RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն

Արմենուհի Սիսյան . արձակ բանաստեղծություններ  585

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Արմենուհի Սիսյան . արձակ բանաստեղծություններ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Արմենուհի Սիսյան . արձակ բանաստեղծություններ
 
Սերը սառույցի վրա
 
Չհասկացավ, թե ինչպես հայտնվեց սառույցի վրա: Իր սեփական ջերմությունից չէր նկատել, որ շուրջն ամեն ինչ արդեն սառել էր: Ու երբ սահեց, նոր միայն զգաց վերջինիս պաղությունը… Սկզբից թվաց, թե կատակ է դա. չէ՞  որ այն, ինչին  հենվել է  միշտ, չի սահել երբեք, եղել է ամուր  ու չի եղել երբևէ պաղ: Սերը սովոր չէր նման սառցե պաղության…    
Փորձեց շոյել սառույցին իր ջերմությամբ, սակայն` ապարդյուն… Իր տաք շնչով սկսեց հորդորել. «Այդ ե'ս եմ` Սերը, լսու՞մ ես ինձ»… Լուռ էր սառույցը: Հետո համբուրեց նրա սառը շուրթերը` անհողդողդ էր այն դարձյալ: Սառցե լռությունից Սերը սկսեց մրսել ու սառել ցրտից: Հետո սկսեց ուժգին դողալ: Ուժեղ դողալուց ընկավ սառույցին: Սառույցը բնավ չկոտրվեց, սակայն կոտրվեց ինքը` Սերը… Ցավից նվազում ու սպառվում էր Սիրո ջերմ շունչը… Կոտրված ու անհույս` փարվեց նրա  սառնությանը վերջին անգամ… Հանկարծ սիրո արցունքի մի կաթիլ ընկավ: Ճեղքվեց սառույցը մեջտեղից ու ճաք տվեց: Ճեղքված տեղում արցունքի կաթիլն իր ջերմությամբ հալեցրեց մի շերտ ու շարունակեց առաջ սահել սառույցի ողջ երկայնքով: Կենդանության շունչն առած սառույցը ողջույնի ճայթյուն արձակեց ու փորձեց աշխուժացնել Սիրուն: Սակայն անշարժ էր նա այլևս… Փարվել էր Սերը սառցե բեկորին` ջանալով փոխանցել նրան իր ջերմությունը. ցրտահարված էր Սերը…
 
Արմենուհի Սիսյան . արձակ բանաստեղծություններ
 
Երկրագունդը
 
-    Հոգնել եմ պտտվելուց, շա¯տ եմ հոգնել, գուցե բավակա՞ն է, արդեն կա՞նգ առնեմ,-  մտածեց երկրագունդը:
Լույսը շոյեց նրան   իր թևերով, ապա մատնացույց արեց շատ հեռվում աճող մի ծաղկի.
-    Նայի'ր,-ասաց,- տե'ս, ինչ գեղեցիկ է…
-    Ճիշտ ես,- հիացավ երկրագունդը:
-    Նա նման չէ մյուսներին…
-    Բայց նա ապրում է ճահճի վրա,- ապշեց երկրագունդը:
-    Ամենագեղեցիկ ծաղիկներն ապրում են ճահճում,-բացահայտեց լույսը,-սակայն դա դեռ բոլորը չէ. նա ցանկանում է իրենով գեղեցկացնել շուրջը… Նա ձգտում է մաքրություն տարածել ու հենց դրանով գեղեցկացնել աշխարհը…
Երկրագունդը ծանր-ծանր մի պտույտ գործեց ու ասաց.
-    Իսկ դու գիտե՞ս, որ ապականությունն է դժվարացնում պտույտներն, ու ես դրանից եմ հոգնում…
-    Անշուշտ, գիտեմ:
-    Ուրեմն` նա ուզում է օգնել ինձ…
-    Այո', հենց դրանով էլ տարբերվում է մյուս գեղեցիկներից… Իսկ եթե դու հոգնես, նա այլևս ոչինչ չի կարող անել, ճահիճը կկլանի նրան, և ինքդ էլ ապականությունից չես կարող պտտվել այլևս…
-    Ինչ գեղեցիկ է նա,- ոգևորվեց երկրագունդը…
-    Նայի'ր ծաղկին և ուժեղացի'ր նրանով… Պտտվի'ր նրա համար, ով հավատում է քեզ…
 
*  *  *
Ես որոշեցի վաճառել իմ տխրությունը.
-    Ես վաճառում եմ իմ տխրությունը. նա շատ գեղեցիկ է, նայե՛ք…
Ոչ ոք չնայեց նրան ու լուրջ դեմքերով անցան նրա կողքով: Ես առաջարկեցի ժպտացող դեմքերին, իսկ նրանք շրջեցին գլուխներն ու համարյա փախան տխրության կողքով…
–    Ես էժան կտամ, տեսեք` ինչ նուրբ է…
Անցորդները սկսեցին այս անգամ ավելի արագ քայլել ու անցնել նրա մոտից հեռու…
-    Մի՞թե  իմ տխրությունը ոչինչ չարժե,- տխրեցի ես:
Ես ձեռքերիս վրա  առա իմ տխրությունն ու բացականչեցի.
-    Ես նվիրում եմ իմ թանկ տխրությունը…
Ապա նայեցի շուրջս ու տեսա, որ փողոցում մենակ եմ մնացել… Ես խղճացի իմ տխրությանը, որ պետք չէր ոչ մեկին, գրկեցի նրան քնքշորեն, որ միայնակ չզգա իրեն ու քայլեցի  նրա հետ  դեպի  տուն…
 
Դավաճանություն
 
Երբ մի օր հատեց աշխարհի համբերությունը, ես վերցրի իմ ստրկական հավատարմությունն ու լվացի այն… Ու դավաճանեցի ցավին, այն ցավին, որ վաղուց  ներծծվել էր իմ ավիշներին… Ես, որ հավատարիմ եմ անգամ իմ հին հագուստներին ու մեղավորության զգացումով եմ բաժանվում նրանցից…
Ինչի հե՞տ դավաճանեցի: Ես դավաճանեցի ինձ ուղեկից դարձած ցավին` հավատի հետ, հավատի հետ` դեպի լավը: Այնքան ամուր էր այդ հավատը, որ ես ուժեղացա ու առաջին անգամ կարողացա ժպտալ ու ժպտացի անգամ ցավին, որին դավաճանել էի …
Ինձ մնում է լոկ թողնել անցյալի միակ ունեցվածքս` արցունքներս, իմ ստրկական հավատարմության մոտ (թող հագենա նրա ծարավը) ու քայլել հավատի հետ` դեպի լավը…
Ինչ հրաշալի է ազատագրված լինելը…
 
Անկեղծություն
 
Այսօր նորից գիշերն իմ հյուրն է: Չխախտելով ավանդական իմ հյուրընկալությունը` հագա գիշերազգեստս: Այն անչափ դուր է գալիս գիշերվան,  ես էլ  ուզում եմ հաճոյանալ իմ հյուրին: Հետո, դրան հաջորդում են գիշերային խոհերս, գիշերային տրամադրությունս…Գուցե շա՞տ հյուրընկալ եմ` կարծեմ դա վատ չէ: Իսկ որպեսզի չլինեմ չափազանց հաճոյակատար, վառում եմ սենյակիս լույսը` միակ բանը, որ  իմն է ու չի պատկանում իմ հյուրին: Թեև  լույսը  պայծառ է նրա համար, սակայն իմ գիշերը հանդուրժող է  ու ամենևին չի ըմբոստանում դրա դեմ, համենայն դեպս, ցույց չի տալիս: Ու ես սիրում եմ նրան հենց դրա համար: Եվ նստում ենք մենք երկուսով իրար դիմաց` ես ու գիշերը:
Մենք զրուցում ենք երկար-բարակ, գիշերն ինձ լսում է ուշադիր, ու ես ընդունում եմ նրա խորհուրդները: Մեր անկեղծ զրույցների միակ վկան լինում են իմ թուղթն ու գրիչը, որոնք մտապահում են մեր բոլոր բառերը: Իսկ իմ հյուրն ամեն անգամ զարմանում է, թե ինչպես  թուղթս, որ միշտ քիչ է լինում, կարողանում է կրել իր մեջ   շատ…
Թեև իմ միակ կամակորությունը` սենյակիս լույսը, գիշերը տանում է համբերատար, այնուամենայնիվ, հարցնում եմ ինքս ինձ` շատ չէ՞  արդյոք նվիրումս ու արժե՞ լինել այդքան անկեղծ` գիշերվա հետ. չէ՞ որ ես անչափ անկեղծ եմ նրա հետ, ինչպես իմ գիշերազգեստը, որն անչափ դուր է գալիս գիշերվան: Եվ այդպես էլ չեմ հասցնում մտորել այդ հարցի շուրջ /հյուրիս ներկայությամբ/, որովհետև իմ հոգնած անկեղծությունը շուտով հանգչում է թղթիս վրա ու փակ աչքերով ես տրվում եմ գիշերվան նույնքան անկեղծ, որքան իմ գիշերազգեստն է, որն անչափ դուր է գալիս գիշերվան…
 
Արթուն կարոտը
 
Կարոտը գիշերը քնեց ինձ հետ միևնույն բարձին: Ես նրան շոյեցի ու անուշ օրոր ասացի իմ գրկում: Առավոտյան, ցանկանալով նրան քնած թողնել, թևս զգուշորեն հանեցի նրա գլխատակից, որպեսզի շտապեմ իմ զբաղված օրվան ընդառաջ… Սակայն, անկողնուցս դեռ վեր չկացած, զգացի մի ծանոթ հայացք, որ սևեռված էր ուղիղ ինձ… Ետ նայեցի` այնտեղ ոչ ոք չկար… Դարձյալ զգացի նույն հայացքը: Կտրուկ վեր կացա տեղիցս.   ուղիղ իմ դեմ դիմաց, նստած էր իմ արթուն կարոտը ու սևեռուն ինձ էր նայում … Արթնացել էր ինձանից վաղ… Ո՞վ գիտե,  քնե՞լ էր  գիշերը…
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Արմենուհի Սիսյան . արձակ բանաստեղծություններ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 585 | - Վարկանիշ -: 0.0/0