան զգեստը և ապագա երեխայի ներքնաշորի գույները: Մանրամասնում եք այն մասին, թե քանի երեխա եք ուզում ունենալ: Չե՞ք կարծում, որ դեռ վաղ է նման խոսակցությունների  համար: Տղամարդիկ ձկան պես վախկոտ են և շատ զգուշավոր: Համբերե՛ք, և դրա ժամանակն էլ կգա:

Իմ պաշտելի «Ես»-ը

Անգրագետների հետ շփվելը հետաքրքիր չէ: Լավ է, որ այդքան լավիկն եք, բայց պետք է այդ ինքնասիրահարվածությունը չափ ունենա: Անհնար է մշտապես տղամարդու հետ խոսել այն մասին, որ դուք իսկական հեքիաթային արարած եք: Այդ մասին նա կգերադասի զրուցել իր ընկերոջ հետ: Գալիս է մի ժամանակ, երբ հաճոյախոսությունները շռայլելը պարզապես դառնում է անտանելի: Այսպիսով՝ բավական է քիթը տնկել և խելամիտ ձևանալ:

Հարց արժանապատվության մասին

Ասում են, որ երազելը վնասակար չէ, բայց և ոչ բոլոր դեպքերում է օգտակար: Օրինակ, եթե երազում եք, որ մի օր անձրևի տակ կմնաք, և համակրելի տղամարդը իր Մերսեդեսով տուն կտանի, որին կհետևի միլիոնավոր ալ վարդերի շքերթն ու ձեռք խնդրելը… սա անհեթեթ և անիրական է: Մարդը պետք է այնպիսի երազանքներ ունենա, որ կատարվեն: Եվ պետք է հիշել, որ ոչ բոլոր կանանց են հանդիպում խարիզմատիկ տղամարդիկ՝ շքեղ ավտոմեքենայով: Լավ է, երբ կողքիդ կա արժանի մեկը, և նրան ոչ մեկի հետ չես փոխի, լեզվի տակ փուշ չկա: Քաջատեղյակ եք, կան այնպիսի տղամարդիկ, որ աչքի չեն ընկնում խելացիությամբ և շուտ կողմնորոշվելու ունակությամբ, և դուք սիրում եք նրանց թերությունները ծաղրուծանակի ենթարկել: Անգամ կարող եք իդեալական տղամարդուն դեմ առ դեմ ասել, որ նրա գուլպաների գույնը անտանելի է: Այս դեպքում նա շփոթվում է, նյարդայնանում, հավասարակշռությունից դուրս գալիս և պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի ձեզանից հեռու փախչի: Միակ ելքը հասարակ լինելն է և մարդիկ ձեզ կհասկանան: Իսկ այդ գուլպաները կարող եք ինքներդ գնել: Չէ՞ որ դրանով չեն մարդուն դատում:

Մեր տղան

Սա ձեր մասին է: Զարմանալի չէ, որ շրջապատի տղամարդիկ ձեր մեջ ոչ թե նուրբ էակի են տեսնում, այլ իրենց ընկերոջը, որի հետ կարելի է գարեջուր խմել, բարում նստել, կանանց մասին անպարկեշտ արտահայտություններ անել և անգամ հայհոյել: Հարկ չկա ցուցադրել սեփական ինքնուրույնությունը և ցանկությունը ապացուցելու, որ առանց տղամարդու էլ ձեզ համար լավ է: Չէ՞ որ կանայք անօգնական էակներ են, համենայն դեպս այդպես պետք է մտածի ուժեղ սեռը, որպեսզի նրանց մոտ կանանց պաշտպանելու ցանկություն առաջանա:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչն է պատճառը, որ միայնակ եք...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 468 | - Վարկանիշ -: 0.0/0