Գլխավոր էջ » Կանայք
Արդյո՞ք գիտեք տղամարդկանց  376

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

Արդյո՞ք գիտեք տղամարդկանցԲազմաթիվ կանայք խորապես համոզված են, որ տղամարդիկ իրենց համար բաց գիրք են: Մեկ անգամ իրենց համար ստեղծելով տղամարդու հոգեբանական պատկերը՝ առաջնորդվել միայն այդ կարծրատիպերով:

Օրինակ` պարզ չէ, թե ինչու է կանանց մոտ ստեղծվել այնպիսի տպավորություն, որ տղամարդիկ ձգտում են ազատության: Իրականում ցանկացած նորմալ տղամարդու մոտ առաջանում է «ծառ տնկելու, տուն կառուցելու և երեխա ունենալու» ցանկությունը:


Ամենասխալ կարծիքը կանանց մոտ համարվում է այն, թե իբրև տղամարդկանց համար սեռական հարաբերությունները անհրաժեշտ են միայն որպես ֆիզիկական ակտ, իսկ հոգևոր մտերմությունը կարևոր է միայն կանանց համար: Իրականում տղամարդը նույնպես ցանկանում է, որ իրեն սիրեն, հասկանան և գնահատեն…
Սեռական հարաբերություններում ամեն ինչ անհատական է: Շատ անգամ տղամարդը իսկապես սիրահարվում է սեռական հարաբերությունից հետո: Հանդիպում են նաև այնպիսիները, ովքեր չեն կարող քնել այն կնոջ հետ, ում սիրում են, որովհետև վախենում են «ամեն ինչ փչացնել»: Միայն կնոջն է հասու հասկանալ, թե որ տեսակին պատկանող տղամարդու հետ գործ ունի:


Ընդունված է համարել, որ կանայք ավելի զգացմունքային են: Դա իրոք այդպես է, եթե խոսքը վերաբերում է զգացմունքների արտահայտմանը: Բայց ո՞վ է ասել որ տղամարդիկ անզգա են և քիչ զգացմունքային: Ուղղակի տղամարդիկ ավելի զուսպ են:


Փորձելով գրավել տղամարդուն՝ կինը երբեմն փորձում է շարժվել այն կարծրատիպով, ըստ որի տղամարդիկ սիրում են կույսերին: Սակայն տղամարդիկ դա մի փոքր այլ կերպ են ընդունում. նրանք գնահատում են անհասանելիությունը: Որքան անհասանելի է կինը այնքան տղամարդու մոտ ավելի ուժեղ է որսորդի բնազդը , հետևաբար՝ հետաքրքրությունն էլ ավելի մեծ է: Եվ այստեղ պետք չէ կորցնել չափի զգացումը, որովհետև տղամարդը չի կարող հավերժ «որսալ», նա ուղղակի կհոգնի:

Ինչքան էլ զարմանալի է, տղամարդիկ սիրում են, երբ կինն է առաջին քայլը անում հարաբերություններ ստեղծելու հարցում: Դա շոյում է նրանց ինքնասիրությունը: Նման կարծրատիպեր շատ կան, որոնցից շատերը համապատասխանում են իրականությանը, սակայն շատերն էլ` ոչ: Օրինակ` այն որ տղամարդուն կարելի է «կապել» կնոջը երեխայի միջոցով: Նման սխալ գործելակերպի հետևանքով շատ կանայք են կորցրել իրենց երջանկությունը: Իրականում տղամարդուն «կապել», եթե իհարկե կարելի է այդպես ասել, կարող է միայն ինքը` կինը: Այնպես որ, եթե սիրող ամուսին եք ուզում ձեր կողքին, պետք չէ օգտվել չստուգված «իրականություններից»: Լավ է ելքը փնտրեք ինքներդ ձեր մեջ:


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.

Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ