RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Տղամարդիկ

Ինչի՞ մասին են սիրում խոսել և ինչի՞ մասին երբեք չեն խոսում տղամարդիկ  1521

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Տղամարդիկ,   


Ինչի՞ մասին են սիրում խոսել և ինչի՞ մասին երբեք չեն խոսում տղամարդիկ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Հետաքրքիր է` ինչի մասին կխոսեին տղամարդիկ, եթե չլինեին մեքենաները»:
                                                                                                      Միշել Ուելբեք, «Կղզու հնարավորությունը»

«Ինչի մասին են սովորաբար խոսում և ինչի մասին չեն խոսում տղամարդիկ իրենց սեռակիցների շրջապատում»… Այս հարցը, հավանաբար, բազմաթիվ կանանց է հետարքրում: Չէ որ զրույցը մարդու սիրտը նվաճելու ամենահզոր միջոցներից է. կինը պետք է իմանա հակառակ սեռի ներկայացուցչի հոգեբանությունը, կարողանա խոսել նրա «լեզվով»: 

 
Ինչի՞ մասին են սիրում խոսել և ինչի՞ մասին երբեք չեն խոսում տղամարդիկ
 
Ըստ գիտնականների հետազոտությունների` կանայք տղամարդկանցից 3 անգամ ավելի շատ են խոսում: Կինը օրական օգտագործում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավելի է: Բացի այդ` կանայք ավելի արագ են խոսում, քան տղամարդիկ, ավելի շատ ներուժ  են ծախսում բամբասանքի վրա և հաճույք են ստանում սեփական ձայնից: Կին հոգեթերապևտ Լուան Բրիզենդայնը իր "The Female Mind", («Կանացի ուղեղ») գրքում գրում է, որ կնոջ ու տղամարդու ուղեղի բնածին տարբերությունն է պատճառը, որ կանայք ավելի շատախոս են: Նրա կարծիքով կանանց ուղեղում ավելի շատ բջիջներ կան, որոնք պատասխանատու են խոսքային գործառույթի համար: Զարմանալի չէ, որ աղջիկ-երեխաները ավելի շուտ են սկսում խոսել:  Արդյունքում տղաները, ապա և` տղամարդիկ, խոսում են ավելի քիչ և փորձում են հնարավորինս թաքցնել իրենց զգացմունքները: 
 
Ուշագրավ  է, որ չնայած վերը նշված հանգամանքին` ըստ Daily Mail թերթի կատարած հարցումների 3500 բրիտանացիների շրջանում` տղամարդիկ  սկսել են կանանցից շատ խոսել հեռախոսով: Միջին վիճակագրական տղամարդը բջջային և քաղաքային հեռախոսով խոսում է օրական 32 րոպե, ինչը 10 րոպեով ավելի է, քան 5 տարի առաջ: Իսկ կինը խոսում է միջինը 26 րոպե, ինչը 9 րոպեով քիչ է, քան արձանագրվել է 2002թ.-ին: 
 
Ըստ հարցումների` տղամարդիկ հեռախոսով սիրում են քննարկել սպորտը (29%), կանանց (22%) և դրամի հետ կապված հարցերը (20%): Կանանց համար ամենահարազատ թեմաներն են տղամարդիկ (32%), հագուստը (32%) , ընդհանուր ընկերներն ու ապագա պլանները (20%):
 
Տղամարդկանց հոգեհարազատ թեմաների մասին զրուցեցի  մեր հայրենակիցների հետ` թե կանանց, թե տղամարդկանց, և ահա թե որոնք էին ամենաբնորոշ պատասխանները.
 
Արմեն Ավագյան
«Եթե համառոտ պատասխանեմ, ապա տղամարդիկ խոսում են կանանցից, մեքենաներից և զենքից: Դա կախված է նաև նրանց պատկանած խավից. տարբեր խավերի տղամարդկանց թեմաները տարբերվում են:
 
Արտակ Քիքինյան
«Դե, իհարկե, աշխատանքից, զվարճանքից, դրամ վաստակելուց, ընկերներից ու էլի շատ ու շատ բաներից»:
 
Վահե Ավագյան
«Իսկական տղամարդը պետք է խոսի խմիչքից և կնոջից»:
 
Փառանձեմ Սարդարյան
«Տղամարդկանց ամենասիրելի թեման ԿԻՆՆ է: Սովորաբար նրանք ճոխացրած գույներով պատմում են «աղջիկ կպցնելու» գունագեղ հեքիաթը: Ընթացքում բոցավառվում են աչքերը, ծոր է տալիս ժպիտը, թուլանում են ձեռքերն ու ոտքերը: Ի դեպ, «հեքիաթասացին» վերջում անպայման հարցնում են. «Հը», մի բան արեցիր»: «Բա ոնց, ինձ չգիտես»… Այդ ամբողջ հեքիաթի իմաստը հենց այդ «բան անելն է», այլապես հեքիաթն «անհաջող պատահար» են համարում»:
 
Սուսաննա Ղազարյան
«Տղամարդիկ խոսում են քաղաքականության մասին»:
 
Նունե Եղիկյան
«Տղամարդիկ միշտ խոսում են այն տղամարդկանց մասին, ովքեր իրենցից շատ դրամ, գեղեցիկ սիրուհի ու լավ ավտոմեքենա ունեն` «գոլդ» համարներով»:
 
Իրինա Դավթյան
«Շատ են սիրում իրենց գովել, մանավանդ երբ անցնում են բանակի թեմային»:
 
Ռուզաննա Դանիելյան
«Տղամարդիկ սիրում են խոսել ֆուտբոլից, դրամ ստեղծելու միջոցներից, սիրուհիներից… Իրենց կանանց մասին` լռություն»:
 
Մարիա Մանուկյան
«Սիրում են խոսել սպորտի, զենքերի, կռիվների, կանանց մասին»: 
 
Սվետա 
«Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց թերություններից, նախկին կանանց հետ հարաբերությունների մասին ներկայիս կնոջ հետ, չեն խոսում սեռական ոլորտի խնդիրներից, եթե ունեն»:
 
Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ տղամարդկանց շոշափած թեմաների մեծամասնությունն առնչվում է հետևյալ ոլորտներին: 
 
Ինչի՞ մասին են սիրում խոսել և ինչի՞ մասին երբեք չեն խոսում տղամարդիկ
 
Աշխատանք և գործեր` հասարակական, քաղաքական, բարոյական և այլն: Տղամարդկանց սիրած թեմաներից է վերանորոգումը` տան, մեքենայի կամ տարբեր սարքավորումների: Սա նրանց ամենասիրած թեմաներից է, որոնց շուրջ կարող են խանդավառ խոսել: Կան տղամարդիկ, որոնց մոտ մեքենայի հանդեպ սերն անգամ խնդիրներ է առաջացնում կնոջ հետ: Հումորով ասում են` «Կարծես ամուսնացած լինի մեքենայի հետ»:
 
Տղամարդիկ կարող են ավերջ ու անսկիզբ զրուցել իրար հետ մեքենաներից, համակարգիչներից, ստերեոհամակարգերից, հեռուստացույցներից, տարբեր հավաքածուներից: Խոսում են մանրամասների մասին` ում մեքենան է ավելի մեծ, որտեղ արժե տեղադրել նոր զովացուցիչը կամ քանի սանտիմետրանոց հեռուստացույց է նպատակահարմար գնել:
 
Որոշակի խավի տղամարդիկ անպայման խոսում են քաղաքականության մասին: Հաճախ արծարծվող թեմաներից են նոր ճանապարհները կամ շինությունները քաղաքում: 
 
Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնում սպորտը, հատկապես ֆուտբոլը: Եթե երկու զրուցակիցներն էլ ֆուտբոլասեր են, զրույցը պարտադիր լինում է թեժ և խանդավառ:
 
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ
 
Տղամարդիկ աշխատում են չխոսել կանանց մասին: Նրանք քննարկում են սեքսը: Կինը, սակայն, այս դեպքում դիտվում է որպես օբյեկտ, տղամարդիկ շատ չեն մանրամասնում նրա անձը զրուցակցի հետ: Օրինակ` «Ծանոթացել եմ մեկի հետ, նա շատ լավն է ու ամեն ինչ կարողանում է»: Երբեմն տղամարդը կարող է մանրամասների մասին խոսել միայն շատ մտերիմ մարդու հետ, բայց օտար շրջապատում խոսել իր անձնականի մասին նշանակում է անվստահություն, բացբերանություն և ցածրահոգություն դրսևորել: Չնայած, բնականաբար, կան չափազանցնել սիրող ու իրենց սիրային արկածները գունավոր ներկայացնող տղամարդիկ, ովքեր խոսքեր չեն խնայում պատմելու իրենց «հաղթանակների» մասին: Բայց դա առավելապես հատուկ է դեռահաս տարիքին: 
 
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց խնայողությունների, ունեցած գումարի մասին: Կարող են ում ասես քննարկել, բայց սեփական գումարների կամ դրանք հայթայթման միջոցների մասին երբեք չեն խոսում:
 
Տղամարդիկ չեն սիրում խոսել հիվանդությունների մասին: Կամ միանգամից անցնում են գործնական դաշտ, այսինքն` որ դեղն է օգնում և այլն, բայց երկար երբեք չեն ծավալվի այդ թեմայով:
 
Իսկական տաբու է դրված նորաձևության թեմայի վրա: Հավատացեք, գրեթե ոչ մի տղամարդ չի սիրում գնումներ կատարել: Բացի այդ` կա մի հանգամանք. խանութում տեսնելով ամենաշքեղ ու ճաշակով զգեստը, նա չի գնահատի այն: Տղամարդը հագուստի արժեքը գնահատում է միայն կնոջ հագին, երբ կարող է հպվել, իսկ իդեալական տարբերակում` հանել: Ուստի չարժի նրան ձեզ հետ գնումների տանել: Տղամարդն անգամ նորաձևության էջերի նկարները չի նայում ամսագրերում:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչի՞ մասին են սիրում խոսել և ինչի՞ մասին երբեք չեն խոսում տղամարդիկ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Տղամարդիկ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: haykblbulyan (08.02.16) Դիտումներ: 1521 | Տեգեր: Հոգեբանական, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0