RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Ձեր «առաջին գիշերը» (խորհուրդներ աղջիկներին)  12473

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Ձեր «առաջին գիշերը» (խորհուրդներ աղջիկներին)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ծանոթություն, ֆլիրտ, սիրահետում, ժամադրություններ… այսպես են սկսվում  կին-տղամարդ գրեթե բոլոր մտերմիկ հարաբերությունները: Աստիճանաբար ավելի մոտիկից եք ճանաչում իրար, ավելի ու ավելի եք դուր գալիս իրար: Օր առ օր մոտենում  է ամենասպասված ու հուզիչ պահերից մեկը` առաջին մերձեցումը:


 

 

 

Դուք սիրահարված եք ձեզ համար ամենացանկալի տղամարդուն և ուզում եք, որ «առաջին գիշերը» լինի իդեալական: Ըստ էության` հենց այդ ձգտումն էլ բոլոր կանանց հիմնավոր սխալն է: Իդեալական առաջին մերձեցում կարելի է տեսնել միայն կինոյում. իրական կյանքում դա հազվադեպ երևույթ է և ավելի շուտ` բացառություն: Բայց դա չպետք է լինի մտահոգությունների պատճառ. չէ՞ որ ձեր զուգընկերն էլ կատարյալ չէ, նա էլ սովորական, կենդանի արարած է, ինչպեսև դուք: Երկու սովորական հողեղենների համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի երկուսով հասնեն փոխվստահության այն մակարդակին, առանց որի սեռական կապն անհնար է:  Փորձե'ք վերլուծել և կանխել հիմնական «սխալները» առաջին գիշերվա հետ կապված:


Մի՛ վախեցեք հիասթափությունից

Այո՛, առաջին գիշերը կարող է լինել ամենևին ոչ այնքան հրաշալի ու աննկարագրելի, ինչպես պատկերացրել եք ձեր երազանքներում: Հաճախ այդպիսի երազանքները վերածվում են կպչուն մտքերի: Կանայք պատրաստ են քամվել ֆիթնեսի ու շեյփինգի մարզասրահներում, այցելել հատուկ հակաճարպակալման մերսումների, կարևոր «իրադարձությունից» առաջ մարմնի վրա չթողնել ոչ մի ավելորդ մազիկ: Այս ամենը, ինչ խոսք, լավ է ու ճիշտ, բայց շատ ավելի կարևոր է սիրելիի հետ անկողնում լիակատար լիցքաթափվելու կարողությունը: Չէ՞ որ իրականում նա արդեն արժեվորել է ձեր արտաքին հատկանիշները և դժվար թե ծայրահեղ ուշադրությամբ «զննի» ձեր որևէ պեպենը կամ կնճիռը:

 

Ձեր «առաջին գիշերը» (խորհուրդներ կանանց)

Տղամարդու ուղեղում քիչ չեն մտատանջող հարցերը…

Մարդկության արական կեսի շրջանում չգիտես ինչու տարածված է այն մոլորությունը, որ ինչքան շատ դիրքեր կիրառեն սեռական գործողության ժամանակ, ինչքան ավելի հնարամտություն ցուցաբերեն, այնքան ավելի մեծ հաճույք կստանա կինը: Սակայն հաճախ ստացվում է այնպես, որ տղամարդու բոլոր այդ ձգտումները` ցույց տալու իրեն գերմարդ «տեխնիկական» տեսանկյունից, բերում են նրան, որ սեքսը վերածվում է ավելի շուտ ակրոբատիկակական տանջանքների: Այստեղ կարևոր է չամաչել և չհանդուրժել, եթե դուք հիացած չեք տղամարդու հերթական հնարամատությունից: Նրան հասկացրեք, որ դա ձեզ դուր չի գալիս:

Եվ վերջապես ամենասարսափելին, որ կարող է տեղի ունենալ 1-ին գիշերը. սիրելիի հետ` սեքսուալ ձախողում


Մանրամասները կարող են տարբեր լինել: Հնարավոր է նա այնքան հուզվի, որ էրեկցիա ընդհանրապես տեղի չունենա, կարող է լինել հակառակ տարբերակը. նա «հանգստանա» գրեթե ակնթարթորեն: Եվ 1-ին և 2-րդ դեպքը ուժեղ հուզմունքի արդյունք է: Նման իրավիճակում կինը պետք է լինի որքան հնարավոր է «փափուկ» ու նրբանկատ: Կանանց մնեծամասնության համար դեպքերի նման զարգացումը բնավ այնպիսի համաշխարհային աղետ չէ, ինչպես թվում է տղամարդկանց: Բայց փոքրաթիվ կանայք են կարողանում ցույց տալ դա տղամարդուն, հանգստացնել նրան: Ձախողումից հետո ավելի լավ է մնալ անկողնում, քնքուշ ու նուրբ շոյել իրար, ավելի լավ է չհպվել ուղղակիորեն սեռական օրգաններին` չակնարկելով սեռական  հարաբերություն: Ցույց տվեք տղամարդուն, որ պատրաստ եք սպասել, որ չեք ակնկալում այսրոպեական սեռական «սխրանքներ» և որ նա ձեզ դուր է գալիս այնպիսին, ինչպիսին կա:

Հիշեք, սեքսը հաճույք է և ոչ մի դեպքում` սպորտ, մրցություն կամ ռեկորդների գրանցման մրցավազք:

 





 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ձեր «առաջին գիշերը» (խորհուրդներ աղջիկներին)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 12473 | Տեգեր: կուսություն, առաջին սեքս, սեքսի տեխնիկա | - Վարկանիշ -: 0.0/0