RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն

Աննայի պատմությունը. Հանդիպում էինք առանց պայմանավորվելու և մտերիմ էինք առանց անուններ իմանալու  399

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Աննայի պատմությունը. Հանդիպում էինք առանց պայմանավորվելու և մտերիմ էինք առանց անուններ իմանալու

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Սեր, թե պարզապես գեղեցիկ պատմություն: Դատեք ինքներդ:
Աշուն… գեղեցիկ, հիասքանչ, զգացմունքային…
Հանդիպում, ուրիշ ոչինչ: Հանդիպում, որտեղ չկան միջնորդներ, չկան պարտավորություններ: Ես էլ այդպես քեզ հանդիպեցի  ու մինչ այժմ էլ չգիտեմ՝ ով ես եղել:

 
Աննայի ատմությունը. Հանդիպում էինք առանց պայմանավորվելու և մտերիմ էինք առանց անուններ իմանալու

Ունեի այգի, որը ժամանակին միայնությանս ընկերն էր, իսկ այնուհետ դարձավ մեր հանդիպման վայրը: Աշնանային մի օր հանդիպեցինք: Ոչ ես էի փնտրում, ոչ դու: Մոտեցար նստարանին, նստեցիր կողքիս և միայն մի բան ասացիր. «Ես չգիտեի, որ այս աշհարհում ինձ նման ուրիշ մեկն էլ կա»: Զրուցեցինք, բայց ոչ թե առօրյա ծեծված թեմաներից, այլ պարզապես կյանքից:
Մենք անգամ միմյանց անունները չգիտեինք, և պետք էլ չէր, չէ՞ որ հոգիները անուն չեն ունենում:
Բաժանվեցինք, առանց պայմանավորվելու: 

Երբ մի քանի օր անց եկա մեր այգի, մեր նստարանի վրա մի վարդ տեսա: Այն փոքր-ինչ թառամել էր: Չգիտեի՝ ինչ մտածել, գուցե դրա հեղինակը դու էիր, գուցե դա պարզապես պատահականություն էր, բայց ես վերցրի ծաղիկը:
Եվ երբ երկու օր անց կրկին հանդիպեցինք առանց որևէ նախնական պայմանավորվածության, պարզվեց, որ դա իսկապես դու էիր, որ հաջորդ օրը երկար սպասելուց հետո թողել էիր վարդը նստարանին ու հեռացել:

Ես մինչև այժմ չգիտեմ, թե ինչ անուն կարող եմ տալ ինձ ու քեզ, այն ամենին, ինչ մենք ապրել ենք միասին: Կարծես իրար համար եղել ենք երկու մաքուր թուղթ, որը լրացրել ենք մեր հույզերով, ապրումներով, որը լուռ խորհրդակից է, որը կարող ես մեկ վայրկյան անց վառել, և ոչ ոք չի իմանա այն, ինչ թաքնված է հոգու ամենամութ անկյուններում:
Ես կարոտել եմ քեզ, իմ ընկեր, իմ պատմություն, իմ ոչ թախծոտ աշուն: Կարոտում եմ այն անձրևին, որը մեր պարի երաժշտությունն էր, որը մեզ իր քողով ծածկում ու պաշտպանում էր իրական աշխարհից, ստիպում մարդկանց հեռանալ մեր այգուց, որպեսզի ոչ մի ուրիշ շունչ չխանգարեր այդ միասնությունը` իմ, քո, աշնան, անձրևի ու մեր այգու:

Դատարկ է այժմ այգին, ես այցելում եմ այնտեղ երբեմն, բայց ոչ-ոք ինձ չի սպասում, իսկ այգին ու աշունը կարծես խռովել են ինձանից, երևի կարծում են, թե իմ մեղքով դու այլև չկաս, և այդ իսկ պատճառով չկա մեր միասնությունը, իսկ պատմությունը լոկ հուշ է դարձել:
Ես կարոտում եմ քեզ իմ անծանոթ մտերիմ, իմ այգի, անձրև, աշուն, ես կարոտում եմ ինձ քեզ հետ:
Եվ ո՞րն է սերը, այն որ կարող ես մի անմոռաց աշուն վայելել մի անծանոթի հետ, թե այն, երբ կարծես թե ճանաչում եք իրար, ապրում միմյանց համար, իսկ այնուհետև բաժանվում` դավաճանելով, ոտնատակ տալով զգացմունքներն ու մոռանալով ամեն ինչ: Չգիտեմ:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Աննայի պատմությունը. Հանդիպում էինք առանց պայմանավորվելու և մտերիմ էինք առանց անուններ իմանալու  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 399 | Տեգեր: Սիրո պատմություններ | - Վարկանիշ -: 0.0/0