Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն
Իսկական սերը պետք է անցնի այս 7 փուլերը. հոգեբաններ  3346

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   

Ըստ հոգեբանների՝ սերը մինչ սեր դառնալը պետք է անցնի 7 հիմնական փուլերով. Սիրահարվածություն (գրավելու փուլ), Հարմարվողականություն (հագեցման փուլ, հետո հագեցվածություն), Վեճեր (գարշանքի փուլ), Համբերություն, Ծառայություն, Ընկերություն, Սեր: Իսկ հիմա քննարկենք այս փուլերը ավելի մանրամասն:

 

Իսկական սերը պետք է անցնի այս 7 փուլերը. հոգեբաններ1-ին փուլ - Սիրահարվածություն

Որպես օրենք՝ հարաբերությունները սկսվում են սիրահարվածությունից: Երբ տղամարդն ու կինը հիացած են մեկմեկով, սուզված են կրքերի, զգացմունքների և ռոմանտիկայի գիրկը: Կոնֆետածաղկեփնջային ժամանակահատված՝ պայմանավորված հորմոնալ ֆոնով: Եվ տևում է այն որպես օրենք 3 ամսից մինչև 2 տարի:


2-րդ փուլ - Հարմարվողականություն

Առաջին փուլին հաջորդում է հարմարվողականության փուլը: Երբ ռոմանտիկ հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին: Հագեցվելու ժամանակահատված, որից հետո հագեցվածություն: Այս հարաբերությունը 
հիշեցնում է եղանակ մինչ փոթորիկը: Ամեն ինչ լուռ է և հանգիստ, սակայն օդում զգացվում է փոթորիկի շունչը:


3-րդ փուլ - Վեճեր

Վեճեր: Գարշանքի փուլ: Կոնֆլիկտը հասունացել է և արտահայտվում է բացահայտ: Այս երեք փուլերը նկարագրում են առավել շատ հանդիպող հարաբերությունների սցենարը (գայթակղվել, հագեցվել ու հագենալ ՝ գարշանք): Վեճի փուլում մարդիկ բաժանվում են, հույսով, որ մյուս զուգընկերոջ հետ իրենց բախտը ավելի շատ կբերի: Բայց որպես օրենք իրավիճակը կրկնվում է:


4-րդ փուլ - Համբերություն

Համբերություն. այս փուլում մարդիկ հասկանում են, որ պետք է հաղթահարել վեճերը: Վեճերի փուլը անցնում է, և հարաբերությունները կարծես թե վերականգնվում են: Սկսվում է նոր կծիկ: Նորից սիրահարվածություն, հարմարվողականություն, վեճեր, համբերություն և... Նոր կծիկ: 

Սա հարաբերությունների զարգացման հնարավոր ևս մեկ սցենար է: Այժմ հարաբերությունները կարող են ավելի երկար լինել: Այժմ զույգերը գիտեն, որ վեճերը ընդամենը որոշակի անցողիկ փուլ են, որից հետո սկսվում է հարաբերությունների նոր կծիկ: Այդպիսի զույգերը կա՛մ բաժանվում են, երբ համբերությունը սպառվում է, կա՛մ էլ նրանց մոտ ցանկություն է առաջանում գտնել իսկական, ներդաշնակ հարաբերությունների հարթակ: Այս դեպքում նրանք կարող են բարձրանալ հաջորդ սանդուղքով:


5-րդ փուլ - Ծառայություն:

 

Իսկական սերը պետք է անցնի այս 7 փուլերը. հոգեբաններ

Սա հարաբերությունների զարգացման էականորեն այլ մոտեցում է: Ըստ էության, այս փուլից է սկսվում իրապես դեպի սեր ճանապարհը: Եթե նախկին փուլերի մոտիվները (պատճառները) միմիայն եսակենտրոն էին, ապա այստեղ առաջանում է միտք ծառայել զուգընկերոջը՝ գործել նրա հաճույքի համար:


6-րդ փուլ - Ընկերություն

Հարաբերությունների զարգացման հաջորդ փուլը ընկերությունն է: Այն հիմնվում է նախորդ՝ ծառայության վրա. երբ զույգերի մոտ ստեղծվում է «վստահության բանկ» և շնորհակալության զգացմունք:


7-րդ փուլ - Սեր

ՍԵՐ: Այս երկար և բարդ ճանապարհի վերջում զույգերը ստանում են արժանի մրցանակը՝ իրական սեր, որը արդեն չի վերջանում և թուլանում ժամանակի ընթացքում՝ այլ միայն ամրանում է: Ենթադրվում է, որ այդ 7 փուլերի
անցման ժամանակահատվածը կարող է տևել մոտ 12 և ավելի տարի...

 


9 սովորություններ, որ ունեն երջանիկ զույգերը


Психология. Про любовь и секреты счастливых отношений


Психология. Безответная любовь

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog