RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամուսնություն

Խառնազգի ամուսնությունների մասին  343

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Խառնազգի ամուսնությունների մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հայոց պատմության մեջ դժվար է մատնանշել դեպք, երբ օտարից ծնված զավակը օգտակար է եղել մեր ազգին: Նրանք, եթե ունեցել են շնորհներ, որպես կանոն, հայության համար որևէ ծառայություն չեն մատուցել: Իսկ հակառակը եղել է. Տիգրան Մեծի պոնտացի կնոջից ծնված զավակները չարիք էին հայկական կայսրության համար, հայերին բնաջնջող սուլթան Համիդի մայրը հայուհի էր: Այս առումով ուսաուցանող է նաև մեր էպոսը. Իսմիլ Խաթունից և Մեծ Մհերից ծնված Մելիքը պատուհաս է դառնում հայության գլխին, Դավիթը սպանվում է իրենից սերված խառնածին աղջկա կողմից:
 
Խառնազգի ամուսնությունների մասին

Սխալ կլինի կարծել, թե մեզանում խառնամուսնությունների խնդիրը երբևէ ուշադրության չի արժանացել: Հայ եկեղեցին, արգելելով «լուսավորչական» հայերի ամուսնությունն այլադավանների հետ, այդպիսով, փաստորեն, անուղղակիորեն մերժել է խառնազգի ամուսնությունները:

Ազգային բարերար Ալ. Մանթաշյանցը, իր հարստությունը որդիներին կտակելիս, ընդգծում էր մի կարևոր նախապայման. որդիները կզրկվեն ժառանգության իրավունքից, եթե չամուսնանան հայադավան օրիորդների հետ:

Ռ. Պատկանյանը իր հայտնի «Վարդապետարան»-ում հայկական մոլորությունների շարքում նշելով նաև օտարի հետ ամուսնությունը՝ հորդորում էր՝ իբրև ազգասիրական գործ, չամուսնանալ այլազգիների հետ:

Հաճախ է պատահում, երբ լավագույն հայորդիներ, ինչ-ինչ պատճառներով ամուսնանում են օտարների հետ՝ ազգի համար չթողնելով արժանավոր սերունդ: Պատկառանք տածելով Քր. Միքայելյանի հանդեպ՝ անվանի հրապարակախոս Միք. Վարանդյանը, միաժամանակ, ցավով նշում է, որ արևմտահայ ազատամարտի ռահվիրան ամուսնացած էր օտարի հետ, տղան էլ, մոր ազդեցությամբ, ընդմիշտ հեռացավ հայ կյանքից ու ամուսնացավ ռուսի հետ: Եվ Վարանդյանը եզրակացնում է. «Այդպես են վերջանում գրեթե բոլոր ամուսնությունները օտարի հետ»: Իհարկե, օրինակների թվարկումը կարելի է շարունակել՝ Ռուբեն Սևակ, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Վիկտոր Համբարձումյան…, բայց դա թվում է ավելորդ, երբ աչքիդ առաջ հայտնվում է մեր ներկան…

Երբ մի քանի տարի առաջ Նվարդ Քոչարին հարցրինք, թե արդյո՞ք ինքը համաձայն կլիներ, որ հայը, օրինակ, նեգրի հետ ամուսնանար, նա պատասխանեց.
-    Եթե ընտրեց, ամուսնացավ, այո՛, համաձայն եմ: Կարևորը՝ որ նա ևս հայկական միջավայրում ապրի և հայանա: Ի՞նչ վատ կլինի, եթե նեգրի երաժշտականությունը, ռիթմի զգացողությունը ներմուծվի:

 
Խառնազգի ամուսնությունների մասին

Թե ինչպես պիտի նեգրը հայանա, նույնիսկ երևակայությունը թույլ չի տալիս պատկերացնել: Իսկ որ հայերս երաժշտականության բնածին պակաս ունենք և ստիպված պիտի ուրիշից ներմուծենք, շատ անլուրջ է:
Ներկայումս խառնազգի ամուսնությունները մեզանում (լինի հայրենիքում, թե Սփյուքում) առավելապես կատարվում են հաշվենկատորեն, երբ բարեկեցիկ կյանքի ակնկալիքով շատ հայեր «ամուսնանում են» եվրոպացիների, ամերիկացիների, արդեն՝ նաև պարսիկների, արաբների հետ:
Խառնամուսնություններին զգալի չափով նպաստում են օտարի տիրապետությունը, պանդխտությունը, ազգերի կրոնակցությունը, բայց, ամենամեծ չափով, աշխարհաքաղաքացիական քարոզչությունը: Ու մինչ մեր ազգային դաստիարակության գործը մնում է այսպես՝ միայն փաստեր արձանագրող, ականատեսն ենք դառնում հայ-նեգրական, հայ-թուրքական ամուսնությունների:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խառնազգի ամուսնությունների մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 343 | - Վարկանիշ -: 0.0/0