Գլխավոր էջ » Կանայք
Ես մեղավոր չեմ, որ լեսբուհի եմ․․․ (չափահասների համար)  889

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

Մեր հասարակությունը մենթալ ավանդապաշտական ու կրոնական պատնեշ է դնում ամեն այլի ու այսպես կոչված նորմայի մեջ: Ու ոչ միայն դնում է տարբերելու համար, կամ բնորոշելու, դնում է խարանելու ու պախարակելու, նողկալու ու լավագույն դեպքում` խղճալու համար:

Մեր հասարակությունը տոլերանտ չէ: Թարգմանում են հանդուրժողական, բայց դա մի տեսակ վիրավորական է հնչում, ասես ընդունում են քեզ, որպես այդպիսին, բայց համդուրժում են, այլ ոչ հավասարի պետ ընկալում, ըմբռնում ու հետո նոր` ընդունում: Այս անհանդուրժողականությունը ամենավառն է հասարակության տարասեռական հատվածի մոտ նույնասեռականների հանդեպ:

Իսկ եթե ընտանիքիդ անդամն է հայտնվում «փոքրամասնության» մեջ, ապա առաջանում է շոկային իրավիճակ, որտեղ ծնողական սերն ու «թասիբ»-ը անհավասար պայքարի մեջ են մտնում: Վերջերս ծանոթացա մի աղջկա հետ, ու ինչ-որ խաղի ժամանակ, երբ անկեղծությունը նախապայման է, նա պատմեց իր կյանքի պատմությունը, որը մեր օրերի համար, կամ գուցե իմ հանդուրժողական դիրքից, անհեթեթ ու դաժան թվաց՝ ծանր ու դրամատիկ հնդկական կինոյի նման:
Նրա անունը ասենք՝ Սոնա է, նրան բոլորն ասում են Սաննի հայերենով` Արևիկ: Ու իրոք աղջիկն էդպիսին է՝ համեստ, կամեցող ու բարյացկամ: Ապրում է Երևանից ոչ հեռու, մի փոքրիկ քաղաքում: Ես պատմում եմ նրա պատմությունն այնպես, ինչպես ինքն է ինձ պատմել:

«Այս պատմությունը սկսվեց նրանից, երբ ծնողներս ինձ մոտ նկատեցին որոշ շեղվածություն նորմալ համարվող սեռական կողմնորոշվածությունից՝ ինձ դուր էին գալիս կանայք: Ես կասկածները փարատելու համար սկսեցի հանդիպել մի տղայի հետ, մեր շփումը տևեց վեց ամիս: Հետագայում, հասկանալով, որ չեմ կարող շարունակել, նրան ասացի, որ էլ չեմ ուզում ընկերություն անել, և որ նա ինձ այլևս չանհանգստացնի զանգերով ու այցերով, քանի որ ես նրա հանդեպ ոչինչ չեմ զգում: Հաջորդ օրը համալսարանից դուրս էի գալիս, երբ նա փորձեց ինձ «փախցնել», բայց չստացվեց: Ես հասցրեցի դուրս նետվել մեքենայից: Դրանից հետո մոտ երկու ամիս նա ինձ հանգիստ չէր տալիս ու մեր մեջ շարունակվում էին վեճերը: Հետո ծնողների հետ վեր կացան ու եկան ինձ նշանելու, իսկ ես տեղյակ էլ չէի: Մի խոսքով, ծնողներս իմ կամքին հակառակ նշանեցին նրա հետ: Մի տարի նշանված մնացինք: Էդ ընթացքում բազմիցս փորձել եմ հետ վերադարձնել նշանի մատանին, բայց ծնողներս անընդհատ խանգարում էին:

Հետո, բանը հասավ հարսանիքին: Դեկտեմբերի 5-ին մեր հարսանիքն էր: Ամուսնությունից հետո պարզվեց, որ նրա մոտ թույլ արտահայտված իմպոտենցիա կա, ու դա ինձ ձեռք էր տալիս: Երկու ամիս շարունակ քուն ու դադար չունեի: Ես իհարկե, լավ օգտվում էի նրա իմպոտենտության հանգամանքից, բայց երբեմն ստացվում էր, որ նա կարող էր, էդ դեպքում ես զանազան պատճառներ էի հորինում: Մի անգամ նույնիսկ եղունգս եմ քաշել, որ նրա հետ չսեռահարաբերվեմ: Որոշ ժամանակ անց, ես հասկացա, որ էլ չեմ դիմանում, ահավոր նիհարել էի, ոչ ուտում էի, ոչ խմում: Մոտս նևրոզ էր ու ես անընդհատ վախի մթնոլորտում էի գտնվում: Նամակ թողեցի ու փախա: Նամակում գրեցի, որ էսպես բաներ, որ ես այլ կողմնորոշում ունեմ, որ ես չեմ կարող նրա հետ լինել: Ամուսնուս հորաքույրը էդ նամակը պատճենահանել էր ու տարածել ողջ քաղաքով: Մի ամսից վերադարձա տուն, որ վերջ դնեմ էդ խոսակցություններին: Մի քանի օր հետո ամուսնուս կողմը եկավ մեր տուն, ու սկսեցին ծնողիս հետ կռվել, թե՝ ինչի՞ է նա ինձ հետ ընդունել, ինչի՞ չի վռնդում: Մորս ասում էին, որ նա պետք է ինձ տնից դուրս անի, քանի որ ես լեսբուհի եմ, ու վատ օրինակ եմ ծառայում մյուսներին:

Հիմա որոշ չափով հանդարտվել է, ապրում եմ մորս հետ, որին սկսել եմ խաբել, ասելով, թե՝ նամակում ստիպված էդպես եմ գրել, որ ամուսինս հիասթափվի ու հանգիստ թողնի ինձ: Ծնողս հոգու խորքում գիտի, բայց կարծես չի ուզում դրան հավատալ: Նա ասում է, եթե դու էդ մարդն ես, ապա դու ապրելու իրավունք չունես: Երբ հանդարտվում է, ասում է, որ բարկացած էր, դրա համար է ասել: Ու նաև, որ եթե այդպիսին եմ, ապա հետ կանգնեմ ու կյանքս չկործանեմ ու իրենց էլ խայտառակ չանեմ: Լեսբուհի լինելու պատճառով թողեցի նաև ուսումս… Համալսարանում նույնպես ինձ չընդունեցին ու չհասկացան: Թե´ դասախոսները, թե´ ուսանողները: Ամեն օր փսփսոցի առարկա էի ու ասես ծաղրածու լինեի, որին լավագույն դեպքում մատնացույց էին անում ու ծիծաղում, իսկ լինում էին դեպքեր, երբ բորոտի պես խոշում էին: Մատնացույց են անում ամենուր, երբ ինչ-որ կերպ զգում են, որ լեսբուհի ես: Բայց չնայած էդ ամենին, որ Հայաստանում շատ դժվար է լեսբուհի լինել, ես ինձ իմ տեղում եմ զգում, նույնիսկ էս կարգավիճակում: Ես ահավոր տհաճություն եմ զգում տղամարդկանց հանդեպ, և´ ֆիզիկապես, և´ զգացմունքային դաշտում: Սա իմ կյանքն է, ու ես ուզում եմ տնօրինել այն, ինչպես կամենում եմ: 


Շարունակությունը՝ այստեղ.

Լուսինե Վայաչյան (armversion.am)






Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog