RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Տղամարդիկ

Ի՞նչ անել, եթե կռվարար եք...  216

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Տղամարդիկ,   


Ի՞նչ անել, եթե կռվարար եք...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Բոլոր տեսակի կռիվները, ծեծկռտուքները բաժանվում են երկու տեսակի։ Այնպիսիք, որոնց դուք անմիջական մասնակցություն եք ցուցաբերում և այնպիսիք, որոնց դուք ուղղակի հետաքրքրությամբ կողքից նայում եք։
 
Ի՞նչ անել, եթե կռվարար եք...
 
Կռվի առաջին տարբերակին մեծապես օգնում են լավ զարգացած երկաթյա մկանային համակարգը և կարատեի սև գոտին։ Բայց ամենահուսալի մարտավարությունը առաջին տարբերակից երկրորդին անցում կատարելն է։ Այդ նպատակով.
 
- Իրադրության ռիսկի ավելացման դեպքում սովորեք կանխատեսել իրադարձությունների զարգացումը գոնե 2-3 րոպե առաջ. դա «կենդանի մնալու» դպրոցի ոսկե կանոններից մեկն է։
 
- Սովորեք ինքնապաշտպանական մի քանի եղանակ, ժամանակ մի՛ խնայեք դրանք մեքենայական աստիճանի հասցնելու համար։ Եթե դրանք երբեք պետք չգան, ապա, համենայն դեպս, կաճի ձեր վստահությունը։
 
- Բայց մի՛ եղեք չափազանց ինքնավստահ` նույնիսկ ունենալով հարմար երկաթյա մկաններ կամ զենք, մի՛ պահեք ձեզ շատ մարտական և խուսափեք մութ բակերից` ձեր ուժի դիմաց կարող է այլ ուժ գտնվել, զենքի դիմաց` մեկ այլ զենք։
 
- Եթե  ագրեսիվ խոսակցություն է ծավալվել, որոշեք` չկա՞ արդյոք հնարավոր մի  միջոց լարված իրադրությունը հանդարտեցնելու համար. տեղափոխվել մեկ այլ վայր (ինչ-որ հաստատություն կամ մեքենա), եթե առաջացնում եք ձեր խոսակցի զայրույթը, փորձեք ընդունել նստած դիրք (դա նվազեցնում է ագրեսիվությունը) ուշադիր լսեք և ստիպեք պատասխանել, հիշել, խորհել,  աշխատեք երկխոսություն ծավալել, խոսակցությունը զգացմունքից տանել դեպի գործի էությունը։
 
- Այդ դեպքում պետք չէ գոռալ, ուշադրություն գրավել, հրամայել («ձայնդ կտրի՛ր, նստի՛ր») կտրուկ շարժումներ անել խոսակցի ուղղությամբ, գնալ կամ թեքվել նրան մեջքով։
 
- Եթե լարված դրությունից խուսափել չի հաջողվում, փորձե՛ք հակառակորդին ճնշել հոգեբանորեն։ Խոսե՛ք նրա հետ վստահ, եթե պետք է` ագրեսիվ։ Հակառակորդը պետք է հասկանա, որ դուք գիտեք ձեր գինը, կարողացե՛ք ինքներդ ձեզ պաշտպանել, ձեզ ոչ մի դեպքում զոհի կարգավիճակում մի՛ ներկայացրեք։
 
- Եթե հարձակվել են ձեզ վրա, խուճապի մի՛ մատնվեք, մի՛ շփոթվեք, թույլ մի՛ տվեք ձեզ վախեցնեն։ Բայց և, իհարկե, մի՛ աշխատեք «մարտը տանել մինչև հաղթանակը»։ Ձեր միակ նպատակը կռվին վերջ տալն է (եթե դուք վստահ չեք, բնականաբար, որ կարող եք խուլիգանին ոստիկանությանը հանձնել)։
 
Կռիվը սեփական անձի համար պայքար է` առանց կանոնների։ Դուք անհրաժեշտ պաշտպանության իրավունք ունեք, բայց հաճախ շատ դժվար է հաղթահարել ներքին պատնեշը` լրջորեն ծեծել նույնիսկ բռնություն գործադրող անձին կամ գողին։ Շատ կարևոր է հակառակորդից ուժեղ լինել ներքուստ` համարձակ ու համառ։ 
 
Ի՞նչ անել, եթե կռվարար եք...
Ի՞նչ անել, եթե դուք մենակ չեք։ Ահա, թե ինչպես է խորհուրդ տալիս վարվել ըմբշամարտի մասնագետը` Մոսկվայի բազմակի չեմպիոն Վալերի Լեբեդևը.
 
- Եթե ձեզ հետ կին ու երեխա կա, թող գնան լուսավոր և մարդաշատ տեղ, ոստիկան կանչեն, ամեն ինչ անեն, որ շրջապատի մարդկանց ուշադրությունը գրավեն։ Եթե ձեզ ընկերակցողները տղամարդիկ են, ապա կարևոր խնդիրը շրջանաձև պաշտպանություն ստեղծելն է։ Դուք պետք է հիշեք, որ փոխարինում չի լինելու։ Եթե դուք մտել եք կռվի մեջ, ապա մնում եք այնտեղ մինչև վերջ։
 
- Եթե դուք միանգամից մի քանի հակառակորդ ունեք, սկսեք ակտիվորեն շարժվել։ Մի՛ խնայեք ձեր հագուստը։ Շարժվելով` ուսումնասիրեք փախչելու ճանապարհը, որ ծայրահեղ պահին փախուստի շանս լինի։ Իսկ եթե դուք որոշել եք պայքարել մինչև վերջ, ապա փորձեք միանգամից «կոտրել» խմբի առաջատարին։
 
Հիմա` երկրորդ տեսակի կռվի մասին, ուր դուք կողքից դիտող եք։ Եթե դուք չափազանց հետաքրքրասեր եք, կռիվը շատ հաճախ առաջին տեսակից  կարող է արագ փոխվել երկրորդին։ Մի՛ փորձեք խառնվել և խաղաղեցնել կռվողներին։ Դուք կարող եք ստանալ ձեր «հասանելիքը" ոչ միայն խուլիգաններից, այլ նաև տեղ հասած ոստիկաններից, որոնց չի հետաքրքրի ձեր` այդ կռվում մասնակցության չափը, իսկ այդ դեպքում մեղադրե՛ք միայն ինքներդ ձեզ։ 
 
Չարժե կռվողների աչքի առջև զանգել ոստիկանություն. ցուցադրական վարմունքով դուք միայն արդեն զայրացած կռվողների չարությունն եք ուղղում ձեր վրա։ Այս մասին հայտնում է «Արտակարգ ալիք» լրատվականը:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ անել, եթե կռվարար եք...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Տղամարդիկ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 216 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0