RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Կանայք

Այն ամենը, ինչ աղջիկը պետք է իմանա «այդ օրերի» մասին  3811

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Կանայք,   


Այն ամենը, ինչ աղջիկը պետք է իմանա «այդ օրերի» մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սեռական զարգացման բնորոշ հատկանիշը դաշտանի սկսվելն է։ Դաշտանը պարբերական (ամիսը մեկ անգամ) արյունոտ արտադրություն է արտաքին սեռական օրգաններից։ Այն կապված է ձվաբջջի հասունացման և ձվարանից (ձվաբջջի) դուրս գալու հետ։ Արգանդն այդ ժամանակ մեծանում է և նրա արյունատար անոթները լայնանում են, արգանդի լորձաթաղանթը սովորականից 2— 3 անգամ հաստանում է, սկսվում է արյունահոսել և անջատվնլ։ Հենց դա էլ կոչվում է դաշտան։

 

Այն ամենը, ինչ աղջիկը պետք է իմանա «այդ օրերի» մասին

 

Դաշտանը սկսվում է 12—14 տարեկան աղջիկների մոտ, բայց այն կարող է սկսվել ավելի վաղ կամ ավելի ուշ հասակում։

Յուրաքանչյուր աղջկա մոտ սահմանվում է դաշտանի որոշակի ցիկլ։ Այն կարող է լինել 21—-24, 25—28, 29 —32 օրը մեկ։ Դաշտանի տևողությունը 3 — 6 օր է։ Առաջին 6 —12 ամիսների ընթացքում դաշտանը լինում է անկանոն։

Դաշտանի ֆունկցիան կախված է աղջկա օրգանիզմի առողջական վիճակից, անձնական հիգիենայի կանոնների պահպանումից։ Որպես կանոն, առողջ, կոփված, սպորտով զբաղվող, նորմալ սնվող աղջիկներր լավ են տանում դաշտանը։ Թույլ, հաճախ հիվանդացող, գերհոգնած, ավելորդ քաշ ունեցող աղջիկները կարող են դաշտանի ժամանակ զգալ ընդհանուր տկարություն, գլխացավ, ցավ՝ որովայնի ստորին շրջանում և գոտկատեղում։

Դաշտանի ընթացքում առողջ աղջիկն էլ կարող է զգալ թեթև տկարություն, թուլություն, բայց դա հիվանդություն չէ և պետք է ապրել սովորական ձևով։ Կարելի է և անհրաժեշտ է շարունակել ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական պարապմունքները։ Կարելի է զբաղվել ֆիզկուլտուրայով։ Պետք է խուսափել միայն այն վարժություններից, որոնք պահանջում են բարձր ֆիզիկական լարվածություն (ձիավարություն, թռիչքներ, հեծանիվ վարել, ծանրություն բարձրացնել)։

Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա օրացույց, որտեղ նշի դաշտանի սկսվելու ժամանակը, դրա տևողությունը և արյան կորստի մոտավոր քանակը (չափավոր, առատ, սակավ)։ Չափը որոշվում է հիգիենիկ փաթեթի ծծման աստի֊ճանի և այն փոխելու հաճախականությամբ։

 
Դաշտանի ժամանակ շատ կարևոր է մաքուր պահել ար֊տաքին սեռական օրգանները։ Դրա համար անհրաժեշտ է լվացում կատարել ձեռքի օճառով, գոլ ջրի հոսող շիթի տակ՝ առջևից դեպի ետ։ Լվացում պետք է կատարել օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս՝ մաքուր ձեռքերով։ Դաշտանի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն օր գոլ ջրցնցուղ ընդունել։ Ո՞չ լոգարանում, ո՞չ գետում, ո՞չ ծովում լողանալ չի կարելի։ Լողանալ վտանգավոր է հատկապես սառը ջրում, քանի որ սառը ջուրը կարող է երկարացնել արյունահոսությունը, առաջացնել սեռական օրգանների բորբոքում։

Դաշտանի Ժամանակ պետք է օգտվել հատուկ փաթեթներից, պետք է գնել դեղատնից (հիգիենիկ փաթեթներ)։ Փաթեթները կեղտոտվելիս պետք է փոխել օրվա ընթացքում 3 — 4 անգամ, երբեմն ավելի հաճախ)։

Սուր համեմունքների (պղպեղ, մանանեխ, ծովաբողկ) օգտագործումը նպաստում է դաշտանային արյունահոսության ուժեղացմանը։ Միզապարկի և աղիների անկանոն գործելու հետևանքով կարող է առաջանալ արգանդի թեքում, արյու֊նահոսության խախտում և ուժեղ ցավեր։

 

Մի քանի խոսք հագուստի մասին։ 

Ամռանը դաշտանի ժամանակ պետք է հագնել կիպ կիսավարտիք, ձմռանը՝ տաք կիսավարտիք կամ զուգագուլպա և տաք կոշիկներ։

Դաշտանային ժամանակաշրջանների միջև արտաքին սե֊ռական օրգաններից կարող է երևալ անգույն լորձային ար֊տադրություն՝ սպիտակաթորանք։ Դրանց քանակը տարբեր է լինում։ Սովորաբար դրանք անհանգստություն չեն պատճառում, եթե աղջիկն ամեն օր հետևում է իր մաքրությանը։ Հակառակ դեպքում արտադրությունը, չորանալով մաշկի վրա, կարող Է քայքայվել, առաջացնելով տհաճ հոտ։

Դաշտանի կարգավորումը վկայում Է սեռական հասունացման մասին, սակայն օրգանիզմի լրիվ հասունացումը կա֊տարվում է ավելի ուշ։

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Болезненная менструация. Женские болезни
 
 
Индустрия здоровья.Болезненные менструации. 
 
 
Болезненные месячные: чай с корицей и имбирём при болезненных менструациях
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Այն ամենը, ինչ աղջիկը պետք է իմանա «այդ օրերի» մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 3811 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ