Գլխավոր էջ » Կանայք
Ամուսինը կնոջը ստիպել է խմբակային սեռական հարաբերություն ունենալ սոցցանցերով ծանոթացած տղամարդկանց հետ  2115

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

Երևանի 34-ամյա բնակիչ Միքայել Եսայանը մեղադրվում է կնոջը` Սիրանույշ Ցոլակյանին (անունը փոխված է) ծեծով և բռնությամբ սեռական շահագործման ենթարկելու մեջ:
 

Այսպես, ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, Եսայանը կնոջը շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ Ցոլակյանի ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու համար համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն: Մեղադրյալ Եսայանը միաժամանակ շահագրգռել է կնոջը, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարվել։

Շուրջ երկու ամիս համոզելու արդյունքում կորզելով Ցոլակյանի համաձայնությունը՝ 2010թ. կեսերին Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպել է իրենց ինտիմ հանդիպումը մինչ այդ ինտերնետային կայքի միջոցով իր հետ ծանոթացած ոմն Ակայի հետ, որի դիմաց վերջինիցս ստացել է 20.000 ՀՀ դրամ։

Իսկ այն ժամանակ, երբ Եսայանն իմացել է, որ կինն այլևս չի ցանկանում նմանատիպ հանդիպումներ ունենալ, սպառնացել է նրան առաջին անգամ խմբակային սեռական հարաբերություն ունենալու արատավորող փաստով և մայրական իրավունքներից զրկելով:

Կնոջ մոտ ստեղծված վիճակի խոցելիությունն օգտագործելով, ծեծի ենթարկելով, 2010թ. վերջերից մինչև 2013թ. հունիս ամիսը Ցոլակյանին ենթարկել է պոռնկության շահագործման: Այս կերպ Եսայանը նյութական օգուտներ է ստացել և իր անբնական կրքերին հագուրդ տվել: Պարբերաբար, ընդհանուր մոտ 20 դեպքով, ստիպողաբար ներգրավել է նրան պատահական, ինչպես համացանցի «www.odnoklassniki.ru» և «Знакомства@та!1.ги» կայքերում ծանոթացած օգտատերերի, այնպես էլ իր ծանոթների և վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ ունենալուն, ապա նրանց կողմից վճարած գումարները տնօրինել իր հայեցողությամբ։

Բացի այդ, Միքայել Եսայանը, Գեղարքունիքի մարգի Չկալովկա գյուղում բնակվելու ժամանակահատվածում՝ 2013թ. նոյեմբերի 2-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, չնչին անհիմն առիթով վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:

Եսայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչություն:

Միքայել Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 132 հոդվածի 1-ին մասով (սեռական շահագործման նպատակով` գումար վերցնել, պատժվում է ազատազրկմամբ 4 տարի ժամկետով) և 118 հոդվածով (ծեծ):

Քրգործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին:




Այլ քրեական դեպքերից
 



Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog