RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Հոգեբանական դիմանկարներ՝ կանայք և տղամարդիկ  499

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Հոգեբանական դիմանկարներ՝ կանայք և տղամարդիկ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Հաճախ կյանքի ընթացքում համոզվում ենք, որ կանայք ու տղամարդիկ կարծես երկու ծայրահեղություններ լինեն, երկու տարբեր մոլորակների բնակիչներ: Նրանց նպատակներն ու ցանկությունները ծայրահեղ տարբեր են ու գրեթե չեն հատվում: Ահա թե ինչու յուրաքանչյուր զույգի կազմավորում յուրահատուկ հրաշք է: 
 
Հավատանք, որ այս տեսակետը սուբյեկտիվ կարծիք է և անվերապահորեն տարածվել բոլոր դեպքերի վրա չի կարող, սակայն խոստովանենք, որ կանանց ու տղամարդկանց պատկերացումներն ու համոզմունքները, սպասումներն ու հավատալիքները հաճախ իսկապես դժվար համադրելի են:
 
 
 
Ի՞նչն է ընկած կանանց ու տղամարդկանց տարբերությունների հիմքում: Ինչո՞ւ նույն բակում, նույն քաղաքում, նույն դպրոցում և անգամ նույն ընտանիքում մեծացող երկու անհատներ այդքան տարբեր են: Ու մի՞թե իսկապես անհավանական է նրանց միջև երջանիկ ու երկարատև, միմյանց բավարարող հարաբերությունների առաջացումը: Փորձենք տեսնել այդ տարբերությունները ձևավորող հիմքերը:
 
Ահա ընտանիքում ծնվեց զավակը: Անկախ սեռից` այն ուրախություն ու նոր ապրումներ է առաջացնում բոլորի մոտ: Ու գրեթե լույս աշխարհ գալու առաջին իսկ օրվանից սկսվում է տղամարդու և կնոջ ավանդական դերերի ձևավորումը: Վաղ մանկական տարիքից սկսած երեխաներին` կախված սեռից, շրջապատողները տարբեր պահանջմունքներ են ներկայացնում, խրախուսում վարքի այս կամ այն դրսևորումները: Սա էլ տարիքին զուգահեռ նպաստում է նրանց վարքի ու բնավորության, համոզմունքների ու սպասումների ձևավորմանը: Մանկուց ի վեր տղաների մոտ խրախուսվում են նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, ֆիզիկական ուժի դրսևորումը: Եթե աղջկա լալկանությունը, վախը, ապրումակցումը այլոց, հուզականության այլ դրսևորումները չեն արժանանում քննադատության, ապա տղաների մոտ հուզականության ցանկացած արտահայտում ծնողները և մոտակա շրջապատը դիմավորում են հետևյալ արտահայտություններով. «Չե՞ս ամաչում, չէ՞ որ դու տղա ես» կամ. «Ի՞նչ ես աղջկա պես լաց լինում»: 
 
Ցավոք հիմնականում այս կերպ են արձագանքում տղաների հուզականության արտահայտմանը, անկախ նրանից, թե ինչն է դրա առաջացման պատճառը` հասակակցի պատճառած ցավը, վախը ինչ-որ մի բանից, թե ապրումակցումը` այլոց վիճակից առաջացած ապրումները: Հետաքրքիր է, որ այն դեպքերում, երբ դեռ մի քանի ամսեկան տղան լալիս է, իսկ աղջնակը` ոչ, նրան մատնանշում են ու ասում. «Մի նայիր, աղջիկ է, բայց լաց չի լինում»` դրանով իսկ ձևավորելով համոզմունք, որ աղջիկները ինչ-որ տարօրինակ լալկան էակներ են: Ահա սա էլ առաջին տարբերությունների ձևավորման հիմքն է: Սեռերի միջև ընկած հոգեբանական տարբերությունը չի նշանակում նրանց մոտ սեռից կախված այս կամ այն բնութագրի բացակայությունը կամ առկայությունը: Պարզապես նույն բնութագիրը, նույն որակը տարբեր երանգավորում են ստանում` կախված սեռից: Ու ահա, այս տարբերությունները մեծապես անդրադառնում են կանանց և տղամարդկանց միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններում: 
 
Դիտարկենք հուզականության տարբեր դրսևորումները: Մի դեպքում հուզականություն ասելով հասկացվում է այլոց հոգեկան վիճակը հասկանալու, նրանց զգացմունքները կիսելու կարողությունը (ապրումակցում) և դրանք արտահայտելու կարողությունը: Մյուս դեպքում դա սեփական զգացմունքների վերապրումն է և դրանց արտահայտումը (հուզական էքսպրեսիա): Շրջապատում հաճախ ենք հանդիպում կանանց, ովքեր բաղոքում են, թե իրենց տղամարդիկ` ամուսիննները, չեն հասկանում իրենց, անզգա են: Եվ իսկապես, երբեմն թվում է, թե տղամարդիկ բոլորովին ընդունակ չեն հասկանալ այլոց, (հատկապես կանանց զգացմունքները), կանանց հանդեպ չեն կարող ցուցաբերել հոգատար, կարեկցող վերաբերմունք: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ, կանանցից ոչ պակաս կարողանում են նկատել ու հասկանալ դիմացինի զգացմունքները: Ավելին, տղամարդիկ ներքուստ ապրումակցում են, սակայն նրանց համար չափազանց կարևոր է, որպեսզի այլոք չնկատեն դա: 
 
 Հոգեբանական դիմանկարներ` կանայք և տղամարդիկ
 
Ինչ-ինչ պատճառներով տղամարդիկ հաճախ չեն ցանկանում, որպեսզի նրանց համարեն ապրումակցող, կարեկցող, ցավակցող: Տղամարդիկ հաճախ հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք նրանցից պահանջում են ուժ, ինքնուրույնություն, իշխանություն, մրցակունակություն, այսինքն` այնպիսի հատկանիշներ, որոնք հազիվ թե համակցվում են կարեկցանքի հետ: Ու եթե անգամ տղամարդը ՚բաց է արձակումՙ իր զգացմունքները (վախ, անհանգստություն, ափսոսանք, կարեկցանք և նման այլ զգացմունքներ), նա սովորաբար ավելի զուսպ է արտահայտվում: Մինչդեռ կինն ավելի հակված է հուզականորեն արտահայտել իր ապրումները, իր վերաբերմունքը դեպքի, պատմածի վերաբերյալ: Այսինքն` կանայք և տղամարդիկ իրականում ունեն հավասար հուզականություն, պարզապես նրանք տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուժգնությամբ են արտահայտում դրանք:
 
«Իսկական տղամարդ» ասելով` տղամարդկանց մեծամասնությունը հասկանում է ամրություն, պնդություն, կարծրություն: Կանայք ավելի շատ են արտահայտում իրենց զգացմուքներն ուղղված շրջապատողներին (հետաքրքրության արտահայտում այլոց և նրանց ցանկությունների, պահանջմուքնների նկատմամբ), մինչդեռ տղամարդիկ հիմնականում արտահայտում են եսակենտրոն զգացմունքներ, պահանջներ, ցանկություններ, սեփական հետաքրքրություններ: Կանայք հեշտությամբ կարող են արտահայտել վախի ու տխրության զգացմունքներ, քանի որ հասարակության մեջ նրանց նմանատիպ ապրումներն ավելի ընդունելի են և «անհարմար» չեն: 
 
Ագրեսիվության արտահայտման տարբերությունը ևս կարելի է բացատրել սեռային դերերով: Այսպես, դրանցից ոմանք, որոշ առումներով, խրախուսում են տղամարդու կողմից ագրեսիվության արտահայտմանը, մինչդեռ կանանց կողմից արտահայտվող ագրեսիվությունը քննադատվում է: Տղամարդկանց հաճախ հրահրում են ագրեսիվության, անգիտակցաբար կամ գիտակցաբար, բացահայտ կամ քողարկված եղանակներով` կասկածի ենթարկելով նրանց հասարակական դիրքը, ինքնահարգանքը, ուժը: Տղամարդկանց համար շատ վիրավորական է, նույնիսկ` ստորացուցիչ, երբ վիճարկում կամ կասկածի տակ են դնում իրենց արժանիքները, կարողությունները: Սակայն եթե տղամարդու համար ընդունելի ձևերից է համարվում ագրեսիայի բացահայտ արտահայտումը, ապա կանայք հիմնականում վատ են զգում, երբ ստիպված են լինում այլոց ներկայությամբ արտահայտել ագրեսիա: Բնականաբար, սրա բացատրությունը նրանում է, որ մենք անընդունելի ենք համարում կնոջ նման վարքը: Այսինք` սեռական, գենդերային դերերն իրենք արդեն ենթադրում են վարքային որոշակի սահմանափակումներ: Սակայն պետք է նշել, որ իրապես ուժեղ, առնական տղամարդուն ոչինչ չի կարող դրդել ՚ապացուցելուՙ սեփական առնականությունը, քանի որ նա երբեք չի կարող կասկածներ ունենալ դրանում: 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հոգեբանական դիմանկարներ՝ կանայք և տղամարդիկ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 499 | Տեգեր: սեռերի հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0