RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա  618

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա

Եթե դու մոռանաս ինձ

մի բան կա,
որ ուզում եմ իմանաս:

գիտես թե ինչ է,
երբ նայում եմ
բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղերին
դանդաղ աշնան` պատուհանից այն կողմ,
եթե հպվեմ
խարույկի
անշոշափելի մոխրին
կամ կնճռոտ մարմնին կոճղի,
ամեն ինչ քեզ է հիշեցնում,
կարծես ամեն բան, ինչ գոյություն ուներ,
հոտերը, լույսերը, մետաղները,
փոքրիկ նավակներ էին`
լողացող
իմ կղզիներից քո կղզին, ուր դու էիր ինձ սպասում:
հիմա,
եթե քիչ-քիչ դադարես ինձ սիրել,
ես էլ կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ:

եթե հանկարծ
մոռանաս ինձ,
չփնտրես,
որովհետև ես էլ քեզ արդեն մոռացած կլինեմ:

եթե կարծում ես` սա երկար ու խելագար մի բան է,
պաստառների քամին
անցավ կյանքիս միջով,
և դու մտածեցիր
լքել ինձ ծովափին
իմ սրտի, ուր արմատներ էի ձգել,
հիշիր,
որ այդ օրը
այդ ժամին
ես զենքերս ցած կդնեմ,
ու արմատներս կգնան
ուրիշ հող փնտրելու:

բայց
եթե ինչ-որ մի օր
ինչ-որ մի ժամի
զգաս, որ ինձ համար էիր ստեղծված
դաժան քաղցրությամբ,

եթե ինչ-որ մի օր մի ծաղիկ
ցատկի շուրթերիդ մոտ` փնտրելու ինձ,
օ իմ սեր, իմ միակ,
կրակը նորից կբոցկլտա իմ մեջ,
ներսումս ոչինչ չի մարել, չի մոռացվել,
իմ սերը քո սիրով է սնվում, սիրելիս,
ու այն քո ձեռքերում կլինի այնքան, ինչքան որ դու կապրես`
չլքելով ինձ:

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա

ՄԻՇՏ

Ես չեմ խանդում նրանց,
Ովքեր ինձնից առաջ են եկել:

Տղամարդ`
Եկած քո թիակների միջից:
Եվ հարյուրներ` եկած քո մազերով:
Եվ հազարներ` քո կրծքից ու ոտքերից:
Եկան գետի նման`
Ափեափ լեցուն ջրախեղ մարմիններով տղամարդկանց,
Ու գահավիժեցին վայրի ծովի մեջ`
Ժամանակի`
Ալեբախվող հավերժորեն ու կատաղած:

Այնտեղ, ուր հասցրեցին նրանք քեզ,
Ես կանգնել ու սպասում էի քեզ,
Որովհետև մենք պետք է լինենք մենակ,
Որովհետև մենք պետք է լինենք ես ու դու,

Մենակ`
այս երկրի վրա`
Մեր կյանքը սկսելու համար:

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա

ՄԻ ԳՆԱ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ

Մի գնա այդքան հեռու, թեկուզ մի օրով, մի գնա
Չգիտեմ ինչպես ասել` օրը ձգվելու է երկար,
ես սպասելու եմ քեզ դատարկ կայարանում
ու ճամփելու եմ քնատ ինչ-որ տեղ հեռացող բոլոր գնացքներին:

Չլքես ինձ, թեկուզ մի ժամով, չլքես,
Թե չէ, գիտես, ցավի փոքրիկ կաթիլները վազքի մրցման կելնեն,
Ծուխը կշրջի ամենուր, կգտնի ինձ տանը,
Դանդաղ կսողոսկի իմ մեջ ու կխեղդի սիրտս` գլուխը լրիվ կորցրած:


Կհալվի՞ նորից քո ուրվագիծը ծովափին,
Կթրթռա՞ն կոպերդ դատարկ տարածության մեջ...
Մի լքիր ինձ, սեր իմ, թեկուզ մի վայրկյան...

Որովհետև այն պահին, երբ հեռանաս ինձնից,
Ես խելագարի նման թափառելու եմ երկրագնդով մեկ ու գոռալու եմ`
Կգա՞ս հետ, հետ կգա՞ս, թե կթողնես ինձ այստեղ` մեռնելու այսքան մենակ:

***

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա

Հրաժեշտ

1
Քո ամենախորքերից նայում է մեզ
տխուր տղայիկը` ծնկած, ինչպես ես:

Հանուն այն կյանքի, որ հոսելու է երակներով նրա
մենք ագուցելու ենք մեր կյանքերն իրար:
Հանուն այս ձեռքերի, թաթիկների քո աղջկա,
մենք սպանելու ենք ու կառուցելու:
Հանուն քո աչքերի` մի օր լայն բացված այս երկրի վրա,
թաքցնելով արցունքներդ` հայտնված անակնկալ:

2
Պետք չի, սիրելիս:

Որովհետև էլ ոչ մի բան մեզ չի միացնի,
այլևս ոչ մի բան մեզ չի միավորի:
Ոչ մի ասված բառ` քաղցրացող քո բերանում,
և ոչ էլ բառերը, որ այդպես էլ չասվեցին:

Եվ անօգուտ է հեղեղը կրքերի` խշշացող մեզնից քիչ հեռու,
և մեր լացը, որ թողեցինք պատուհանից այն կողմ:

3
Ես սիրում եմ սերը նավազների,
որ համբույր են տալիս ու հեռանում:
Խոստումներ են շպրտում աջ ու ձախ,
բայց երբեք, երբեք չեն վերադառնում:
Եվ ամեն նավահանգստում սպասող մի կին կա,
ում նավազը համբուրեց ու լքեց:

Եվ մի գիշեր էլ անկողին են մտնում
մահվան հետ ծովի վրա:

4

Ես սիրում եմ սերը, որ կիսում են իրար հետ
համբույրներ, անկողին ու հաց:
Սեր, որ կարող է տևել մի ամբողջ հավերժություն
և սեր, որ կարող է արագ անցնել ու գնալ:
Սեր, որ կարող է ազատվել ինքն իրենից`
սիրելու համար հետո նորից:

Աստվածային սեր` մոտեցնող մեզ իրար:
Աստվածային սեր` հեռացնող իրարից:

5
Էլ աչքերս քո աչքերով չես դյութի:
Էլ վերքերս արագ չեն բուժվի, հենց որ գամ քեզ մոտ:
Բայց ուր էլ որ գնամ, հայացքդ կտանեմ ինձ հետ,
որտեղով էլ քայլես, իմ ցավը դու կզգաս:

Ես քոնն էի,
դու` իմը:
Էլ ինչ...
Մենք ունեցանք հիշողության մեր ճամփան, որտեղով սերն անցավ:

Ես քոնն էի:
Դու իմը:
Ինչ-որ մեկը սիրելու է քեզ:
Ինչ-որ մեկը հնձելու է այն, ինչ ես եմ ցանել:
Գնում եմ: Տխուր եմ: Թեև միշտ էլ տխուր եմ եղել:
Ես եկա քո ձեռքերով, հիմա ես ու՞ր գնամ:
Քո սրտի մեջ նստած փոքրիկ տղայիկը ինձ ասում է` հաջող,
Ու ես էլ եմ ասում` հաջող:


անգլերենից թարգմ. Հասմիկ Սիմոնյանը


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 618 | - Վարկանիշ -: 0.0/0