RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սիրո հոգեբանություն

Ա. Թող միայն մեր սերը խոսի...  181

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սիրո հոգեբանություն,   


Ա. Թող միայն մեր սերը խոսի...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ա. Թող միայն մեր սերը խոսի...
 
Քո վերջին բառերը, որ հեռանալիս ինձ շշնջացիր,
Հիմա պարում են կարոտի անսանձ բեմահարթակում,
Մեղեդու ներքո այն խելառ ու խենթ և անվերնագիր,
Մեկ հեռանում են, մեկ էլ մոտենում և իրար գրկում:
 
Կարծես բառերն այդ հնչել էին ոչ թե լսելու համար,
Այլ լոկ նրանցով, հեռվից շատ հեռու երջանկանալու…
Եվ կարծես նրանք հնչել էին ոչ թե ապրելու համար,
Այլ քեզնից հետո, քո խենթ էությամբ ինձ ապրեցնելու…
 
Թող պարեն նրանք լոկ պատահաբար կիսատ մնացած,
Կամ… Բաց թողնված այն ջերմ պահերի և սիրո համար,
Որ հեռվից հեռու պիտի փայփայենք այնպես անկասկած,
Ինչպես անկասկած, օրերից մի օր մենք գտանք իրար…
 
Ու թող բառերն այդ` խելագառ ու խենթ, այդ պարը երբեք,
Ուրիշ ոչ մեկի համար այս կյանքում հանկարծ չպարեն:
Թող մարեն նրանք, իմ խենթ հուշերի երկնքում անհետ,
Եվ թողեն, որ ես լուռ երջանկությամբ, այս կյանքում ապրեմ:
 
Նորից հավատամ, որ ետ ես գալու, փարվելու ես ինձ,
Եվ մենք երկուսով ենք այդ խելառ ու խենթ պարը պարելու…
Նորից հավատամ, որ առաջվա պես սիրելու ես ինձ
Եվ մեզ` երկուսիս, ուրիշ ոչ մի բան չի բաժանելու:
 
Իսկ, եթե հանկարծ պատահի այնպես, բաժանվենք կրկին,
Խոստացիր, որ դու, ինձ հեռանալուց ոչինչ չես ասի…
Կնայենք միմյանց… Կնայենք միայն միմյանց աչեքերի
Ու քո փոխարեն… Եվ իմ փոխարեն… Թող միայն սերը… Լոկ սերը խոսի…
 
 Ա. Թող միայն մեր սերը խոսի...
 
Դժվար է, սակայն պիտի ընդունես,
Որ նա երբեք էլ քեզ չի հասկանա…
Որ ինչպես ինքդ քո աշխարհն ունես,
Նա էլ իրենը գուցե ունենա:
 
Չի կարող լինել այնպիսի կամուրջ,
Որ ձեր աշխարհները միմյանց հետ կապի,
Նա` քեզ համար միշտ կմնա անուրջ,
Որին, դու ցավոք երբեք չես հասնի:
 
Նրա աշխարհում արևներ կան խենթ,
Իսկ քո աշխարհում` մեգ է, մառախուղ,
Նրա աչքերում կորչում ես անհետ,
Իսկ քո աչքերում` գամված ես մնում:
 
Նա` ջերմություն է, իսկ դու` ջերմագին,
Նա` մենություն է, իսկ դու` մենաստան,
Նրանում պարում են ստվերներ անգին,
Իսկ քեզ մոտ, անգամ, քո ստվերը չկա:
 
Գիտեմ, նրա հետ է ստվերդ հիմա,
Եվ վաղուց արդեն ձուլված նրա հետ,
Սակայն իմացիր ինչ էլ որ դառնաս,
Սիրուց խենթացած, կամ կորած անհետ…
 
Աշխատիր ստվերդ միշտ քեզ մոտ պահել,
Որ այն ժամանակ, երբ կարոտն անգութ
Փորձի քեզ անխիղճ, անխնա խեղդել,
Մի պահ զովանաս ստվերումդ ցուրտ:
 
Սակայն մի տխրիր դու դրա համար,
Թող նա քեզ համար միշտ մնա երազ:
Քանզի, երջանիկ ապրելու համար,
Ինչ-որ բան պետք է միշտ մնա անհաս:
 
Որ ձգտես կյանքում, միշտ հասնել նրան,
Եվ ամբողջ կյանքում ապրես նրանով,
Որ ամբողջ կյանքում կարոտես նրան
Եվ… Մխիթարվես միայն դրանով:
 
Կարոտը կյանքում մեծ ուժ է ծնում
Եվ ստիպում մարդուն, երջանիկ ապրել,
ՈՒրեմն իմացիր, այս խենթ աշխարհում,
Աշխատիր ինչ-որ մեկին կարոտել:
 
Եվ ձգտիր նրա համար խենթանալ
ՈՒ ամեն վայրկյան` նրան երազել,
Բայց, երազելով երջանիկ դառնալ,
Ոչ թե դառնալ խենթ… Եվ կյանքն ատել:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ա. Թող միայն մեր սերը խոսի...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սիրո հոգեբանություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 181 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ