RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն

Անժելա. «ժամանակը կարծես կանգ է առել...»  189

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Անժելա. «ժամանակը կարծես կանգ է առել...»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Անժելայի. «ժամանակը կարծես կանգ է առել...»

Երազել... ինչքան էի կարոտել, ինչքաաան շատ... Երեկ լուսինը թակեց պատուհանս, կանչում էր նա ինձ… Բացեցի աչքերս, ներս էր մտել պատուհանիցս, մոտեցա պատուհանիս, իսկ նա շողերը տարածել էր սանդուղքի նման ինձ շաատ մոտ: Կանչում էր կարծես… Ոտքս դրեցի, ու լուռ բարձրացրեց իր մոտ. նստեցի թևերին, սկսեց ճոճել… իսկ քամին շոյում էր մազերս: Փակեցի աչքերս ու կարծես անէացա… այնքան հեռու էի գնացել, որ ետ վերադառնալ չէի ուզում: Երազներս ինձ մոլորեցրին… Ես շփոթված էի, բայց հաճելի էր, այնքան լավ էր… Ես երազում էի, նորից ու նորից… Հաճելիորեն քամին ինձ ճոճում էր, կարծես ծովի վրա լինեի, փոքրիկ նավակում... Կարոտել էի քեզ, լուսինս, կարոտել էի երազներիս...

***

Գիշեր է: Արդեն բավականին ուշ է: Ես դեռ քայլում եմ սենյակում, փորձում եմ հանդարտեցնել մեջս ծփացող ուժգին ալիքները, որոնք ամեն անգամ հոգուս պատերին հարվածելիս անասելի ցավ են պատճառում: Բայց այսօր ոչինչ նույնը չէ, նույնը չեմ և ես: Չկա այն հանդարտ դեմքը, որը երբեք ոչ մի առիթով չէր խոժոռվում: Այն սենյակը, որտեղ ես ինձ միշտ լավ էի զգում ինձ ճնշում է, այժմ այն ինձ համար անտանելի է, խորթ: Պատերը, պահարանը, գրասեղանը, գունավոր բարձերով ծածկված փափուկ մահճակալս, որ միշտ ինձ համար հեքիաթային ու հանգիստ տրամադրություն էր ստեղծում, այժմ պարզապես կահույք է, փայտից շինված լոկ ինչ-որ  իր:
Րոպեներն ինձ հավերժություն են թվում. ժամանակը կարծես կանգ է առել: Պատին կախված ժամացույցն իր անշարժ սլաքներով ստիպում է հավատալ, որ գիշերն ու այդ անտանելի սպասումը վերջ չունեն: Այլևս անկարող եմ զսպել զգացմունքներս: Գնալով սիրտս ու բանականությունս ավելի ուժգին են պատերազմում: Վերջապես սիրտս արհամարհեց բանականությանս ստեղծած պատնեշն, ու քայլերս արագ ուղղվեցին դեպի մահճակալիս վրա անփույթ նետված այդ իրը: Ձեռքս ակամա պարզեցի դեպի այդ իրն ու… ու հանկարծ լսվեց ինձ համար այդքան ցանկալի, երանելի ձայնը: Վերցրի հեռախոսն, ու մի վայրկյանում դեմքիս այլայլված արտահայտությունը չքացավ, ոչ ավելի ճիշտ վերածվեց ժպիտի: Մի անմեղ, պարզ ու հանդարտ ժպիտի: Ես լսեցի ինձ համար այնքան ցանկալի ու անհրաժեշտ նախադասությունը. «Բարև, ես եմ»:
Մի քանի վայրկյան, մի քանի բառ, ու ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: «Աշխարհի ամենաերջանիկ մարդ»- ինչքան մեծություն և հզորություն կա այդ բառի մեջ,  որպիսի հպարտություն է ներշնչում այդ բառը: Եվ ես` այս սպասման մի քանի ժամերից խամրած աղջիկս, կրկին լցվեցի երջանկությամբ, հպարտությամբ ու անհամար երազներով: Լցվեցի այդ «ամենա» բառով:
Դու դարձրիր ինձ այդ ամենան: Դու ու քո «Բարև ես եմ»-ը: Ախ որքա՜ն շատ եմ սիրում  ու զգում ես քո «Բարև ես եմ»-ի կարիքը:

 
Անժելայի. «ժամանակը կարծես կանգ է առել...»

Դու եկար: Այնքան սառած, բայց միևնույն ժամանակ տաք, այնքան միայնակ, բայց միևնույն ժամանակ շատ: Դու միշտ շատ ես եղել, շատ են եղել հույզերդ, ապրումներդ, կյանքդ, միգուցե ես էլ էի շատ քո մեջ: Միգուցե դու ուրիշին էիր սպասում, բայց ես եկա, միգուցե այն տեղը, որն ինձ տվեցիր ուրիշի համար էր նախատեսված: Իսկ միգուցե ես այդպես ել չդարձա դու: Չէ, չդարձա, ես քիչ էի, քիչ էին հույսերս, քիչ էին բառերս, խոստովանություններս: Ներիր ինձ, ես այդպիսին եմ, շատ եմ  միայն ինձ համար, իսկ իմ սիրելիի համար այդպես էլ բավարար չդառա: Դու ինձանով դատարկ ես: Ներիր, ես անկարող եմ բացել սիրտս, ես անկարող եմ խոսել հիմա և հետո էլ չեմ խոսի: Ես լուռ եմ, բայց եթե ականջալուր լինես կլսես իմ լուռ  սրտի  բարձր բաբախը: Դու կլսես, իսկ երբ դա պատահի ես քեզ համարժեք կլինեմ: Կլինեմ քեզ հավասար, կկիսեմ քո զգացմունքները, ու երազանքներդ կդառնան նաև իմը: Կգա այդ օրը: Ես համբերատար կսպասեմ, գիտեմ, որ կգտնես իմ փոքրը, քո մեծ սրտում: Կգտնես, բայց շտապիր, շտապիր սիրելիս: Ժամանակը կարճ է, ես ուզում եմ հասցնել ամեն- ամեն ինչ: Ուզում եմ, որ միասին հասցնենք, միայն շտապիր: Շտապիր հասկանալ, որ ես քոնն եմ, քո հուշերի, երազների, հույզեր պահապանը: Բայց թե ես բարդ լինեմ քեզ համար, միայն ասա և ես կգնամ: Հավատա կգնամ ու կհասկանամ քեզ իմ մեծ ու շատ Դու, դու միայն ասա…
*   *   *
Թրջված լռության մեջ տեսնում եմ աշխարհն իմ պատուհանից: Սրտի զարկերն այնպես են զարկում, որ լսում եմ ես, ու ինձ թվում է, թե դու այստեղ ես, դու ինձ մոտիկ ես: Ձեռքերս են դողում… Քո շողքն եմ տեսնում` հետևս կանգնած… Ուզում եմ շրջվել, մարմինս է դողում… Եվ ինչ… Դու ես, սիրելիս, անձրևից թրջված, մի քիչ այլայլված` կանգնել ես այնպես, ինչպես, որ ես եմ հենց հիմա կանգնած… Դողում ես և դու… Նայում ենք իրար… Եվ մեր աչքերն են հիմա լուռ խոսում… Թող նրանք պատմեն մեր տանջանքները… Իսկ մենք լուռ կանգնենք…
*   *   *
Օրերն անցնում են առաջվա պես, բայց մի բան պակաս է:

Կան մարդիկ, կա զբաղմունք` չկաս դու: Քո բացակայությունը զգում եմ ամեն շունչ քաշելուց ու արտաշնչելուց, քեզ ավելի ու ավելի եմ կարոտում սրտիս ամեն զարկի հետ: Սրանք ուղակի խոսքեր չեն, որոնք գրում եմ, որովհետև ցանկանում եմ, այլ բառեր են որոնցից ամեն մեկը զգում եմ:
Կարոտը կրծում է հոգիս, սերը սպանում է միտքս...  դժվարանում եմ  ուրիշ բանի մասին մտածել, կենտրոնանալ. մտքումս միայն դու ես: Գիտեմ, այսպես ապրել չի կարելի, այլ կերպ դեռ չեմ կարում: 
Ես ուղակի ցավում եմ, որ շատ բան եմ գիտակցում, եթե միայն այդ ամենը չգիտակցեի ապրելն ու քեզ մոռանալն ավելի հեշտ կլիներ:
Սիրել... դու ստիպեցիր ատել այդ բառը, որը ոչ մի կերպ պոկ չի գալիս ինձնից:
Ամեն քայլս, ամեն ինչ քեզ է հիշեցնում ու ցավ պատճառում: 
Ասում են անհնարին բան չկա, բայց ես գիտեմ` դու ինձ առաջվա պես չես սիրի, ես քեզ չեմ մոռանա:
Գիտե՞ս գրելու ընթացքում հիշեցի այն կախարդական երեկոն, դրա նման երևի էլ չլինի: Ի՜նչ գեղեցիկ ու արտասովոր էր, նման էր կախարդանքի, ասես հեքիաթից մի հատված լիներ, որը մի պահ տեղափոխվել էր կյանք: Այն ծառերը ուրիշ էին թվում,  փողոցի լուսավորությունն ասես մեղմ երաժշտություն լիներ, որը հագեցնում էր լռությունը:
Զգացողություններն աննկարագրելի էին, դրանք պետք է զգալ, որ գրածս հասկանալ: Եթե բոլորը կարողանային ապրել այդ ամենը, սեր բառին այլ կերպ կվերաբերվեին ու սիրում եմ հենց այնպես չէին ասի:
Սիրում եմ Քեզ:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Անժելա. «ժամանակը կարծես կանգ է առել...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 189 | Տեգեր: Սիրո պատմություններ | - Վարկանիշ -: 0.0/0