RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամուսնություն

Թեմա. Վաղ ամուսնություն  498

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Թեմա. Վաղ ամուսնություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ներկայացնում ենք հատված հայ ֆորումցիների քննարկումից նշված թեմայով: Կարծում ենք՝ հիմնական մտքերի այս հավաք ծաղկաքաղը օգտակար կլինի նաև այլ ընթերցողների համար: Գրառումները չեն խմբագրվել և ներկայացված են բնագիր վիճակով: 

 

 

Թեմա. Վաղ ամուսնություն

 


mukik  mukik 
Ի՞նչ եք մտածում վաղ ամուսնության մասին… Ո՞ր տարիքն եք համարում ճիշտ ամուսնության համար…

***

 

Cassiopeia  
Ես դեմ եմ վաղաժամ ամուսնությանը, երիտասարդները նախ պետք է ապրեն իրենց կյանքով, վայելեն կյանքի քաղցրություններն ու դառնությունները, հետո նոր ամուսնան ու ապրեն ոչ միայն իրենց, այլև իրենց ամուսնու համար…
Տղամարդու համար ամուսնության օպտիմալ տարիքը ըստ իս 25-ի մոտ է և բարձր, քանի որ այդ ժամանակ տղամարդն արդեն հասուն է և կարող է սեփական աշխատանքով պահել իր ընտանիքը…
Աղջկա համար այդ տարիքը 22-ից բարձրն է… Աղջիկն էլ չէ՞ իրավունք ունի մի քիչ ապրել

***


*K*A*T*U* 
Ըստ իս, ամուր ընտանիք ընդունակ է կազմել կայացած, հասուն ու հաստատուն մարդը: Իսկ պատանեկան, վաղ հասակում նախապատվություններն ու ցանկությունները, նպատակները դեռևս հաստատուն չեն, առկա է նաև ծայրահեղական, մաքսիմալիստական մտածելակերպը, որն այդքան էլ նպաստավոր նախադրյալ չէ ամուր ու հաստատուն ընտանիք կազմելու համար:
Մի խոսքով, դեմ եմ:

***

 

John 
Մոտակա 10 տարիներին հաստատ չեմ ամուսնանա… կարծում եմ ամուսնանալու տարիքը տղայի համար 23-30, իսկ աղջկա համար 20-26… բայց եթե մարդը 19 տարեկան է ու արդեն պատրաստ է ամուսնանալու՝ խնդիր չեմ տեսնում…

***

 

Մանե
Չեմ կարող միանշանակ պատասխան տալ ուրիշների համար,սակայն իմ համար տղայի տարիքը 24-ից հետո ա,իսկ աղջկա համար 22-ից հետո.

***    
StrangeLittleGirl
Կախված է մարդու հասունությունից: Oրինակ ես հաստատ այս տարիքում չէի ամուսնանա, բայց գիտեմ մարդկանց, որ իմ տարիքում ամուսնացել են, և լրիվ նորմալ եմ համարում: Շատ էլ լավ կյանքն ու երիտասարդությունը վայելում են 

***


Ուլուանա 
Համաձայն եմ։ Ընդհանուր առմամբ ես էլ եմ այդ տարիքը համարում ամուսնանալու համար ամենահարմարը, չնայած որ, ինչպես Բյուրակնը նշեց, դա նաև անհատական է. մարդ կա ավելի շուտ է հասունանում, մարդ կա՝ ավելի ուշ, բայց միջինով եթե նայենք, ապա Cassiopeia-ի նշած տարիքին եմ կոմնակից։ 
Իմ կարծիքով, վաղաժամ ամուսնությունները հազվադեպ են հաջողությամբ պսակվում, քանի որ մարդկանց ճաշակն ու հայացքները այդ տարիքում դեռ հստակ ձևավորված չեն լինում և հաճախակի փոփոխվում են, ինչն, իհարկե, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, եթե արդեն ամուսնացել են...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։

***

 

Ռոյ Գուդման
ԼՕԼ: Բայց ի՞նչից եզրակացրեցիր, որ եթե աղջիկը 22-ից ցածր տարիքում ամուսնանա, ուրեմն էլ չի ապրում: 
Իսկ ընդհանրապես, եթե աղջիկը համարում է, որ ինքը պատրաստ է ամուսնության, ուրեմն, որ տարիքում ուզում է, թող ամուսնանա  
Իսկ տղան ցանկալի է, որ ամուսնանա հասուն տարիքում, բայց իրենց ասենք 7-8 տարի փոքր աղջկա հետ:
բայց գիտեմ մարդկանց, որ իմ տարիքում ամուսնացել են, և լրիվ նորմալ եմ համարում: Շատ էլ լավ կյանքն ու երիտասարդությունը վայելում են
Ճիշտ էլ գիտես 
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

***

 

Աբելյան  
Ոչ վաղ ամուսնությունն ա լավ բան, ոչ էլ ուշ ամուսնանալը: Իմ կարծիքով, տղու ամուսնանալու տարիքը 22-30-ն ա, աղջկանը 21-28:
Վաղ ամուսնությունը նշանակում ա մարդիկ հլա նորմալ կյանք չմտած ամուսնանում են, իսկ ուշ ամուսնությունը, ինչքան լսել եմ, լավ հետևանքներ չի ունեցել: 
Մի տեղ կարդացել էի, մարդիկ լրիվ սեռահասուն են դառնում 23-25 տարեկանում, ու շուտ տարիքում ամուսնանալը վնաս ա 2-ին էլ, երեխուն էլ:

***           

                                 
StrangeLittleGirl
Մի տեղ կարդացել էի, մարդիկ լրիվ սեռահասուն են դառնում 23-25 տարեկանում, ու շուտ տարիքում ամուսնանալը վնաս ա 2-ին էլ, երեխուն էլ:
Սխալ ես կարդացել: Իրականում դա 18 տարեկանն է 

***

 

aniko
վաղաժամ ամուսնություն ասելելով պետք ե ըստ իս հասկանանք տարիքտ մինչեվ 17, հակառակ դեպքում եդ արդեն վաղաժամ չէ, եթե խոսքը վերաբեվի երեխա ունենալուն, բժիշկները ասում են իդեալական է 20-28 տարեկան հասակաը, բայց դա չի նշանակում որ մինչ այդ, կամ դրանից հետո լավ չէ, լավ չե 40ից հետ, բայց զարգացած երկրներում դա էլ է նորմալ, կինը կարող է երեխա ունենալ քանի նրա օրգանիզմը սեռական տեսակյունից նայած մեռած չէ
իսկ կյանքը շարունակվում է...

***

 

Cleopatra
Իմ կարծիքով դա մարդուց է գալիս, ես շատ մեծահասակ մարդկանց եմ ճանաչում, որ իրենցից փոքր տարիքի մարդկանցից ավելի անլուրջ և անպատասխանատու են, իսկ ամուսնությունը դա մեծ պատասխանատվություն է, կապ չունի վաղաժամ է թե....


 

Подпишитесь на доски (Ամուսնություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թեմա. Վաղ ամուսնություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 498 | - Վարկանիշ -: 0.0/0