RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն

«Մի զարմացիր՝ ես եմ... Քսան տարի հետո...» Սիրո տողեր  353

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


«Մի զարմացիր՝ ես եմ... Քսան տարի հետո...» Սիրո տողեր

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Արմինե Դիլանյան. «Մի զարմացիր` ես եմ... Քսան տարի հետո»

Մի զարմացիր` ես եմ....
Քսան տարի հետո,
Էլի սիրահարված
Նույն պատանու նման
Հետևիցս եկար...


***
Աֆրոդիտե, ինձ նման անփույթ մանչին իմ սիրո.
Համարձակություն տուր մի քիչ, ու խենթությու˜ն, խենթությու˜ն…
Հասունանում եմ քիչ-քիչ,բայց խելառ սիրտս էլի
տենչում է ինձ պես մի գիժ…
Ասենք ,որ գա խենթ, խելառ, դուռս թակի ու փախչի…
Ինձ թողնելով ծանոթ բույր և լույս հետքեր մատների…
Կամ ճախրանքի սիրահար սիրտս վազել, երբ ուզի,
Ու երբ փախչեմ իրենից, գո´նե բռնել ինձ փորձի…
Թե չէ չափված ու ձևած, թե չէ խոհեմ, նժարված,
Աֆրոդիտե, տու´ր նրան մի՜ քիչ, մի՜ քիչ խենթություն…

***
Օրերի մեջ էլ համ ու հոտ չկա.
Մթնշաղն ատեմ, թե լուսաբացը,
Արևգալը` ցավ, մայրամուտը` մահ,
Օրերի մեջ էլ համ հոտ չկա…

***
Ես վախենում եմ քո սերը մի օր հանգի վերածել,
Չեմ կարող պատմել, չեմ կարող պատմել…
Այս ինչ էր` եղավ…
Թե´մարդ, թե´աստված շիրիմիդ առաջ
Մեղքի մեջ կորան…
Քո ծով սիրո դեմ` միայն այս մեղա˜ն…
Ես վախենում եմ քո սերը հիմա հանգի վերածել,
Չեմ կարող պատմել, չեմ կարող պատմել…

***

Նույն կերպ եկել ես և ուզում ես ինձ սեր խոստովանել…
Շփոթված կանգնել, շիկնել ես այնպես,
ՈՒ չես հավատում, որ կին եմ արդեն…
Նույն կերպ եկել ես…
Չէ, մանչս,  պետք չէ, քեզ թարգմանելու
Զուր փորձ մի´արա…
Ես չեմ հավատում էլ ոչ մի խոստման…


***
Կիստ մնացած իմ հարսնությունն եմ ուզում աշխարհից,
Իմ սերն եմ ուզում, անրջանքներս,
Սևակ ու Վահագ մեր որդիներին, որ չծնվեցին…
Այն խաղա˜ղ-խաղա˜ղ տանիքն եմ ուզում,
Որ ինձ կրկնակ կին ու մայր զգամ…
Կիսատ մնացած քո շշուկներն եմ ուզում աշխարհից,
Քո տաք մատների ջերմ թրթիռները,
Քո անմե˜ղ-անմե˜ղ հայացքն եմ ուզում մեղսոտ աշխարհից…
Ես քե´զ եմ ուզում, քեզ, լսու՞մ ես, քե´զ,
Կիսատ մնացած մեր այն երազի լրիվն եմ ուզում…
Մեր կիսատ կյանքի ու տապալված սերն են ուզում աշխարհից...

 
Արմինե Դիլանյան. «Մի զարմացիր` ես եմ... Քսան տարի հետո»


Ու՞ր ես եկել, ի՞նչ ես ուզում… Վախենում եմ ես քեզանից…
Վախենում եմ կինը նորից զարթնի իմ մեջ,
Իմ հուշերի օրորներում քնցրել եմ նրան ես խոր,
Վախենում եմ սերը մի օր զարթնի իմ մեջ.
Ամաչում եմ իմ տարիքից, այս քունքերիս սպիտակից…
Ես եմ սիրել, ինձ են սիրել` խենթ, անհագուրդ
Շնորհակալ եմ եղածից, չեմ չեմ երազել քեզ երբևէ:
Ու՞ր ես եկել, ի՞նչ ես ուզում:Վախենում եմ ես քեզանից…

***

Ու անտեղյակ ամեն ինչից, մի օր, երբ դու մեր գյուղ մտար,
Իմ մանկության ոտնահետքերը` ճամփաներին դու չգտա՞ր…
Մացառները քեզ չասացին, որ գիժ ու խենթ,
Մի աղջիկ կար ու չգիտեն` ու՞ր է հիմա,
Փոքրիկ առուն քեզ չխնդրեց, որ իրենից ինձ շա˜տ ու շա˜տ
բարև բերես,
Տիկինիկներիս շապիկների ծվեները, պատահաբար, դու չտեսա՞ր …
Բիլ երկնքին, երբ նայեցիր մի քիչ հարբած,
Նա քեզ չասաց` այդ նայվածքով մեկ էլ ես եմ նայել իրեն,
Դրախտագույն անտառներիս ծառ ու ծաղկունք, թեկուզ սառած,
Քեզ չասացին` ի՞նչ կարոտով, թաքու˜ն դողով,դեռ կսպասեն   վերադարձիս...
Մեր վանքերը չէի՞ տեսել, որ չասացիր և ոչ մի բառ,
Այնտեղ ապրող աստվածները գեթ շշուկով քեզ չասացին.
Սրբություն է մեր  աղջիկը, շեղ չնայես հանկարծ նրան»:
***
Կիթառդ վերցրու` գնանք. անտառում ծառի տակ նստենք,
Երգելով պատանությունդ հիշիր ու անցած սերերդ մեկ-մեկ,
Թույլ տուր հենվելով ուսիդ, ես էլ իմ կորուստներից խոսեմ:
Մոռացած ամենքին, ամեն ինչ. Կիթառդ վերցրու գնանք…
Մայրամուտը շիկնելով` մեր տեղն էլ ամոթից թող վառվի,
Մեկ է, արևածագը կջնջի ամոթն այդ և արդար կժպտա…
Օ˜, այս ի˜նչ հրաշք է կյանքը.մնալը մեղք է, եկ , գնանք-
Աշխարհում ոչ մի մայրամուտ և ոչ մի լուսաբաց կրկնություն չէ,
Կիթառդ վերցրու` գնանք…

***
Ես գյուղիս ժայռի մասուրների պես` վայրի, ամոթխած…
Իսկ դու գրկեցիր, ինձ համբուրեցիր ` քանի˜ քանիսի˜ աչքերին
ի տես,
Երբ ավտոբուսը ինձ փրկելու պես տարավ կանգառից,
Շվարած կանգնել, մեղավորի պես նայում էիր դեռ,
...Ու ես հասկացա, շատ ու~շ հասկացա...
Որ մեղավորը այս գարունը չէր,մ եղավորն ուրիշ, ուրիշ մի գարուն,
Երբ քսանամյա իմ նազանքների, հրապույրների հպատակն էիր` լուռ ու ծնկաչոք...
… Եվ տարիներով ծխում էիր հեզ կորուստն իմ անհետ…
…Տարիներ հետո…Ի՞նչ  արիր, իմ խենթ,
Չէ՞ որ ես քեզ չէի սիրում,
Այլ` խաղերով իմ սեթևեթ` խաղում էի քո հոգու հոտ…
***
Թվում է, թե այն հեթանոս հարճերի հետ պարել եմ ես,
Խայամի  հետ  գինի խմել ու գինետան շեմին քնել,
Կեչիների ստվերի տակ Եսենին է ինձ համբուրել,
Սողոմոնը երգ երգոցը ինձ համար է կարծես գրել…
Գողթան երգիչն իր փանդիռով պատուհանից է դուրս կանչել,
Ապոլոնյան գեղեցկությամբ ինձ Բայրոնն է խելքից հանել,
Բնորդուհու իմ մարմնով Ռոդենին են մի օր խաբել…
Լավ չեմ հիշում ո՞ր հարեմում տիկնաց տիկին եմ ես  եղել…

Բաքոսին
Բաքոս, դու ես հույսս միակ,
Գժվեցրու նորից նրան,
Ելևէջիր արյան մեջ խենթ,
Հուշիր, գտնի ճամփան իմ տան:
Ճիշտ այս պահին ենք զրուցում,
Հասիր, Բաքո´ս, մինչ շուրթերին,
Եվ համոզիր, որ նա խոսի,
Կարոտել եմ շշուկներին:
Բաքոս, դու ես հույսս վերջին,
Հաշտեցրու մեզ վերստին,
Հարբեցրու, ու՞ր է գինին,
Քո հույսին է այսօր մի կին..
***
Երեկ, երբ կանգնեցիր ճամփիս,
ՈՒ քաշեցիր զոռով, որ քո տունը տանես...
Ոտքերիս տակ կարծես հողը հանկարծ դողաց...
Ու ես աղջիկ էի. Տասնյոթը նոր բոլորած,
Երեկ, երբ կանգնեցիր ճամփիս,
Սիրտս տեղից թռավ...
Ինձ ով կասեր` կին եմ, կին եմ քառասուն անց...

***
Կռվում եմ մեջս` հպարտությունն ու զսպված սերը...
Սերն ասում է . «Վերջ, էլ սեղմվելու ոչ մի տեղ չունեմ,
Պիտի արձակվեմ ու սեղմվածի ահավոր թափով հիմա պիտի սիրեմ»...
Հպարտությունը ծնկում է խելառ, խելառ սիրո դեմ`
Ու թախանձում է .«Չխայտառակես, չկործանես ինձ»...
Իմ մեջ կռվում են` հպարտությունն ու զսպված սերը...
Երկուսն էլ ճիշտ են, ես ու՞մ կողմն անցնեմ...

 
Արմինե Դիլանյան


  Подпишитесь на доски (Ero-պատմություններ) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Մի զարմացիր՝ ես եմ... Քսան տարի հետո...» Սիրո տողեր  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 353 | Տեգեր: Սիրո պատմություններ | - Վարկանիշ -: 0.0/0