Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն
Միֆեր սիրո մասին, որոնց մենք հավատում ենք  559

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   

 

Իրար սիրելու համար պետք է տարբեր լինել (հակառակ բևռները միմյանց ձգում են)

Բոլորս գոնե մեկ անգամ լսած կլինենք «Իրար սիրելու համար պետք է տարբեր լինել» բազմաչարչար միտքը: Իհարկե, այն շատ ռոմանտիկ է հնչում, բայց հոգեբաններն ու սոցիոլոգները այլ բան են ասում: Բազմաթիվ ուսումնասիրությունների ու հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ իրարից տարբեր զույգերի մոտ 90 %-ը միասին չեն կարողանում մնալ: Միմյանց նման ու նույն հետաքրքրություններն ունեցող մարդիկ իրար հետ ավելի լավ են «լեզու գտնում» և կարողանում են ամուր ու երջանիկ ընտանիքներ կազմել, այնպես որ` փնտրեք ձեզ նմաններին:


Իսկական սերը պատահում է կյանքում միայն մեկ անգամ

Սիրո հարցում «մասնագետները» պնդում են, որ մարդը կյանքում կարող է սիրահարվել ու սիրել բազմաթիվ անգամներ, իսկ ռոմատիկները հակադարձում են նրանց, թե կյանքում իսկական սեր միայն մեկ անգամ է պատահում: Ու՞մ հավատալ: Իհարկե «մասնագետներին»: Մենք սիրում ենք մարդուն, որովհետև լավ ճանաչելով նրան`  նրա մեջ ինչ-որ հատկանիշներ մեզ դուր են գալիս, իսկ մեզ դուր գալ կարող են շատ տարբեր մարդիկ:


Սերը հաղթահարում է ամեն ինչ

Ամուսնանալու և մի ողջ կյանք միասին միմյանց հետ ապրելու համար մարդկանց հարկավոր է ավելին քան սերը: Սերը ընդամենը մի գործոն է, որը սկիզբ է դնում հարաբերություններին ու միասին ապրելու ցանկությանը, իսկ այ հարաբերությունները պահպանելու համար պետք է լինել համբերատար, ներողամիտ, հումորի լավ զգացումով և զիջումների գնալու կարողությամբ օժտված:

 

Սիրո տևողությունը 3-4 տարի է

Կյանքում ամեն բան էլ իր սկիզբն ու վերջն ունի, այդ թվում և սերը: Սակայն այս դեպքում պետք է տարբերակել սիրո 2 տեսակ` ռոմանտիկ հարաբերություններ, հոգևոր կապվածություն և կրքոտ սեր: Սիրո առաջին տիպը դիմանում է կյանքի ամեն տեսակ հարվածներին, հաղթահարում խոչընդոտներն ու տարիների փորձությունը, իսկ 2-րդը որքան արագ սկիզբ է առնում, այնքան արագ էլ հանգչում է բավարարվելուց հետո:


Սեր առաջին հայացքից գոյություն ունի

Այս մոլորությունը իր մեջ ճշմարտության մի հատիկ պարունակում է: Սեր առաջին հայացքից հնարավոր է, և մեզ հարկավոր է ընդամենը 5 րոպե, որպեսզի հասկանանք, որ մարդը մեզ համապատասխանում է, և մենք ուզում ենք նրա հետ հարաբերությունները զարգացնել: Բայց նման բան պատահում է մարդկանց ընդամենը 11%-ի մոտ, այնպես որ, սիրելու համար մի քիչ երկար եք ստիպված նայել :)

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog