RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Երբ երեխայի կյանքում «նոր Հայրիկ» է հայտնվում...  3183

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Երբ երեխայի կյանքում «նոր Հայրիկ» է հայտնվում...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Այն մայրիկներն, ովքեր որոշել են նորից ամուսնանալ, վախենում են ճակատագրական այս պահից: Օրերից մի օր պիտի ասել երեխային. «Ծանոթացի՛ր՝ նա քո նոր…»: Որքան դժվար է բառեր գտնել՝ «նոր հայրիկ», «տան նոր անդամ» կամ էլ ուղղակի՝ «մայրիկի նոր ընկերը»: Իսկ դա դեռ ծանոթությունն է:

Նոր հայրիկ


Ինչպիսի՞ պայմաններում պիտի կայանա ծանոթությունը: Ինչպե՞ս բացատրել փոքրիկին, որ նրա կյանքում նոր մեծահասակ է հայտնվելու:


Ձեզ կօգնի հոգեբանի խորհուրդը:


Ինչի՞ց սկսել
Մասնագետները խորհուրդ են տալիս երեխային պատրաստել այդ ծանոթությանը: «Երեխային ծանոթացրեք այն տղամարդու հետ, ում հետ որոշել եք երկարատեւ կապ ունենալ՝ ամուսնանալ: Եթե զուգընկերը ժամանակավոր է, չարժե ծանոթացնել երեխայի հետ»:
Յուրաքանչյուր մայր լավ գիտի իր երեխային և կարող է գուշակել լավագույն ժամանակը «նոր հայրիկի» և նրա հետ հանդիպման համար:


Ծանոթության օրը

 Նոր հայրիկ Զրույցի համար անհրաժեշտ է ընտրել հարմար տեղ և ժամանակ: Հոգեբանները խորհուրդ են տալիս ծանոթությունը իրականացնել չեզոք վայրում՝ սրճարանում, կենդանաբանական այգում կամ պուրակում: Ո՛չ տանը. դա երեխայի տարածքն է: Ծանոթության ժամանակ, ամենահարմար արտահայտությունը սա է. «Ծանոթացիր, նա մայրիկի ընկերն է»: Մի ասեք, թե նա «քո նոր հայրիկն է» կամ էլ՝ «մայրիկի ապագա ամուսինը»: Առաջիկա ամուսնության մասին երեխայի հետ զրուցեք առանձին, ո՛չ անմիջապես: Առաջին հանդիպումը կարելի է չերկարաձգել, մեկ- երկու ժամը բավական է:

Երեխայի մոտ կարիք չկա գովաբանել նոր ծանոթին, դա կարող է խանդ առաջացնել: Փոքրիկը կկարծի, թե մայրիկի նոր ընկերն ավելի լավն է, քան իր հայրիկը: Երեխայի ներկայությամբ, երբեք մի՛ համեմատեք ձեր նոր ընկերոջն ու երեխայի հորը:


Ոչ հեռու ապագայում

Տղայի կամ աղջկա կյանքը հիմնավորապես կփոխվի ընտանիքի նոր անդամի ավելացումով: Հնարավոր է՝ երեխան նոր, ավելի հարմարավետ բնակարան տեղափոխվի կամ էլ՝ ընդհակառակը: Մի՛ մոռացեք, որ երեխաներն իրավունք ունեն նախապես իմանալ դրա մասին:

 Եթե նոր ընտրյալի հետ որոշել եք ապրել միասին, ապա երեխայի կենցաղում նոր խնդիրներ ի հայտ կգան: Առավել ևս, եթե փոխվում է նրա բնակության վայրը: Երեխաները սովորաբար դժվարությամբ են նոր միջավայրում հարմարվում, և դա ուղեկցվում է սթրեսներով: Ձեր պլանների մասին զրուցեք հետը, հարցրեք՝ պատրա՞ստ է տեղափոխման: Հարկավոր է հաշվի առնել երեխայի կարծիքը: Նպատակահարմար է որոշումները կայացնել ձեր երեխայի օգտին՝ հնարավորինս քիչ անհարմարություններ ստեղծելով նրա համար»,- այսպես է խորհուրդ տալիս հոգեբանը: Երեխան անպայման պետք է տա իր գնահատականը, արտահայտի վերաբերմունքը ապագա կյանքի վերաբերյալ, այլապես ձեր ընտանեկան նոր կյանքը կսկվի վեճերով և անհաշտությամբ:


Ձեր զուգընկերոջ դերը երեխայի կյանքում

Երբ երեխայի հայրը հեռանում է, մայրը կարծում է, թե նոր ամուսնությամբ երեխային կտա «հայրիկ», որն իր վրա կվերցնի հոր պարտականությունները: Լինում են երջանիկ դեպքեր, երբ նոր ամուսինները սիրում ու հոգ են տանում երեխաներին, սակայն այդպիսի տրամադարվածություն ոչ բոլոր «նոր հայրիկներն» ունեն: Այդուհանդերձ, նոր ամուսինը պիտի հարգի ձեր երեխային, հաշվի առնի նրա կարծիքը: Մի՛ ստիպեք, որ նա դաստիարակի ձեր երեխային: Միայն թե՝ լինի բարեկամական վերաբերմունք ու հարգանք:

Ամուսնալուծությունից հետո շատ հայրիկներ շարունակում են հանդիպել երեխաների հետ: Միասին են անցկացնում հանգստյան օրերը, անգամ արձակուրդները: Երբեմն մայրն ստիպում է երեխային նոր ընկերոջը որպես հայր ընդունել, բայց մոռանում է, որ երեխան արդեն հայր ունի, ով չի խուսափում իր երեխայի հետ հանդիպումներից: Կարիք չկա արհեստականորեն «երկրորդ հայր» ստեղծել: Իսկ եթե նոր ամուսնու ու երեխայի միջև ստեղծվել են առավել ջերմ հարաբերություններ, քան հարազատ հոր հետ, ապա երեխան ինքը կընդունի նրան որպես հայր:



Հաջողակ ծանոթություն

Եվ այսպես՝ երեխայի և նոր զուգընկերոջ ծանոթությունը դարձել է անխուսափելի: Ի՞նչ պիտի անի մայրը: Նոր կյանք մտնելուց առաջ երբեք մի՛ անտեսեք ձեր փոքրիկին, լսե՛ք նրա կարծիքը, հաշվի՛ առեք նրա ցանկությունները, առավել ջերմացրե՛ք ձեր հարաբերությունները, զրուցե՛ք նրա հետ: Հիշե՛ք, որ միայն ձեզ համար կարևոր այդ երկու մարդկանց միաձուլմամբ կունենաք երջանիկ ընտանիք:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երբ երեխայի կյանքում «նոր Հայրիկ» է հայտնվում...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (13.02.13) Դիտումներ: 3183 | Տեգեր: երեխաների հոգեբանություն, Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0