Գլխավոր էջ » Կանայք
6 բան, որ կանայք պետք է իմանան սեքսի մասին (18+)  1846

Գլխավոր էջ » Կանայք 

Խորագիրը՝  Կանայք,   

▶ 6 բան, որ կանայք պետք է իմանան սեքսի մասին (18+)

 

1. Տղամարդու համար սեքսն առաջին հերթին ֆիզիոլոգիական պահանջմունք է, սովի կամ բնական կարիքների նման: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այլ կնոջ հետ տղամարդու սեքսը դավաճանություն չհամարել հարաբերությունների սկզբնական փուլում:

2. Երբեք մի՛ վերածեք սեքսը սիրելիին մանիպուլյացիայի ենթարկելու գործիքի: Բանն այն է,- գրում է slaq.am-ը,- որ տղամարդու ֆիզիոլոգիան այնպես է կառուցված, որ ցանկության առաջացման դեպքում այն պետք է անհապաղ ի կատար ածել: Ավելի լավ է զիջել տղամարդուն, անգամ եթե տվյալ պահին սեռական մտերմության ցանկություն չունեք:

3. Կանայք պատկերացում անգամ չունեն, որ ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ շատ ավելի ամաչկոտ են, քան երևում է առաջին հայացքից: Անգամ եթե նրանք որոշակի ֆանտազիաներ ունեն, միշտ չէ, որ պատրաստ են կիսվել դրանցով իրենց զուգընկերուհիների հետ: Ուստի կանայք չպետք է ամաչեն տղամարդու հետ ինչ-որ նոր բան փորձելուց:

4. Կանայք պետք է հիշեն, որ տղամարդիկ սեքսի և հարաբերությունների համար իդեալական կազմվածքով կանանց չեն փնտրում: Եթե տղամարդը սիրում և ցանկանում է ձեզ, ապա հավատացեք նրան: Տղամարդիկ հաճախ չեն էլ նկատում կանանց փոքր կուրծքը, ազդրերի ցեյլուլիտն ու որովայնի ծալքերը: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է անտեսեք ձեզ և ձեր մարմինը, բայց բարդույթավորվել էլ պետք չէ:

5. Հիշեք, որ եթե տղամարդն ամեն կերպ փորձում է իրեն սեքս-գիգանտ ներկայացնել, ապա անկողնում նա հավանաբար հեռու է այդ կերպարից:

6. Տղամարդկանց ամենամեծ վախն անկարողությունն է ամենակարևոր պահին: Առողջ տղամարդկանց մոտ դա պատահում է դեպքերի 12-17%-ում: Եթե ձեր տղամարդու հետ նման բան է պատահել, ապա պետք չի ծիծաղել կամ խղճահարվել: Նման դեպքերում ավելի լավ է աջակցել սիրելիին՝ ուշադրությունը չկենտրոնացնելով դեպքի վրա:


 

Խորագիրը՝  Կանայք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Կանայք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017