RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն

Տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները. խորհուրդներ զուգընկերուհիներին  5513

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները. խորհուրդներ զուգընկերուհիներին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 


Կարելի է անվերջ խոսել տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաների մասին՝ բերելով ամենավառ օրինակներ, բայց դա կլինի դատարկ խոսակցություն: Փորձենք հստակեցնել քո դերը այդ ֆանտազիաներում, դարձնել քեզ միջնորդ, ով կիրականացնի դրանք:  

Ինչի՞ համար: Իսկ դու պատկերացրու, որ սիրելիդ ևս  հանկարծ սկսի կատարել քո ամենացանկալի, թաքուն ֆանտազիաները: Պարզ է, որ նա կվերածվի հրաշագործի, ով հաճելի է և ցերեկը, և գիշերը:

Եթե դու սկսես մարմնավորել նրա սեքսուալ մտքերը, նա կսկսի ավելի շատ սիրել քեզ, անվերջ կկարոտի, կգնահատի ու նույնիսկ առաջվա պես կսիրահետի: Դա գայթակղման հզոր զենք է…

Եվ ահա առաջին օրենքը նրանց համար, ովքեր ուզում են սիրելիին միշտ կողքին պահել. եթե մտածում ես, որ տղամարդու գլխավոր սեքսուալ ցանկությունը «Երեքով սեքսն է», և առաջարկը լինելու է նրան ընկերուհուդ հետ կիսելը, ապա սխալվում ես:

Տղամարդիկ պատկերացնում են սեքսի թեժ տեսարաններ երկու կանանց հետ և դրանից չափազանց գրգռվում են, բայց նրանք լավ գիտակցում են, որ միանգամից մի քանի զուգընկերուհու բավարարելը հեշտ գործ չէ: Ինչպե՞ս կարող ես իրականացնել այդ ֆանտազիան: Շատ պարզ. նրա հետ փոխանակվիր թեթև քնքշանքներով, բայց հայելու առջև: Հատուկ մի ասա նրան, օրինակ՝ «Սիրելիս, արի գնանք հայելու մոտ»: Արա դա կարծես ինքնաբերաբար, բայց իրականում միտումնավոր: Շարունակությունը հայելու առջև ինքդ գիտես...

Շատ լավ ազդեցություն է ունենում զուգընկերոջը գովելը և, իհարկե, տնքոցները: Ցույց տուր, որ քեզ լավ է նրա հետ, որ նա հաճույք է պատճառում քեզ: Այնպես արա, որ նա զգա իր՝ սիրեկանի զորությունն ու կարողությունը՝ քեզ բավարարելու մեկ հպումով: Տղամարդը միշտ է երազում այդ մասին: Ըստ էության, դա այն նպատակն է, որի համար սկսում է սեքսը՝ զգալ իրեն իսկական որձ:

Սիրելիի սեքսուալ ֆանտազիաները գուշակելը հեշտ է, եթե գիտես նրա բնավորությունը: Ինքնավստահ, այսպես ասած, «հերոս» տղամարդը միշտ երազում է դեռատի, անօգնական աղջկա հետ սեքսի մասին:

Համեստ, չխոսկան տղամարդիկ առանձնանում են մի այլ ֆանտազիայով. նրանց մտքերում չափազանց գրգռիչ է սեքսը իշխող, խիստ կնոջ հետ, ում պետք է ենթարկվել:

Ֆուտբոլի սիրահարները պարզապես երջանիկ կլինեն «երկրպագուհու» հետ սեքսի համար: Շատերն են ձգտում վերհիշել պատանությունը, և չարաճճի դպրոցականը՝ համապատասխան հանդերձանքով կլինի հաճույքի գագաթնակետը:

Նրա սեքսուալ ֆանտազիաները իրականացնելու համար քեզ էրոտիկ հագուստներ պետք կգան: Կարող ես ձեռք բերել դրանք, կարող ես և ինքդ պատրաստել... Բայց մի հագուստը բավարար չի լինի: Շատ կարևոր է նաև մտնելը այն դերի մեջ, որն արտահայտում է քո հագուստը:

Հայացքը, ձայնը և անհրաժեշտ խոսքերը ձեր սեքսը կվերածեն տորնադոյի, իսկ նրան՝ անհագ մաչոյի: Դու ինքդ մեծ բավականություն կստանաս, իսկ սիրելիդ կտենչա կրկնության: Բայց նմանատիպ «շքեղություններին» պետք է նրբորեն մոտենալ, որպեսզի չսովորի...

Մի' սպասիր, գործի անցիր այժմվանից:


  




Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները. խորհուրդներ զուգընկերուհիներին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: Admin (08.11.12) Դիտումներ: 5513 | Տեգեր: երկուսով, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0