Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն
Սիրո ազդեցիկ տողեր. «Թե հանգչեմ այսօր»  460

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   

Սիրո ազդեցիկ տողեր. «Թե հանգչեմ այսօր»

 

Թե հանգչեմ այսօր` առանց հրաժեշտ տալու, այնպես, որ մնա միայն «բարի գիշերդ» կամ «ցտեսությունդ», կհասկանա՞ս, որ ուշ է: Թե վերանամ, հեռանամ, անհետ կորեմ ու էլ չգամ, սիրտդ մի բան կասի՞: Կասի՞, որ պետք է վազեիր դեպ ինձ, ասեիր այն, ինչ լռում ես դարերով, անեիր այն, ինչ թաքցնում ես կիլոմետրերով: 

Թե էլ գիշեր չլուսացնեմ, կհասկանա՞ս, թե որքան էի սպասում քեզ: Կզղջա՞ս, որ ցավել եմ, սիրտս ցավել է, շունչս կտրվել է անքուն գիշերներից, իսկ աչքերս տխրել են` անդեմ ամբոխներում քեզ փնտրելով: Տանս պատուհանները ճաքել են քո ճամփին նայելով, քայլերս շտապել են, բայց ու՞ր, թե չկաս կողքիս, չկաս անգամ առջևում կամ հետևում. պարզապես չկաս ու երբեք էլ չես եղել: 

Թե վաղն արդեն իմանաս, որ չկամ այլևս ոչ մի կերպ, թե վաղը վստահ չլինես, որ ինչ էլ պատահի, ես այստեղ կլինեմ, իմ երազներում ու երազանքներում, կհասկանա՞ս, թե որքան ես ճկել ժամանակն ու ինձ: 

Թե աչքերս էլ փայլ չտան, թե աչքեր էլ չունենամ, թե սիրտս չզարկի ուժգին, շունչս տխրություն չպատմի, մատներս չդողան միայնությունից, չլինեմ, չշնչեմ, չզարկեմ, կզգա՞ս, թե որն է իրական վերջը: 

Թե կորցնեմ գույներս, քամեմ ժպիտներս, անեծքներ թափեմ, թե ում, չգիտեմ, թե լսես, որ էլ չկամ, կհասկանա՞ս, որ իսկապես ուշ է…

Աղբյուրը:


 

Հրաշք երգ սիրո թեմայով
Anna Tatangelo - Lo So Che Finirà

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017