RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն

Սերս անփոխադարձ է... ի՞նչ անել  187

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Սերս անփոխադարձ է... ի՞նչ անել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Որքան էլ պատահական, անորոշ կամ մշուշոտ թվան ստորև շարադրված մտքերը, դրանցից յուրաքանչյուրն օժտված է կյանքդ ցնցելու յուրօրինակ ուժով: Փորձի՛ր մի քանիսն ու տես` ինչ շշմեցուցիչ հնարավորություններ են բացվում քո առաջ:

Հերթական շոկոլադե սալիկը կամ, ավելի վատ, ծխախոտն ու ալկոհոլը, անկասկած, անպատասխան սիրո ցավը մեղմելու միջոցներ չեն: Ուժեղ ու ինքնավստահ աղջիկները միշտ ավելի արդյունավետ տարբերակներ ունեն:

Հոգեբանի կարծիք

Շատ կարևոր է, որ նման իրավիճակում չմեկուսանաս: Հաճախ հանդիպիր ընկերներիդ, եղիր այն միջավայրում, որտեղ քեզ բոլորը սիրում են ու որտեղ դու միշտ ուշադրության կենտրոնում ես: Պարուրիր քեզ դրական էմոցիաներով: Եթե հնարավորություն ունես, փոխիր առօրյա միջավայրդ: Շատ լավ առիթ է արտասահման մեկնելու և ինքդ քեզ համար նոր բացահայտումներ անելու համար: Միայնության մեջ անցկացրած ժամերը փոխարինիր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Սիրահարվածությունը հիասքանչ զգացմունք է: Եվ եթե այս անգամ ոչինչ չի ստացվել, պարզապես փորձիր գտնել այլ օբյեկտ:

Բա՛րև, նո՛ր օր: Քո առաջին խնդիրն ինքնակառավարումդ վերականգնելն է: Ողջ գիշեր լաց եղար: Դե, շատ ապրես, բայց առավոտյան դու ուղղակի պարտավոր ես նոր օրը դրական մտքերով ու սպասումներով սկսել: Պետք չէ պլանավորել, թե ինչպես կվարվես, եթե սրճարանում տեսնես նրան իր ընկերուհու հետ. չէ՞ որ երբ տեսնում ես քո կուրսի Արսենին ընկերուհու հետ, սուրճդ դրանից պակաս հաճույքով չես խմում:

Ժրաջան մեղու: Օրդ այնպես պլանավորիր, որ մի վայրկյան անգամ ազատ ժամանակ չունենաս նրա ու հատկապես նրա ընկերուհու գոյության մասին հիշելու համար: Երբեք որևէ գործնական հանդիպում մի՛ հետաձգիր: Աշխատանքային ժամի ավարտից հետո գնա լողավազան, շոգեբաղնիք կամ զբոսնիր մոտակա այգում. հաստատ կլիցքաթափվես: Գեղեցկացիր, գնիր երազանքներիդ զգեստը: Ինչու չէ, կարող ես մինչ ուշ գիշեր անցկացնել ակումբում ու պարել քեզ մոտեցած գեղեցկադեմ երիտասարդներից մեկի հետ: Գուցե հենց այդ օրը մի նոր ու հետաքրքիր սիրավեպի սկիզբ դնես:

Հոբբիների տարափ: Գտիր քեզ համար նոր հետաքրքրություններ, ու կարևոր չէ, թե դրանք ինչպես կդրսևորվեն: Լինի դա կակտուսների աճեցում, սպիտակ ու փափուկ կատուների բուծում, թե արտասահմանցու հետ իսպաներենով նամակագրական կապի պահպանում, բուն նպատակը մեկն է. դու դառնում ես շատ ավելի հետաքրքիր ու բազմակողմանի զարգացած անձնավորություն: Իսկ այդպես դու կարող ես նոր ծանոթներ ձեռք բերել: Ո՞վ գիտե, գուցե այդ նոր ծանոթների թվում լինի նաև քո երկրորդ կեսը: Սենյակի չորս պատի մեջ նստելով ու անդադար լաց լինելով՝ ոչնչի չես հասնի:

Ուղիղ համեմատական: Անընդհատ համեմատում ես քեզ նրա ընկերուհու հետ ու գալիս այն եզրակացության, որ վերջինս միանշանակ քեզնից լավն է ու գեղեցիկ: Չե՞ս հոգնել ինքդ քեզ տանջելուց: Յուրաքանչյուրն իր ուրույն ձևով է լավը: Ու եթե նա այժմ համբուրում է իր ընկերուհուն, այլ ոչ թե քեզ, դա աշխարհի վերջը չէ: Ուրախացիր, քանի որ դու դեռ ազատ ես ու ունես բոլոր հնարավորությունները հանդիպելու քո երազանքների ասպետին:

Ո՛չ մելոդրամներին: Գիտեմ, տունն անասելի ձգում է քեզ, ուզում ես նստել բազմոցին, շրջապատել քեզ քաղցրավենիքով ու դիտել քո ամենասիրած կինոնկարը, որտեղ սիրային տխուր պատմությունը միշտ երջանիկ ավարտ է ունենում: Ֆիլմեր դիտելը շատ հաճելի զբաղմունք է, բայց արի այս շրջանում ֆիլմադարանիդ մեջ փոփոխություններ անենք: Արկածային ու պատմական ֆիլմերը, կարծում եմ, տեղին կլինեն: Ի դեպ, նույնն էլ վերաբերում է գրքերին ու երաժշտությանը. միայն աշխույժ ու հետաքրքիր և ոչ թե դառը հիշողություններ արթնացնող:

Ու գիտես` ինչ, հագիր քո ամենասիրելի այն կարմիր զգեստը, կանգնիր հայելու առջև, ժպտա ինքդ քեզ ու գնա զբոսնելու:

Ըստ Մարգարիտա Եսոյանի


Ինչպե՞ս դադարել տառապել անփոխադարձ սիրուց


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սերս անփոխադարձ է... ի՞նչ անել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 187 | - Վարկանիշ -: 0.0/0