Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն
Թամարա. Սիրո իմ բանաձևը...  283

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   

 
Թամարա. Սիրո իմ բանաձևը...
 
Երեկո էր...
 
Աչքերս հառելով պատուհանից դուրս նայեցի կապտաթույր երկնքին: Վերջալույսի գույները միախառնվելով գիշերային լռության մեջ ստեղծում էին անհասանելի վեհություն: Այդ երեկո սիրտս իր ամբողջ ուժով և հույսի բովանդակ գեղեցկությամբ ինձ թելադրեց բառեր, որոնք արտացոլում են մի ամբողջ կյանք: Կյանք, որը ողողված է սիրով: Օրն ինձ համար անակնկալ էր, երբ հանդիպեցի նրան: Չեմ կարող նկարագրել ակնթարթի այդ վայրկյանը, երբ մեր աչքերը նայեցին իրար, մեր հայացքները խաչվեցին... Օրվա այդ մայրամուտը շատ գեղեցիկ էր  բառեր չեն գտնվի նկարագրել վերջալույսի վերջին գույները իր անսահման գեղեցկությամբ: Այդ օրը մի փունջ ծաղիկ դարձավ հիշողություն, մի զույգ սրտեր ձուլվեցին իրար:Չկա ոչինչ ավելի ուրախալի քան սիրելն ու սիրվելը: Դեռ երեկ նա ոչինչ էր ինձ համար պարզապես մի անցորդ,իսկ այսօր կյանքս առանց նրա չեմ պատկերացնում:
 
Քան~ի-քան~ի անգամ էր նա ինձ երևացել գիշերային լռության մեջ: Մերթ նա էր հայտնվում իմ առաջ որպես ցայտող լույս, ինձ ստիպում, որ իրենով հիանամ, մերթ ինքս էի նրան ընդառաջ գնում տեսիլների աշխարհում:Ես հույսով լի ողջունում էի նրան, տենչում էի լսել նրա արծաթահնչուն ձայնը, նրա մեկ ժպիտից սիրտս աղոթքի պես ծաղկում է հոգիս լցվում է կյանքի հավատքով:Երբեք չեմ կարող մոռանալ այդ ժպիտը: Հոգիս կլանել էր մարմինս, այլևս ոչ մի ծանրություն չէի զգում, չէի քայլում թռչում էի  մեջս զգալով հայացքդ, որը լույսով էր ողողել ինձ: Կարծես մի նոր  կյանքի համար էի  ծնվում: Ամեն անգամ քեզ տեսնելիս  մտածում  եմ, որ համարձակություն ձեռք կբերեմ և այն խոսքերը, որոնք ամբողջ գիշեր հավաքել եմ հիշողությանս մեջ, այն զգացմունքի դրսևորումները, որոնք ծնունդ են սրտիս զարկերի, հաղորդակից  կդարձնեմ  քեզ, սակայն երբ կանգնում եմ քո առջև, զգում եմ, որ  խոսքերս չեն համապատասխանում հոգուդ  ցոլքերին, քանզի քեզ մոտ զգում եմ երանության այնքան անհուն, որ ամեն անգամ վերածնվում եմ ավելի ընդարձակ մի կյանքով: Դու ինձ ստիպեցիր, որպեսզի թափանցեմ սրտիդ ամենախորունկ ծալքերը  այնտեղ տեղավորելու համար իմ սիրտը: Հիմա փորձիր  յուրաքանչյուր  բառիս  մեջ տեսնել և զգալ հոգիս, հասկանալ իմ այս տևական արբեցողությունը... Երբ սիրում ես, շտապում ես բոլոր  մտքերդ ու զգացմունքներդ  կիսել սիրածդ  էակի հետ, պատմել կյանքիդ մասին, ներկայի, անցյալի, ապագայի մասին... Որսում ես  նրա  ամեն մի բառը և սկսում ճանաչել սիրո ամբողջ խորությունը  զգալով նրա շունչը:
-Սեր , անհագ կարոտ, բուռն  ցանկություն, կրկին տեսնելու սիրածդ մարդուն, լսելու  նրա ձայնը և ասելու,որ սիրում ես. ԱՀԱ ՍԻՐՈ ԻՄ ԲԱՆԱՁևԸ ՈՐ ԱՍՏՎԱԾ Է ԻՆՁ
ՇՆՈՐՀԵԼ, ԱՊՐԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ: 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog