RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամուսնություն

Թեմա՝ Ինչու՞ ամուսնանալ. քննարկում են ֆորումցիները  210

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամուսնություն,   


Թեմա՝ Ինչու՞ ամուսնանալ. քննարկում են ֆորումցիները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ներկայացնում ենք հատված հայ ֆորումցիների քննարկումից նշված թեմայով: Կարծում ենք՝ հիմնական մտքերի այս հավաք ծաղկաքաղը օգտակար կլինի նաև այլ ընթերցողների համար: Գրառումները չեն խմբագրվել և ներկայացված են բնագիր վիճակով:  

 

 

Չամուռ  

Ես բազում թեմաներում հանդիպել եմ ամուսնություն հեռվից և շատ մոտից, բայց ոչ-մի անգամ բուն ամուսնությանը վերաբերող թեմաներ: Ուզում եմ պարզել, Ձեր միջոցով իհարկե, թե ինչի համար են ամուսնանում մարդիկ,որից առաջ և հետո էսքան շատ պրոբլեմների են հանդիպում իսկ ավելի լավ չէ՞ր լինի՝ չամուսնանային: Համ սեռական կյանքով կախում չէր լինի, համ երեխեքին դաստիարակելու խնդիր... ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար:
Կարծում եմ՝ հասարակությանը ոչ-թե պետք է մեղադրել անիմաստ սովորությունների մեջ, որ մեծ մասամբ կապված է ամուսնության հետ,այլ պետք ա չամուսնանալ: Աղջիկների կարծիքը շատ հետաքրքիր կլինի, տղաներինը՝ առավել ևս:


sh joy

Ես չհասկացա՝ դու առաջարկում ես ընդհանրապես երեխաներ չունենա՞լ, թե ուղղակի ամեն մի կին իր բերած երեխաներին միայնակ պահի։

 

electrical storm

Նորմալ դեպքերում դա սիրելուցա կախված: ՈՒ էդ ցանկությունն առաջանում ա, երբ տեսնում ես սիրած էակիդ, երբ կա կողքիդ սիրած աղջիկ ու էդ ժամանակ առաջանումա տենց ցանկություն:


Cassiopeia  

Ամուսնությունն ի սկզբանե խորհուրդ ունի սերունդների շարունակման… իսկ այն, որ մարդը ձգտում է հասնել կատարելության ամուսնության ասպարեզում, ձևավորվել է տարիների ընթացքում՝ օգտակարը հաճելիի հետ համատեղելու նպատակով: Ամուսնությունը միայնակ չմնալու, կողքիդ ֆիզիկապես և հոգեպես մեկին ունենալու պահանջ է… իսկ ավելի մանրամասն - հետագայում…

 

ihusik  

Հարգելի Չամուռ այսքան գրածիցդ միայն հստակ հասկացա թեմայիդ հարցադրումը, իսկ մնացածը կարճ-կարճ արտահայտած մտքեր էին, որոնցից հստակ չի հասկացվում, թե քո վերաբերմունքը որն է քո իսկ հարցադրմանը: Չամուսնանալ միայն այն պատճառով, որովհետև այն կապված է պրոբլեմների ու դրանց լուծումներ պահանջող ջանքերի հետ,- սա նշանակում է ընդունել ջայլամի մարտավարությունը ու ամեն պրոբլեմից խուսափել գլուխը գետնի տակ մտցնելով, բայց ավախ դա շատ ցավալի է լինում երբեմն... երբ գետինն ասֆալտից է լինում Բացի այդ, դու առաջարկում ես, որ էլ երեխաներ էլ չունենա՞ն, թե՞ ունենան "ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար" սկզբունքով ու նույն սկզբունքով էլ դաստիարակեին: Եթե կարելի է ավելի հստակ ներկայացրու քո դիրքորոշումը...


Cleopatra 

Այո ես էլ եմ միանշանակ համաձայն քեզ հետ, այդ ցանկությունը կարող է առաջանալ միայն մինչև ականջների ծայրը սիրահարված մարդկանց մոտ: Մի աֆորիզմ էլ ավելացնեմ այս թեմայի շուրջ:
Սերը լույս է, իսկ ամուսնությունը լույսի վարձը:

 

Idealistka  

Но если звезды светят, значит это кому-то нужно.
Հիմա, եթե մարդիկ ամուսնանում են. ուզում են չէ՞, իսկ եթե դու չես ուզում ամուսնանալ, քեզ չեն էլ կարող ստիպել, ապրի քո հավեսին:
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

 

Չամուռ  

Կաշխատեմ հստակ ձևակերպեմ մտքերս, որ անհասկանալի բան չմնա ես հանդիպել եմ հասարակության մի մոդելի հետ (դա պլատոնի մոտ էր, որ և հետագայում հանդիպում ենք Կ-պեկս մոլորակը ֆիլմում), որում հստակ բաժանած է բոլոր պարամետրերը հասարակության գոյության ասեմ երեխեքի պարագայում երեխա ծնվումա ու դաստիարակվումա փուլերով էլի հասարակության կողմից ասենք կլնի դա դպրոց թե մանկապարտեզ
գիտությունը ապացուցումա ,որ սերը հավերժ չի ու ինչ անել երբ սերը նվազումա ու շատանումա պռոբլեմները դրա համար ես հարցնում եմ Ճիշտ է արդյուք ամուսնանալը թե չէ
Ես չէի ուզում, որ համարյա բոլորը թռնեն դեմքիս ու սպանեն իմ մեջ են հավատքի նշույլը, որը մնացելա մարդկանց հանդեպ:

 

electrical storm 

 Ո'չ..կյանքում ինչ-որ երեխա ունենալու համար չեմ ամուսանա: Պիտի սիրել, եթե իմանամ աենք տվյալ աղջիկը չբերա, բայց սիրում եմ նրան, մի վայրկյան անգամ չեմ վարանի, ու կամուսնանամ: Երեխան պիտի լինի սիրո արդյունք: Էտ դեպքում կլինի համերաշխություն ու սեր ընտանիքում, որ ծնողները նայեն երեխային ու իրանց սրտերն արագ բաբախի, հիշեն իրենց երիտասարդությունը, իրենց սերը, ու սիրո արտացոլանք լինի երեխան: Ես, որ ամուսնանամ` միայն այդ պայմանով կամ էլ փողի համար:

պ.ս.1 հատից ավել երեխա չեմ ուզում:

 

Psy 

electrical_storm ջան, գիտես ինչու եմ քեզ հավանում, որովհետև անկեղծ ես, բայց էլի պետք է չհամաձայնվեմ, կամ ավելի շատ զարմանամ կամ ՍԵՐ կամ ՓՈՂ գաղափարի վրա: Կարծում եմ շատ ծայրահեղ ես և համոզված եմ, որ տարիքդ առնելուն զուգընթաց կդառնաս ավելի հավասարակշռված և կշռադատված միտք կզարգացնես քեզ մոտ, որովհետև կյանքը կայֆ չէ, և այն մարդիկ, որոնք ընկնում են միայն կայֆի հետևից, վերջը շատ տխուր ճակատագիր են ունենում, դա օրինաչափություն է, որը ես որևէ կերպ չեմ կարող ապացուցել, ուղղակի ուզում եմ, որ քո նման անկեղծ մարդը այդ ճակատագրին չարժանանա: ԵՎ մի բան էլ, կարծում եմ, որ դու դեռ չես հանդիպել մի կարգին աղջկա, որը քեզ իսկապես երջանիկ կդարձնի, երբ հանդիպես, ամեն ինչ տեղը կընկնի

 

Cassiopeia  

Համամիտ եմ, որ երեխան պետք է լինի սիրո արդյունք…
Դրա համար էլ գրել եմ.
 Հետաքրքիր է, իսկ արդյոք ծնողներդ կտան համաձայնություն նման ամուսնության և ամեն կերպ դրան չեն խոչընդոտի… կամ ամուսնանալուց հետո կյանքդ չեն "թունավորի"…

 

Chuk

Չեմ ուզում շատ խորանալ ու բացատրել ամուսնության խորհուրդը, գեղեցկությունը, կարևորությունը, իմաստը և շատ այլ հարցեր: Ուզում եմ մեկ հարց տալ: Ինչու միայն ամուսնությա՞ն դեպքում են պրոբլեմներ, խնդիրներ առաջանում: Միթե ինչ-որ «երևույթում» խնդրի առաջ կանգնելու դեպքում պետք է հրաժարվենք այդ «երևույթից»:
Դե որ այդպես է, եկեք ուսման մեջ դժվարություն տեսնելու դեպքում ուսումից հրաժարվենք, աշխատանքում դժվարություն տեսնելիս՝ աշխատանքից և այլն, և այլն, և այլն...
Մարդկանց կյանքը, ցավոք կամ բարեբախտաբար, կազմված է մի շարք դժվարություններից և մեր առաջնային խնդիրն է դրանք «հերոսաբար» հաղթահարելը, այլ ոչ թե շրջանցելու ճանապարհներ փնտրելը:

Աղբյուրը՝ «Դար» ակումբ    

 


Ինչպե՞ս հասնել երջանիկ ամուսնության 

 

 

Արդյո՞ք ձեր սիրած տղամարդը պատրաստ է ամուսնության. պարզելու հնարքներ 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թեմա՝ Ինչու՞ ամուսնանալ. քննարկում են ֆորումցիները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամուսնություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 210 | - Վարկանիշ -: 0.0/0