RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Բաց խոսակցություն փակ բաների մասին (ինտիմ հիգեիենա)  472

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Բաց խոսակցություն փակ բաների մասին (ինտիմ հիգեիենա)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Ներկայացնում է «Նանե» ամսագիրը:
 
Մենք կարող ենք ժամերով պատմել ընկերուհուն, թե ինչպես ենք խնամում մազերը և պահպանում կազմվածքը կամ նրա առջև բացել նիհարելու գաղտնիքները։ Բայց ահա մարմնի թաքուն մասերի խնամքը, չգիտես ինչու, անհարմար թեմա է համարվում։ Խոսե՞նք անկեղծ։
 
Բաց խոսակցություն փակ բաների մասին (ինտիմ հիգեիենա)
 
Ինտիմ հիգիենա հասկացությունն իր արմատներով հասնում է մինչև հեռավոր անցյալը։ Զարմանալի չէ, քանի որ միշտ էլ կանայք հոգ են տարել, որ «այնտեղ» պահպանվի թարմության ու հարմարավետության զգացողությունը։ Օրինակ՝ Կլեոպատրան գերադասում էր ոչ միայն կաթով, այլև դեղաբույսերի թուրմերով լոգանքները, որոնք պաշտպանում էին տարբեր վարակներից։ Հետագայում ստեղծվեց օճառը, որը երկար ժամանակ իսկական շքեղություն էր համարվում, մատչելի միայն հարուստների համար։ 
 
ճիշտ է, պատմությունը լռում է այն մասին, թե ինչ զգացողություններով, մանավանդ հետևանքներով էր ուղեկցվում ամենօրյա ինտիմ հիգիենան։ Այդ մասին սկսեցին խոսել միայն XX դարի կեսին։ Մասնագետները լրջորեն սկսեցին մտածել՛ արդյոք անվնա՜ս է օճառի փրփուրն այդքան նուրբ գոտու համար։ Սեքսուալ հեղափոխությունից հետո, այսինքն՝ մոտավորապես 60-70-ական թվականներին վաճառասեղաններին սկսեցին հայտնվել ապրանքներ՝ «ինտիմ հիգիենայի համար» պիտակով։ Ըստ էության՝ դա սովորական հեղուկ օճառ էր՝ հագեցած բնական յուղերով և դեղաբույսերի թուրմերով, և դա ընդունվեց բուռն հրճվանքով։
Այսօր գրեթե յուրաքանչյուր ֆիրմա, որ մարմնի համար կոսմետիկա է արտադրում, գոնե մի միջոց ունի ինտիմ հիգիենայի համար:
 
Ամեն ինչ իր տեղում
 
Արտաքին սեռական օրգանների բնական թթվահիմնային հավասարակշռության փոփոխության վրա կարող են ազդել հետևյալ գործոնները.
 
• հաճախումները քլորացված ջրով ավազաններ և լողալը ծովում ու գետում,
• ֆիթնեսով պարապմունքների ժամանակ մեծ ծանրաբեռնվածությունը,
սինթետիկ ներքնաշորեր և նեղ հագուստ հագնելը,
• միջադիրների մշտական օգտագործումը,
• շաքարային դիաբետը,
• դաշտանադադարը։
 
Ինտիմ կոսմետիկան պետք է ձեռք բերել դեղատնից կամ խոշոր խանութներից, բայց ոչ երբեք գետնուղիներից։ Ոչ ոք արդեն օճառով չի սահմանափակվում։ Ամեն տեսակ փրփուրները, գելերը, դեզոդորանտները, թաց անձեռոցիկներն արդեն շքեղություն չեն, այլ առօրեականություն։ Հատուկ բաժնում է տեղադրվում «սեքսուալ» թեքումով կոսմետիկան։ Խոսքն այսպես կոչված գել-լուբրիկանտների մասին է, որոնք օգտագործվում են ամենաինտիմ իրավիճակներում:
 
Կանանց սեռական ուղիների բնականոն ֆլորայի կազմում ահռելի քանակությամբ միկրոօրգանիզմներ կան, որոնք խաղաղ գոյակցում են։ Եվ դա զարմանալի չէ. այդ խաղաղ ընտանիքի կազմը բավական կայուն և անհատական է։ Եվ դրանում պարտադիր ներկա են լակտոմանրէները։ Հենց դրանք են, որ կաթնային թթու արտադրելով՝ հզոր պաշտպանական պարիսպ են ստեղծում հեշտոցում և արգելակում վագինալ վարակների զարգացումը։ Եթե հավասարակշռությունը խախտվում է, ապա «կանաչ լույս» է վառվում ցանկացած մանրէի համար, ինչը հղի է լուրջ բորբոքումներով։
 
Հեշտոցի թթվահիմնային հավասարակշռության խախտման պատճառները շատ են. հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը, հատկապես՝ մեխանիկական ցնցուղելը, հակաբիոտիկների ընդունումը, սեռական մերձեցումը, հորմոնալ անհավասարակշռությունը, մենստրուացիան, հղիությունը, կրծքով կերակրելը, չափից ավելի նեղ ներքնաշորերը, ինչպես նաև սթրեսներն ու քրոնիկական հիվանդությունները։ Դրանց հետևանքով լակտոմանրէների քանակությունը հեշտոցում նվազում է, և արտաքին վարակը հեշտությամբ հաղթահարում է պաշտպանիչ շերտը։ Համապատասխան տեղերում ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ՝ կարմրություն, քոր, այրոց։ Իհարկե, առաջին հերթին հարկ է դիմել բժշկին, գինեկոլոգին և հեշտոցային վարակների հայտնաբերման հետազոտություն անցնել։ Բայց նման տհաճ ախտանշանները կանխելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել ինտիմ հիգիենայի և այն միջոցների ընտրության հարցում, որոնք նախատեսված են այդ նպատակի համար։

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բաց խոսակցություն փակ բաների մասին (ինտիմ հիգեիենա)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 472 | - Վարկանիշ -: 0.0/0