RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Բախտորոշ րոպեի մասին  165

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Բախտորոշ րոպեի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հատված Անդրե Մորուայի «Նամակներ անծանոթուհուն» շարքից:

Ճշմարիտ չէ՞, չքնաղ անծանոթուհի, թե իբր մեզանից յուրաքանչյուրի կյանքը հենց մեր ծնվելուց կամ աշխարհի սկզբից սկսած լիովին և ամբողջությամբ նախորոշված է մի ուժով, որը ո՛չ հասկանալ կլինի, ո՛չ էլ ընկճել: Որոշ չափով դա, իհարկե, այդպես է: Եթե դուք տգեղ ծնվեիք, ձեր կյանքն այլ կլիներ, իսկ ձեր գեղեցկությունը ձեր ծնողների քրոմոսոմների զուգակցման արդյունք է, որի վրա ազդելը ձեր ուժերից վեր է: Դրան պետք է ավելացնել, որ մեր օրերում դեմքը կարող է դեպի լավը փոխել վիրաբույժը, որ հմայքն ու խելքը գեղեցկացնում են մարդկանց և որ հոգեկան անդորրը կարդացվում է դիմագծերում:

Ո՞ւմն են այն խոսքերը, թե քառասուն տարեկանից հետո յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր դեմքի համար: «ճակատագիրը շտկելու» մարդկային ունակությունն արմատավորված է ամենից առաջ նրանում, թե մենք ինչպես ենք արձագանքում իրադարձություններին:

Այդ իրադարձություններն ընթանում են իրենց կարգով: Ինչ-որ մեկը սիրում է ձեզ ու խոստովանում է: Սակայն պատերազմը խլում է նրան ձեզանից, տնտեսական ճգնաժամը սնանկացնում է նրան, նրա կյանքն է ներխուժում մի ուրիշ կին: Այսպիսին են փաստերը: Սակայն ձեր ձախորդությունների կամ երջանկության պատճառն այդ մերկ փաստերում չէ: Ինչպիսի՞ն կլինի ձեր վարքագիծն այդ իրադարձությունների հանդեպ: Այս է հարցերի հարցը:

Շատ իրադրություններում լինում է մի այնպիսի՝ միակ րոպե, երբ ձեր ընդունած որոշումից կախված կլինի ձեր կյանքի ողջ ընթացքը: Ես այն անվանում եմ բախտորոշ րոպե: Ինչո՞ւ է խոսքը սոսկ միայն մեկ րոպեի մասին: Այդպիսին է աշխարհը: Հարմար առիթը հազվագյուտ է երկու անգամ ներկայանում:

Պատերազմում հենց այդպես է լինում: Նույն բանն է տեղի ունենում նաև սեռերի «պատերազմում»: Վրա է հասնում այնպիսի մի պահ, երբ տղամարդը, որը վաղուց արդեն սիրատածում է կնոջը, հանկարծ նրա աչքերում նկատում է ինչ-որ հեզ ու անօգնական բան՝ դա նրա հաղթանակի նախանշանն է: Այստեղ իրենց դերը խաղացին բազմաթիվ պատճառներ՝ հարմար առիթը, կողմնակի անձանց բացակայությունը, զրույցի տոնը, նախամպրոպային շրջանը, կարդացած գիրքը, որևէ մի շարժմունք: Մի խոսքով՝ կինը նրա իշխանության տակ է:

Սակայն եթե այդ միակ, օրհնյալ երեկոյան մենք բաց թողնենք առիթը, մտածելով, որ այն դեռ շատ կկրկնվի և ավելի հարմար պարագաներում, մենք կկորցնենք մեզ բաժին ընկած շանսը, ընդ որում՝ ընդմիշտ: Կինը կամ կսթափվի, կա՛մ կհիշի հնարավոր վտանգների մասին, կա՛մ էլ կսկսի արհամարհել մեզ անվճռականության համար: Իսկ գլխավորը՝ նա դուրս կգա իրեն անձնատուր լինելու տրամադրած հանգամանքների արտասովոր ընթացքի ազդեցության տակից: Այսօր հաղթանակը ջանքեր չէր պահանջում, կասկածներ չէր հարուցում, վաղն այն կլինի անհասանելի:

Շատ ուշ... Զգուշացեք դառնալ այդ սարսափելի բառերի զոհը: Ինձ ծանոթ է մի դեպք. վերջին պատերազմի ժամանակ մի կին ամուսնանալու առաջարկություն ստացավ իրեն սիրող մի սպայից: Նա մտածելու համար խնդրեց ընդամենը մեկ գիշեր և հաջորդ օրը զգաց, որ համաձայն է: Բայց այդ օրը՝ 1940 թվականի մայիսի-10-ին, սկսվեց գերմանական հարձակումը: Սպան ուղարկվեց ճակատ, նամակը կորավ: Հայրենիքի ու իր զգացմունքի կրկնակի կործանման պատճառով ընկնելով հուսահատության մեջ, նա սկսեց սիրատածել Մահին: Այս դյուրաթեք տիկինը, որպես կանոն, անուշադիր չի թողնում իր երկրպագուներին... Դառը զղջումները, ափսոսանքները դարձան այն կնոջ բախտաբաժինը: Քանզի նա միշտ ցանկանում էր այդ ամուսնությունը և ժամանակ էր խնդրել միայն քաղաքավարության ու ինքնասիրության զգացումից ելնելով: Արդյոք ավելի լավ չէ՞ր լինի միանգամից «այո» ասել:


Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բախտորոշ րոպեի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 165 | - Վարկանիշ -: 0.0/0